Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պատասխանատու հանձնառություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կարեւոր իրադարձություն կլինի

ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ակնկալում է, որ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը կամրապնդի ֆրանկոֆոնիայի դիրքերը Հայաստանում։ Նա այդ հարցում ակնկալում է նաեւ տեսնել ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը։
«Սա ի լրումն է մեկ այլ փաստաթղթի. խոսքը վերաբերում է լեզվի մասին դաշնագրին, որը Հայաստանը ստորագրեց 2012 թվականին։ Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանին տրվեց հնարավորություն՝ ճանաչվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ Այդ փաստաթղթի ստորագրումը նշանակում է հայկական կրթական հաստատություններում ֆրանսերենին հատկացվող տեղի ու դերի խորացում։ Սա նշանակում է TV5 հեռուստաալիքի ավելի ընդարձակ հեռարձակման ապահովում, թե՛ փողոցներում, թե՛ կրթական, թե՛ մշակութային օջախներում ֆրանսերեն բացատրությունների ապահովում»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզուն օգտագործելը չէ, այդ միջազգային կազմակերպությունը քաղաքական կառույց է, ժողովրդավարության խթանում է, մարդու իրավունքների, իրավական պետության, կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարության խթանման ջատագով լինելն է։
Նա կարեւորել է այն, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց Երեւանում։ «Այն կկայանա մի երկրում, մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան այնքան էլ մեծ ճանաչվածություն չունեն, եւ մեր նպատակը Երեւանում գագաթնաժողովի կազմակերպման միջոցով ֆրանկոֆոնիայի հեղինակության տարածումը, բարձրացումն է հենց Հայաստանից։ Մեզ համար կրկնակի հետաքրքրություն եւ իմաստավորված է ֆրանկոֆոնիայի արժեքները նախ Հայաստանում տարածելը, որպեսզի մեր որդեգրած արժեհամակարգը ավելի մեծ հեղինակություն կարողանա վաստակել այս տարածաշրջանում»,— նշել է Ժոնաթան Լաքոտը՝ հիշեցնելով, որ Երեւան են հրավիրված «Ֆրանկոֆոնիա» միջազգային կազմակերպության 84 անդամ երկրներ, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ «Գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է նաեւ տնտեսական ֆորում, որովհետեւ ֆրանսերենը տնտեսական ինտեգրման բավականին հզոր վեկտոր է իրենից ներկայացնում։ Ֆրանկոֆոնիան մի մեծ ճանապարհորդություն է, եւ երբ պատրաստվում ես դրան, այն քեզ հնարավորություն է տալիս ընկղմվելու տարբեր մշակույթների մեջ. երբ սովորում ես ֆրանսերեն, որդեգրում ես որոշ արժեքներ քեզ համար, եւ, բնականաբար, երբ ներգրավված ես լինում, քեզ համար մատչելի են լինում գիտական, մշակութային, տնտեսական ոլորտները»,— եզրափակել է դեսպանը։

19-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO