Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԼՂՀ


Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում

Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ակնկալում

Երեկ անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով տարեվերջին պետական բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած ամփոփիչ ելույթն ու 2018—ի վերաբերյալ կանխատեսումները, հրաժարվել է հաշվետվության «ավանդական» ձեւաչափից եւ պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին։
Պետական նախարարը, ի պատասխան այն հարցի, թե 2018—ը որակելով բեկումնային տարի, տնտեսական աճի տեսանկյունից ինչպիսի՞ հիմքեր է տեսնում, միանգամայն իրատեսական համարելով նման միտումը, ընդգծեց, որ լավատեսական եզրահանգումների համար շարժառիթ են տնտեսական վերլուծությունները։ Ա. Հարությունյանի խոսքով, հանրապետությունում տնտեսական աճը գլխավորապես կապահովվի հանքարդյունաբերության զարգացման, նոր հիդրոէլեկտրակայանների ու ջրամբարների շահագործման, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների շեշտակի ավելացման, գյուղատնտեսական ռազմավարական ծրագրերի իրագործման շնորհիվ։ Որպես հաջողությունների նախապայման՝ նա հավելեց, թե նոր տարում «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Կաշենի նոր հանքավայրում արտադրական հզորությունը 2017—ի համեմատ կավելացնի եւս 40 տոկոսով։ Բավական հուսադրող է եւ այն հանգամանքը, որ արտերկրում շարունակ աճում է Արցախից ներմուծվող շինանյութերի, հատկապես՝ սպիտակ մարմարի պահանջարկը, որոնց արտադրությունը 2018—ին գրեթե կկրկնապատկվի։
Բանախոսը միաժամանակ տեղեկացրեց, որ կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվելու այլընտրանքային էներգիայի արտադրման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է 2018—ին Քարինտակ գյուղն ամբողջովին «լիցքավորել» արեւային մարտկոցներով։ Արեւային էներգիայով սնուցվող կայան կկառուցվի նաեւ Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում։
Անդրադառնալով նոր աշխատատեղերի ստեղծման խնդրին, Ա. Հարությունյանը շեշտեց՝ հարցը ներառված է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում, եւ պետությունը մշտապես հետամուտ է լինելու դրա լուծմանը։ Նրա հավաստմամբ, նոր տարում եւս ներդրումների հաշվին մի շարք արտադրություններ կբացվեն նորակառույց ՀԷԿ—երում։ Նախատեսվում է պաշտպանության բանակի համար կոշիկի նոր արտադրամաս գործարկել Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական նախկին գործարանի հիմնանորոգված եւ արդիական սարքավորումներով հագեցած շենքում։ Պետնախարարը հավելեց, որ ներդրողն արտերկրից է, եւ վարձակալված տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են իրականացնում։
Զբաղվածության խնդրի լուծման կարեւոր սկզբնաղբյուր դիտարկելով գյուղատնտեսությունը՝ Ա. Հարությունյանը նշեց, որ քաղաքաբնակներն աշխատանք գտնելու, կենսական պայմանները բարելավելու առումով որոշ դժվարությունների առաջ են կանգնում, մինչդեռ իրեն անհասկանալի է մնում գյուղացիների դժգոհությունը, երբ նրանք լրացուցիչ եկամուտներ ստանալու լայն հնարավորություններ ունեն, սակայն դրանք լիարժեք չեն օգտագործվում։ Այդ համատեքստում նա առանձնացրեց հողագործությունն ու անասնապահական ճյուղերը, մեղվաբուծությունը, այգեգործությունը, որոնց զարգացման, գյուղմթերքների արտադրության ավելացման եւ սպառման, փոքր ու միջին բիզնեսի ընդլայնման համար պետությունը աջակցություն է ցուցաբերում, խրախուսում։
Ըստ բանախոսի, գյուղատնտեսության նոր հայեցակարգում բոլոր ճյուղերի մասով հստակ ընդգծված են առաջնահերթությունները։ Նրա համոզմամբ, հանրապետության հողահանդակներում անմշակ տարածքներ չպետք է լինեն եւ մշակովի, ցանքաշրջանառության տակ դրված տարածքները պետք է հասցվեն առնվազն 100 հազար հեկտարի։ Կարծիք հայտնելով բիզնեսում կանանց զբաղվածության վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը ցավով նշեց, որ նրանք մեծամասամբ ներգրավված են սպասարկման, առեւտրի ու կենսապահովման ոլորտներում։ Մինդեռ ինքը կարծում է, որ կանայք ավելի շատ գյուղատնտեսության բնագավառում անելիքներ ունեն, եւ լրջորեն զբաղվելու դեպքում՝ մթերքների վաճառքից մեծ եկամուտներ կարող են ստանալ։
Պետնախարարը պատասխանելով «ՀՀ»—ի այն հարցին, թե, գների աճով պայմանավորված, ի՞նչ զարգացումներ են սպասվում հանրապետությունում, եւ կառավարությունը ինչպիսի՞ գործիքներ կարող է օգտագործել գնաճը մեղմելու համար, հավաստիացրեց, թե խնդրի հետ կապված ոչ մի բաղադրիչ չի անտեսվում։ «Հենց նոր ինձ փոխանցվեց հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը, ի դեպ, անցկացվում է պարբերաբար, ամեն օր,–ասաց նա։–Արդեն ուսումնասիրվել են 71 ապրանքատեսակների միջին գները, որոնց մեծ մասը գրեթե մնացել է անփոփոխ կամ տատանվում է 2 տոկոսի միջակայքում։ Երկրում հիմնականում փոխվել են բենզինի եւ դիզվառելիքի գները։ Փաստորեն հարկային լրացուցիչ բեռ չենք «ստանձնել», որովհետեւ գազի գինը մեզ մոտ ավելի թանկ է, քան՝ Հայաստանում»։ Նա հավելեց նաեւ, որ, բարեբախտաբար, Արցախում դեռ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունները որեւէ մտահոգություն չեն հայտնել եկամուտների կրճատման եւ գերծախսերի շուրջ։ Գյուղմթերքների թանկացումը դիտարկելով որպես դրանց արտադրության ծավալների մեծացման հնարավորություն, Ա. Հարությունյանը ափսոսանքով նշեց, որ ոչ բոլոր արտադրողներն են օգտվում լրացուցիչ եկամուտներ ստանալու հանգամանքից։ «Երբ որ արտահանում ենք տասնյակ հազարավոր տոննա հացահատիկ եւ ներմուծում խոզի միս, դա աններելի եմ համարում, ինչը դուրս է տրամաբանությունից,–շեշտեց բանախոսը։–Մինչդեռ մսի արտադրության ավելցուկ ունենալու պարագայում՝ փաստերը բացառապես մեր օգտին կխոսեին»։
Որպես երկրի տնտեսական առաջընթացի անհրաժեշտ բաղադրիչ՝ Ա. Հարությունյանն անխուսափելի համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովումը՝ այդ համատեքստում կարեւորելով արհեստավարժ մասնագետների պատրաստումը հանրապետությունում եւ արտերկրում։ Նրա հավաստմամբ, նոր տարում լայն թափ կհաղորդվի վերաբնակեցմանը, պետական աջակցությամբ լուծում կգտնեն սահմանամերձ բնակավայրերի անվտանգության եւ կենսապահովման խնդիրները։ Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտի շրջանում։
Անդրադառնալով աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման վիճահարույց հարցերին, նա ընդգծեց, որ ինքն այդ խնդրով առավել շատ շահագրգռված անձանցից է, եւ համարում է՝ տնտեսական աճի համար կայուն նախադրյալներ ստեղծելով, գալիք տարում հնարավոր կլինի բարեփոխումներ իրականացնել այդ ուղղությամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

18-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO