Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրենսդրական նախագիծն ընդունվել է

ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Առաջարկվող լրացումներով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունն ու ձեւերը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։
Վարդան Եղիազարյանի խոսքով՝ հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օրը, որից հետո դրանք կոչնչացվեն։ Միաժամանակ կամրագրվեն այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել։
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն։ Նա գործընկերներին վստահեցրել է, որ նպատակը միանգամայն լեգիտիմ է, եւ հանցագործությունների կանխման, բացահայտման, հասարակական կարգի պահպանության ապահովման գործում ոստիկանությունը կարող է ունենալ լիազորություն օգտագործել լուսանկարահանող եւ տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Ըստ նրա՝ այլ հարց է, որ պետք է պահպանված լինեն այն պայմանները, որոնք նախատեսված են համապատասխան փաստաթղթերով։
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վստահության ճգնաժամի խնդիր կա, կապված նախագծի իրական նպատակի հետ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը պետք է քննարկվեր ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ այն վերաբերում է մարդու իրավունքների սահմանափակմանը։ Ըստ պատգամավորի՝ որեւէ մեկը դեմ չէ անվտանգության, հանցագործությունների կանխման, ահաբեկչության դեմ պայքարի հարցում ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը, բայց վստահություն չկա, որ դա այլ նպատակներով չի օգտագործվի։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսախցիկների՝ ոչ միայն հանրային, այլ նաեւ մասնավոր վայրերում տեղադրելու խնդրից, հրապարակային եւ գաղտնի նկարահանումների իրականացումից։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ նախագիծը միջամտություն է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Նա եւս կարծում է, որ այն պետք է քննարկվեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովում։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել պետական կառավարման մի շարք մարմիններում՝ դրանց աշխատանքը հանրության համար թափանցիկ դարձնելու նպատակով։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանը։ Պատգամավորը, չվիճարկելով, որ նախագծի նպատակը կարող է նաեւ լեգիտիմ լինել, անդրադարձել է այդ նպատակին հասնելու միջոցի լեգիտիմությանը։ Նա մասնավորապես խոսել է օրենսդրական նախաձեռնության իրավական կարգավորումներին առնչվող խնդիրների մասին։
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հարցի քաղաքականացումն օբյեկտիվ չէ, քանի որ նպատակը քաղաքացու պաշտպանությունն է, հասարակական կարգի պահպանությունը եւ հնարավոր հանցագործությունների կանխումն ու կանխարգելումը։ ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ՝ խորհրդարանը կողմ պետք է քվեարկի նախագծին։
Եզրափակիչ ելույթում Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ նախագծի նպատակն իրական ու լեգիտիմ է, այն հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վրա։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխման եւ կանխարգելման գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Ամփոփիչ ելույթում Վարդան Եղիազարյանը վստահեցրել է, որ նախագիծը ոստիկանության գործառույթները կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունի։
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախագիծը։
Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

18-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO