Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սերժ Սարգսյանն այսօր կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուի հարցը։ Նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Մենք քննարկել ենք մի անձի թեկնածություն, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի աշխատանքային մեծ փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն սփյուռքում եւ Հայաստանում։ Կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ կարող ենք հասնել լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ»։
Նա հավելել է, որ այդ անձի թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը, ով այսօր պաշտոնապես կառաջադրի նրան ՀՀԿ—ի կողմից ՀՀ 4—րդ նախագահի պաշտոնում։
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ ՀՀ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել։
Անդրադառնալով ԼՂ խնդրի վերաբերյալ տարվող բանակցություններին՝ նա շեշտել է, որ խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին հարկավոր է կյանքի կոչել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները։ Մինչդեռ, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ Արցախի պաշտպանական դիրքերի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներն ադրբեջանական կողմից տխուր ավանդույթ են դարձել։
Շարմազանովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների գործն է, ցինիզմ է որակել։

19-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO