Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄԱՐԶԵՐ


Արտադրել միայն որակյալ տեսականի

Որի պահանջարկը մեծ է եւ որը երաշխավորված սպառում կունենա

Ոտք դնելով Արալեզ գյուղում գտնվող այս ձեռնարկության տարածք, ակամա մտաբերում ես Արարատի երբեմնի պահածոների հզոր գործարանի արտադրական մեծ կարողությունների ու շրջանառության ահռելի ծավալների մասին։ Շենք—շինություններն այսօր էլ գրեթե նույնությամբ պահպանվել են՝ կրելով, բնականաբար, ժամանակի անցանկալի հետքն ու անբարեհաճ ազդեցությունը։
Բանն այն է, որ սեփականաշնորհումից՝ վերակազմավորումից հետո, կարելի է ասել, այնքան էլ լավ ժամանակներ չսկսվեցին արտադրական այս հսկայի համար։ Գործարանը ձեռքից ձեռք անցավ՝ փոփոխական հաջողություններ գրանցելով եւ, ի վերջո, ձախողելով արտադրական գործընթացների կազմակերպումը, իսկ այսօր արդեն, ավելի շուտ՝ 2017 թվականից նոր սեփականատերեր ունի։
—Գործարանը գնել են ազգությամբ իրանցի գործարարներ,–«ՀՀ»—ին տեղեկացրեց «Աքուիլա» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Անդրեասյանը։–Մենք նախորդ տարի հասցրեցինք մթերել ընդամենը 1472 տոննա լոլիկ, չնայած կարող էինք շատ ավելին ընդունել ու վերամշակել։ Ընդ որում, ոչ միայն լոլիկ։ Պատճառը գործարանի հանդեպ գյուղացիական տնտեսությունների, արտադրողների անվստահությունն էր, ինչը պայմանավորված էր, հատկապես՝ գումարների վճարման առումով մարդկանց նախկինում ունեցած տառապանքի դառը փորձով։ Թեեւ արդարացված կարելի է համարել գյուղացիների նման վերաբերմունքը, բայց մենք դրանից, փաստորեն, անարդարացիորեն տուժեցինք։ Այո՛, լիարժեք պատրաստ էինք մթերման սեզոնին, մանավանդ մեզ եւս, որպես վերամշակող ձեռնարկության, ֆինանսական՝ վարկային աջակցություն էր ցուցաբերվել, ինչի համար շնորհակալ ենք կառավարությանը։
Ձեռնարկությունը, ինչպես հավաստիացրեց նրա ղեկավարը, ավելի կազմակերպված ու եռանդով նախապատրաստվում է ընթացիկ տարվա մթերումներին ու վերամշակման աշխատանքների իրականացմանը։ Արտադրանքի տեսականին բազմազան է լինելու, մասնավորապես՝ շեշտը դրվելու է պահածոների այն տեսակների վրա, որոնք պահանջարկ ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում եւ սպառման հարցում անհարկի դժվարություններ չեն առաջացնի։ Այդ տեսանկյունից, անշուշտ, մեծապես կարեւորվում է ինչպես արտադրանքի որակի, այնպես էլ փաթեթավորման, արտաքին տեսքի խնդիրը, քանզի առանց դրանց ապահովման հաջողության մասին խոսելը պարզապես անիմաստ կդառնա։
—Մեր արտադրանքից՝ լոլիկի մածուկ,–շարունակեց ընկերության տնօրենը,–առայժմ Ռուսաստան ենք ուղարկել, որտեղ այն գոհունակությամբ են ընդունել՝ համագործակցության պատրաստակամություն հայտնելով։ Առհասարակ, այսօր առանց հավանական պատվիրատուի երաշխավորության եւ իրացման լուրջ երաշխիք ունենալու արտադրանք թողարկելը խիստ ռիսկային ու խնդրահարույց է։ Ահա թե ինչու, ինչպես համոզվել ենք, ներկայումս արտադրողներիս խնդիրը միայն արտադրելը չպետք է լինի, ինչից ելնելով էլ այլ ուղղություններով եւս համապատասխան աշխատանքներ են տարվում, քայլեր ձեռնարկվում։
«Աքուիլան», բացի ընթացիկ խնդիրների մասին մտահոգվելուց, բավականին հավակնոտ ու հեռանկարային զարգացման ծրագրեր եւս ունի։ Ըստ Արմեն Անդրեասյանի, առաջնահերթ մտադրությունների ցանկում ձեռնարկության տարածքում արեւային կայանի, ջերմոցի եւ չրանոցի ստեղծումն է։ Դա, բնականաբար, զգալի ֆինանսական ներդրումներ կպահանջի, ինչին եւս ընկերության սեփականատերերը պատրաստ են։ Պատրաստ են վերագործարկելու նաեւ ձեռնարկության սառնարանային հզոր տնտեսությունը, որը նոր հնարավորություններ կընձեռի շրջակա բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին եւս։
Իսկ առհասարակ, ինչպես ընդգծեց ընկերության տնօրենը, լուրջ մտադրություններ ունեն ներգրավվելու գյուղմթերքների արտադրության ոլորտ, ավելի պարզ՝ ունենալու մրգի ու բանջարեղենի սեփական արտադրությունը, ինչի պարագայում երաշխավորված բերքի առկայությունը, առաջին հերթին՝ որակի առումով, որոշակիորեն ապահովված կլինի։ Այս դեպքում արդեն ընկերությունն ի վիճակի կլինի աշխատատեղերի քանակը հասցնելու մի քանի հարյուրի, բացի այն, որ կկարողանա մրցունակ ու պահանջարկ վայելող գյուղմթերքով ներկայանալու թե՛ ներսի, թե՛ դրսի սպառողին։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Արարատի մարզ

19-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO