Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ներդնել կառավարման նոր մշակույթ

Եվ առողջապահության ոլորտում էապես բարձրացնել մրցակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում համակարգում իրականացվել են բեկումնային փոփոխություններ, եւ ակնկալվում է, որ դրանց արդյունքները հասարակությունը կզգա 2018 թվականի ընթացքում։ Նախարարն առանձնակի կարեւորել է պետական պատվերի կազմակերպման եւ ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության կազմակերպումը։ Նրա խոսքով, նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարվա գարնանից սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացիների բժշկական ծառայությունները նույն կարգով կազմակերպելու համար։
Նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զեկուցել է, որ 2017—ի ընթացքում գերատեսչության 16 գերակա խնդիրներից իրականացվել է 13—ը, իսկ մյուս երեքն ավարտին կհասցվեն մինչեւ փետրվարի վերջը։ Ամբողջությամբ իրականացվել են նաեւ նախորդ տարվա համար նախանշված 4 կարեւորագույն միջոցառումները։ Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների՝ նախարարության աշխատակազմում ստեղծվել է օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժին, որի հիմնական խնդիրն է լինելու տարբեր բժշկական կազմակերպություններ կոնցեսիոն կառավարման հանձնելը, այդ թվում՝ օտարերկրյա ընկերությունների։
Վարչապետ Կարապետյանը ողջունել է բաժնի ստեղծումը եւ ընդգծել, որ այսօր հանրապետությունում առկա է բարձրակարգ կառավարիչների պակաս։ Կառավարության ղեկավարը նշել է, որ հետեւողական քայլերով անհրաժեշտ է ներդնել կառավարման նոր մշակույթ եւ ոլորտում էապես բարձրացնել մրցակցությունը։
Տեղեկացվել է, որ նախարարությունում նոր ծրագրային փաթեթով ստեղծվել է թեժ գիծ, որով նախորդ տարվա ընթացքում ստացվել է ավելի քան 31 հազար զանգ։ Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ Լեւոն Ալթունյանը նշել է, որ նոր թեժ գծի գործարկումն արդյունավետ գործիք է հասարակության հետ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում է դրա միջոցով կազմակերպել նաեւ հարցումներ առողջապահական համակարգում մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Նշվել է նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 1,6 մլրդ դրամ եւ ազատվել շուրջ 40 հազար քմ տարածք։
2018—ին նախարարության համար կարեւորագույն ուղղություններից է լինելու ՀՀ—ում մահացության կառուցվածքում առավել բարձր տեղերը զբաղեցնող չարորակ նորագոյացությունների, սիրտ–անոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների ներդրումը։ Նախատեսվում է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների հայեցակարգի ներդրում. ներկայումս ընտանեկան բժշկի այցելությունը քաղաքացուն տարեկան կազմում է 4—5 անգամ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 10—12—ի։ Նշվել է, որ ընտանեկան բժշկի համակարգում ներդրվելու է բոնուսային համակարգ, ինչի արդյունքում նրանց ամսական աշխատավարձը կբարձրանա մինչեւ 2,5 անգամ, իսկ այցելությունների ավելացումը կնպաստի հասարակության շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու ավելի վաղ հայտնաբերմանը։
Զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման եւ բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունում ներդրվում է դեպքերի անհատական վարման ինստիտուտ (case management) Բժշկական ծառայությունների որակի բարելավմանը մեծապես կնպաստեն կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի ու ընթացակարգերի ներդրումը 2017—ին օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել, ապա հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը Գործընթացը շարունակական է։ Որպես գործելակարգերի ու ընթացակարգերի ներդրման արդյունավետության օրինակ՝ տեղեկացվել է, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի բուժումը նախկին 11 դեղամիջոցի փոխարեն իրականացվելու է ընդամենը 2 դեղամիջոցով, արդյունքում՝ բուժման համար օրական ծախսվող 20—25 հազար դրամի դիմաց կպահանջվի 2500—3000 դրամ։
Կարեն Կարապետյանը ողջունել է նշված գործելակարգերի եւ ընթակացարգերի ներդրումը եւ հանձնարարել այդ մասին պատշաճ իրազեկել հանրությանը։ «Դուք որոշակի ստանդարտներ, նորմեր եք սահմանում այն գործառույթների մեջ, որոնք կարող են կատարվել բժշկի եւ պացիենտի միջեւ, որոնցով չարաշահումների եւ մյուս ռիսկերը նվազեցվում են։ Բացի այդ, մեր քաղաքացուն առաջարկում եք ծառայությունների ավելի մատչելի տարբերակներ, քան կա։ Հիմա եթե դուք ցանկանում եք այս մեխանիզմը գործի, ապա ում համար որ նախատեսված է՝ նա պետք է իմանա։ Այս պարագայում ձեր այս մեխանիզմը շատ ավելի արագ է սկսելու աշխատել։ Ձեր առաջարկած մեխանիզմը նախարարության կայքում պետք է լինի, ու դուք պետք է մտածեք ինչպես այդ մեխանիզմի մասին տեղեկացնել հանրությանը»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Նշվել է, որ դեղերի արտադրության եւ սարքավորումների ստանդարտավորման եւ որակավորման ուղղությամբ եւս իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, եւ ոլորտում առկա է զարգացման մեծ ներուժ։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ հանրապետության 5 դեղարտադրող ընկերությունների արտադրանքը համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին։ Նախորդ տարվա ընթացքում ՀՀ—ից դեղերի արտահանման ծավալներն աճել են 20—25 տոկոսով, եւ ակնկալվում է, որ այդ միտումն այս տարի եւս կպահպանվի։
Զեկուցվել է, որ ընդլայնվում են էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի հնարավորությունները։ 2017թ. մայիսից պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունները ֆինանսավորվում են էլեկտրոնային առողջապահական համակարգում (e—health) իրականացված գրանցումների համաձայն։
Նշվել է, որ ֆինանսական միջոցների տնտեսումներ են նախատեսվում գնման գործընթացների կենտրոնացման արդյունքում։ Այդ է վկայել պիլոտային ծրագրի շրջանակում ապահովված շուրջ 24 տոկոս տնտեսումը։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար եւ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերը միասնական կանոններով ձեռք բերելու մեխանիզմ՝ սահմանելով միասնական գին։ Հիվանդանոցային որոշ ծառայությունների նյութածախսը կազմող դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը նույնպես նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից կենտրոնացված գնումներով։ Նպատակը պետական պատվերի գների նվազեցումն է, ինչի հաշվին ավելի շատ քաղաքացիներ կօգտվեն տվյալ ծառայություններից
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առողջապահական համակարգից ակնկալում է երկրի ՀՆԱ—ում ոլորտի մասնաբաժնի մեծացում, բյուջեի օպտիմալացում, ֆինանսական վերահսկողության եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ «Ընդհանուր առմամբ, առողջապահության նախարարության անձնակազմը եւ թիմը շատ հստակ ձեւակերպում են՝ ուր ենք գնում, ինչի ենք հասնելու ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ հեռանկարում։ Խնդրում եմ, անպայման տեղյակ պահեք հանրությանը՝ ինչ եք անում եւ ինչն եք փոխում, ինչ տրամաբանությամբ։ Բացի այն նորմերից, որ քաղաքացուն պետք են, այլ նաեւ, թե որ ուղղությամբ է նախարարությունը գնում»,–շեշտել է Կարեն Կարապետյանը։

18-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO