Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թերությունները կվերացնի կառուցողը

Պարզաբանել է ՏԿ եւ ՏՏ նախարարը

«Հյուսիս—հարավ» ավտոճանապարհի Երեւան—Արտաշատ հատվածի վերին շերտը քայքայման հետքեր ունի։ «Դա դեռ սպասարկման ներքո է, եւ բնական է, որ կառուցողը դա պետք է վերացնի»,—երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հարցադրումներին ի պատասխան անմիջապես տեղեկացրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նախարարի համար դա զարմանալի չէ. «Ամեն ինչ էլ կարող է լինել։ Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին եւ հիմա էլ անցնում են, հնարավոր է նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնել»։
Իսկ ընկերության վերաբերյալ կոռուպցիոն հրապարակումնե՞րը։ Լրագրողների դիտարկմանն այսպես արձագանքեց Վահան Մարտիրոսյանը. «Եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, դա պետք է վերականգնել»։
Լրագրողներիս, սակայն, այս պատասխանը չէր բավարարում. ճանապարհի 1 կմ—ի համար 2 մլն դոլար է ծախսվում եւ դեռ ճաքերը նորմա՞լ են։ «Այդ կարգի շինարարության համար 2 միլիոն դոլարը մեծ գումար չէ»,—համառոտեց նախարարը։ Միաժամանակ հավելելով, թե որակն առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, եւ ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ թերացում չկա։ Նաեւ՝ որ վերականգնողական աշխատանքները արվում են շինարարական ընկերության հաշվին, քանի դեռ երաշխիքի մեջ է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-01-2018





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO