Օտարում՝ հանուն արդյունավետ կառավարման
Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները կվաճառվեն
ՀՀ ֆինանսների նախարարությունը «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» պահուստների օտարումն իրականացնում է դրանք արդյունավետ կառավարելու եւ իրենց առավելագույն արժեքով վաճառելու նպատակով։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ 1.5 միլիարդ դրամ գնահատված թանկարժեք քարերն ու մետաղները վաճառքի են հանվում ժամանակի ընթացքում՝ դրանց նվազ իրացվելիությունից խուսափելու համար։ «Ինչպես գիտեք, գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ։ Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում եւ ցուցադրվում են միայն թանգարաններում։ Երկրորդ խումբ ապրանքներն ունեն արժեք ու կարող են հանվել վաճառքի։ Դրանց ընդհանուր արժեքը 1.9 միլիարդ դրամ է, որից 400 միլիոն դրամը բանկային ձուլակտորներն են, որոնցով հնարավոր է ֆինանսական գործարքներ կատարել։ Մյուս մասը, որ 1.5 միլիարդ դրամ է գնահատվում, թանկարժեք իրեր են՝ ոսկյա զարդեր, շղթաներ, նռնաքարեր, փիրուզներ, մարգարիտներ, եւ այլն, որոնք եւ հանվում են վաճառքի»,–ասաց Արմեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ գանձարանի գլխավոր նպատակն արտակարգ իրավիճակներում, երբ վճարամիջոցի պակաս լինի, այդ մետաղներով գործարքներ իրականացնելն ու հնարավորինս թանկ գնով դրանք վաճառելն է։ Նախորդ տարի եւս փորձել են գանձարանում եղած մարգարիտը վաճառել, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը։ «Այս իրերի իրացման համար մենք ժամկետ ենք դրել՝ չորս տարի։ Էությունն այն է, որ զարդը զարդի գնով իրացնենք, մարգարիտը՝ մարգարտի գնով ու հնարավորինս մեծ արդյունք բերենք գանձարանի համալրման համար։ Ունենք նաեւ ներքեւի սահման, որից ցածր չի իրացվելու։ Իրացնելիս պետք է գնահատենք արժեքները, բաց հրապարակային աճուրդների միջոցով վաճառենք մաքսիմալ գնով»,–հավելեց փոխնախարարը։ Ստացված միջոցներն էլ ուղղելու են գանձարանի համալրմանն առավել լիկվիդային իրերով։ Փոխնախարարի խոսքով՝ 1.5 միլիարդ դրամը ցանկալի արժեքն է, որը կարող է ստացվել այս իրերի վաճառքից, ինչը, սակայն, քիչ հնարավոր է։ Ինչ վերաբերում է աճուրդի ժամկետներին, ապա Արմեն Հայրապետյանը նշեց, որ առաջիկայում որոշման ընդունվելուց հետո ֆինանսների նախարարությունը աճուրդը կազմակերպելու մրցույթ կհայտարարի, առավել մրցունակ առաջարկ ներկայացնողն էլ կհանդիսանա աճուրդի կազմակերպիչ։ Արմեն Հայրապետյանը վստահեցրեց, որ թանկարժեք քարերն ու մետաղներն օտարելու որոշումը հապճեպ չի կատարվել, խնդրով սկսել են զբաղվել 2016 թվականի կեսերից։ Հարցին ի պատասխան, թե քանի անգամ է կատարվել օտարում, եւ երբ է վերջին անգամ համալրվել գանձարանը նոր իրերով, փոխնախարարն ասաց. «Գանձարանը պարբերաբար համալրվում է դատարանի որոշմամբ հօգուտ պետությանը բռնագանձված իրերով, մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնված ապրանքներով։ Իսկ օտարում 1996 թվականից մինչ օրս չի կատարվել»։
19-01-2018
|

փակել >>
|