Քննարկվել է հանձնարարականների կատարման ընթացքը
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՏՄՊՊՀ անդամների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ կառավարության նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին։ Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել տնտեսական մրցակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր խնդիրների եւ առաջնահերթ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանրապետության նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմման վերաբերյալ նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Անդրադարձ է եղել նաեւ վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
19-01-2018
|

փակել >>
|