Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ԱՇԽԱՐՀ


Նոր լարվածություն ԱՄՆ—Թուրքիա հարաբերություններում

ԱՄՆ—ի եւ Թուրքիայի դիրքորոշումները Սիրիայի հիմնահարցի շուրջ, կարելի է ասել, ի սկզբանե առնվազն չեն համընկել, այդ հակասություններն ավելի են սրվել 2015—ից ի վեր։ Տարեսկզբին ԱՄՆ—ը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանների հարեւանությամբ եւ Եփրատի արեւելյան ափին ձեւավորվելու են «սահմանապահ» նոր ուժեր, որոնց թիվը 30 հազար է լինելու, 50 տոկոսը՝ քրդեր, 50—ը արաբներ են լինելու։
Այս նորությունը խիստ զայրացրել է Թուրքիային, ԱՄՆ—ի դեսպանը Անկարայում հրավիրվել է ԱԳ նախարարություն։ Իսկ նախագահ Էրդողանը նախազգուշացրել է, որ այդ սահմանապահ ուժերին «սաղմում կոչնչացնեն»՝ նոր ձեւավորվող ուժը «ահաբեկչության բանակ» անվանելով։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը խնդրո առարկային նվիրված նիստ էր գումարել, որի ավարտին հանդես է եկել սպառնալից հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ Թուրքիան թույլ չի տա իր երկրի սահմանների մոտ ահաբեկչության միջանցքի եւ ահաբեկչական բանակի ձեւավորումը եւ դա կանխելու համար կդիմի անհրաժեշտ միջոցների։
ԱԳ նախարար Չաուշօղլուն ԱՄՆ—ին նախազգուշացրել է, որ նման քայլի իրականացումն անդառնալի հարված է հասցնելու թուրք—ամերիկյան փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պետք է ընտրություն կատարի իր դաշնակիցների եւ ահաբեկիչների միջեւ։ Թուրքիայի ԶԼՄ—ների գլխավոր թեման է դարձել Աֆրինի եւ Մանբիջի վրա հարձակվելու հարցը, երբ երկրի նախագահը հայտարարել է, որ հարձակման հավանականությունը յուրաքանչյուր պահի շատ մեծ է, ինչը նշանակում է ՆԱՏՕ—ի երկու կարեւոր անդամների միջեւ բախում, որը անհավանական է թվում։ Ավելին, փորձագետները հարձակման հավանականությունը մեծ չեն համարում։
Ստամբուլում ապրող՝ Թուրքիայի հարցերով փորձագետ Մոհամեդ Սալեհ Խաթամի կարծիքով՝ առանց ԱՄՆ—ի համաձայնության կամ առնվազն լռության Թուրքիան լայնածավալ հարձակում չի իրականացնի։ Իսկ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալից հայտարարությունը բխում է նրանց զայրույթից, ինչպես նաեւ ներքին սպառման համար է, քանի որ հակաամերիկյան տրամադրությունները զգալի են, ինչը ձգտում են օգտագործել իշխանությունների հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորելու նպատակով։ Բաքվում եւ Կիեւում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին եւս ԱՄՆ—Թուրքիա բախումները հնարավոր չի համարում, թեեւ Անկարայի որոշ գործողությունները Սիրիայի հյուսիսում չի բացառում։ ԱՄՆ—ի արձագանքը թուրք պաշտոնյաների սպառնալիքներին, կարելի է ասել, մեղմ է՝ նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ—ում ԱՄՆ—ի կարեւոր դաշնակիցներից է։ Նշենք, որ ԱՄՆ որոշումը քրդերի վերաբերյալ բացասական արձագանք է գտել նաեւ Իրանում, որի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարությամբ՝ այն Սիրիայի մասնատման ուղղությամբ քայլ գնահատելով։
Մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սիրիայում, այդ երկրի ռազմավարության մասին խոսելիս, շեշտել է, որ Վաշինգտոնը 5 նպատակ է հետապնդում՝ դաիշակաների վերջնական տապալումն ու դրանց վերադարձի արգելակումը, հիմնահարցի լուծումը ժնեւյան բանակցությունների միջոցով եւ ժողովրդավարական կարգեր հաստատելը, Սիրիայում Իրանի ազդեցությունը կրճատելը, փախստականների վերադարձը եւ զանգվածային ոչնչացման զենքերը ոչնչացնելը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

19-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO