Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի ներկայացնում

Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է։ Պատասխանատուները, սակայն, այս պահի դրությամբ գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրեց՝ եթե նման կերպ շարունակվի, կգնանք դեպի նորմալ գարուն։ «Գիշերները ցածր ջերմաստիճան ենք ունենում, ցերեկները՝ բարձր։ Այսինքն՝ հավասարակշռությունը պահպանվում է»,—ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա, ցրտահարված ոչինչ չկա, այդ թվում եւ աշնանացան ցորենը։ «Եթե եղանակը տհաճ անակնկալներ մատուցի, եւ ջերմաստիճանի կտրուկ անկում ունենանք, ցանկալի կլինի, որ ձյան տեսքով տեղումներ լինեն, որ աշնանացան ցորենը ծածկվի ձյան շերտով»,—նշեց նա։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալն ասաց, որ եթե եղանակը չփոխվի, եւ, ինչպես «Հիդրոմետն» է կանխատեսում, բարձրանա, ապա գյուղացիները ստիպված կլինեն մեկնարկել գարնանային աշխատանքները։ «Գյուղատնտեսության համար նման անոմալ ձմեռ ունեցել ենք նաեւ 2015 թվականին, արդյունքում բերքառատ տարի եղավ»,—հավելեց նա։
Անդրադառնալով երաշտի վտանգին, Աշոտ Հարությունյանը նշեց, որ տեղացած ձյան, թաց ձյան, անձրեւների շնորհիվ հողում կա կուտակված համապատասխան խոնավություն։ «Երաշտի վտանգ չկա։ Դեռ ունենք ժամանակ եւ մի քանի օր ինտենսիվ տեղումները հարցի լուծում կարող են դառնալ։ Նման նախադեպ եղել է, եւ երաշտի հետ կապված խնդիր չի առաջացել»,—ասաց փոխնախարարը։
Անոմալ ձմեռը դրական է անդրադարձել նաեւ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների վրա։ «Նրանք դեռ 100 տոկոս մսուրայինի չեն անցել եւ շարունակում են արածել գյուղամերձ տարածքներում եւ արոտներում, իսկ դա նշանակում է, որ խոտի պակաս չի լինի»,—ընդգծեց Հարությունյանը։
Ջերմատներում՝ եղանակով պայմանավորված, էլեկտրաէներգիա եւ գազ եւս քիչ է օգտագործվում, հետեւաբար կարելի է ակնկալել, որ գյուղմթերքի գինը եւս բարձր չի լինի։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4—6 աստիճանով։
Սուրենյանն ասաց, որ այսօրվանից սկսած՝ ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 12—13 աստիճանով։ «Հունվարի 25—ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները»,—հավելեց օդերեւութաբանության կենտրոնի պետը։
Երեւանում հունվարի 19—ին, 20—ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20—ի ցերեկը, 21—23—ը սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +10…+12—ի սահմաններում։

19-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO