Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումն ավարտական փուլում է

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ Շիրակի թեմի առաջնորդ տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ նախօրեին Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին՝ 2018 թվականի դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը եւ հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգված, ավարտուն տեսքի բերված լինեն։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860—1873 թվականներին։ Շինության ճարտարապետն է Թադեւոս Անդիկյանը։ Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլեւ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է։ Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր տաճարին, սակայն բացարձակ կրկնօրինակը չէ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձեւ պատուհաններ։ Դրա արեւմտյան մասում է գտնվում զանգակատունը։
Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով։ Խորհրդային իշխանությունը 1930—ին եկեղեցին առգրավել էր եւ փակել։ Ժամանակի ընթացքում դրա գմբեթը քանդվել է, իսկ 1937—ին պայթեցվել զանգակատունը։
1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով։ Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել է համերգային դահլիճի, որտեղ հնչել են Բախի, Մոցարտի, Կոմիտասի գործերը։ Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926—ի երկրաշարժին, անզոր գտնվեց 1988 թվականի աղետի դեմ։
90—ականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը՝ տաճարի, ինչպես նաեւ մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգնման նպատակով։ Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատուցված, ինչպես նաեւ մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին։ Վերականգնման աշխատանքները տեւել են 20 տարուց ավելի։ 2002—ից եկեղեցու վերականգնման աշխատանքների ծախսն իր վրա է վերցրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
2014 թ. եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել եւ տեղադրվել են եկեղեցու խաչերը։
Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս։ Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել եւ ցած էր ընկել, վերականգնման ենթակա չէր։ Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում։ Եկեղեցու պատերն ամրացվել են երկաթբետոնե կառուցվածքներով։ Ինչպես հավաստիացնում են մասնագետները, այս մոնոլիտ կառույցը կանգուն կմնա դեռ հարյուրամյակներ։

19-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO