Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան)։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ փոխգործակցության զարգացման համար։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը։
Դեսպան Իբրահիմ Համզաթը նշել է, որ Նիգերիան շահագրգռված է հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ եւ տեղեկացրել, որ իր երկիրն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսության բազմազանեցման ուղղությամբ։ Դեսպանն ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման հետաքրքրություն կա մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ Հայաստանը զգալի փորձ է կուտակել, ինչպես նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության բնագավառներում։ Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ժամանակահատվածում լավագույնս իրականացնելու իր առաքելությունը՝ նպաստելով հայ—նիգերիական հարաբերությունների ամրապնդմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

19-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO