Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԱՅԼՔ...


Վերականգնողական արդարադատություն

Պրոբացիայի ծառայությունը կայանում է

Երեւանում երեկ տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները եւ հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, այլք։
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով, պրոբացիայի ծառայության գործարկմամբ ՀՀ կառավարությունը ամրագրեց ու հաստատեց վերականգնողական արդարադատության համակարգերի ներդրմանն ուղղված իր կամքը, ինչը նշանակում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել ոչ միայն անձին պահելով ազատազրկման վայրերում, այլեւ նրան վերասոցիալականացնելով։ «Շատ կարեւոր ու սկզբունքային փոփոխություններ են կատարվել, ինչի շնորհիվ էլ մենք նախորդ տարի լուրջ արդյունքներ ենք գրանցել։ Նախ արդեն կարող ենք ասել, որ պրոբացիայի ծառայությունը կայացել է՝ որպես առանձին, անկախ կառույց, ինչի հիմքում էլ դրվել է ամենակարեւոր սկզբունքը, ըստ որի՝ մենք անձի պատժի իրականացումը համարում ենք անձի վերասոցիալականացումը, վերաինտեգրումը հանրային կյանքին»,–ասել է Ս. Քրմոյանը։
Արդարադատության նախարարի տեղակալը հավելել է, որ պրոբացիայի ծառայությունում հիմնական նպատակ է սահմանվել ազատազրկված անձի բոլոր պահանջմունքների վերհանումն ու դրանց արդյունքում ճիշտ եւ թիրախավորված, անհատական աշխատանք կատարելը։
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանն էլ նշել է, որ մեկ տարվա ընթացքում ծառայությունում կատարվել է բավական աշխատանք եւ շեշտել, որ պրոբացիայի ծառայությունը դեռեւս գտնվում է կայացման փուլում։ Այնուհետեւ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության ներկայացուցիչներ Աստղիկ Խաչատրյանն ու Արամ Դարբինյանը ներկայացրել են կառույցի առաջին տարվա գործունեության արդյունքները։
Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան։
29.12.2017թ. դրությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված են 3088 դատապարտյալ։
Նրանց նկատմամբ նշանակվել է 1866 պատիժ, իսկ 1412—ը գտնվում են վերահսկողության ներքո։ Նրանցից 1270—ը դատապարտվել են տուգանքի, 205—ը զրկվել են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, 391—ը կատարում են հանրային աշխատանքներ։ 1265—ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, 137—ը պայմանական վաղաժամկետ ազատվել են քրեակատարողական հիմնարկներից, իսկ 10—ի պատիժը հետաձգված է մինչեւ առողջանալը կամ երեխայի 3 տարեկան դառնալը։ 3088 դատապարտյալից 190—ն ունեն կրկնակի պատիժ կամ վերահսկողություն։ 3088 դատապարտյալից 332 կանայք են, իսկ 47—ը՝ անչափահաս։ 2017թ. ընթացքում տուգանք պատժատեսակի կատարման արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է մոտ 227 մլն դրամ։

19-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO