Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Արմատական փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում

Նախատեսվող քայլերի մասին մանրամասներ է ներկայացրել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը

Բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններ են անհրաժեշտ։ Դրանք կլինեն։ Եվ դրանց հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է, ինչպես նաեւ դասախոսի եւ ուսանողի պատասխանատվության մեծացումը։ Գործադիրը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը եւ դրան առնչվող այլ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Իսկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց։
Ըստ այդմ, նախարարի համոզմամբ, օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ. «Սա տարիների աշխատանքի արդյունքն է։ Օրենքն անցել է բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունն ու մասնագիտական քննարկումներն ապահովելու համար»։
Այսպիսով կատարվում է նաեւ ԵՄ—ի հետ մեր ԿԳ նախարարության պայմանավորվածությունը, բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։ Այս օրենքով ուսանողն, ըստ էության, հնարավորություն է ունենում անցնելու ամբողջական կամ մասնակի ուսուցման ծրագրին։ Բակալավրիատի համար ամբողջական ծրագիրը նախատեսվում է 4—6 տարվա ընթացքում, իսկ մասնակի ուսուցման համար՝ 4—8 տարվա ընթացքում։ «Այն սահուն կփոխարինի այսօրվա գործող հեռակա ուսուցման համակարգին, որից այսօր բոլորը դժգոհություններ ունեն»,—պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ այսպիսով, ուսանողը ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրել իր ուսման գործընթացը։ Oրենքն ինքնին «բաց պլատֆորմ է ստեղծում եւ շատ ճկուն է»։
Նկատենք նաեւ, որ, ինչպես Լեւոն Մկրտչյանն ասաց, օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է, եւ դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման այսօրվա գործառույթը։ Ուսանողի՝ կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ։
Կարեւոր փոփոխությունն առնչվում է բուհերի իրավական կարգավիճակին եւ ներքին դեմոկրատիայի զարգացմանը։ Կառավարման ամբողջական նոր համակարգ ենք ունենալու։ Ավելի բալանսավորված է դառնալու ռեկտոր, գիտխորհուրդ, բուհական խորհուրդ կապը եւ այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվելու է նաեւ դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում։
Նորամուծություն էլ կա. խոսքը նախաբակալավրիատի մասին է։ Սա, նախարարի բացատրության համաձայն, հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնելու տվյալ մարզի սոցիալ—տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ ոլորտում փոփոխություններ անել։ Բանն այն է, որ Բոլոնիայի գործողություններին եւ նպատակներին համապատասխանելիությանը միտված բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ օրենսդրության վերանայման նպատակով նախ առաջնահերթ էր գործող օրենսդրության հնարավոր բացերի վերլուծությունը եւ խնդիրների վերհանումը։ Մասնավորապես վերջինիս հետ կապված ուսումնասիրվել է մի շարք երկրների (Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Կոսովո եւ այլն) բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունները՝ հիմնականում նկատի ունենալով բարձրագույն կրթության բնագավառում ակադեմիական, կառավարման, ուսանողների ընդունելության, ինչպես նաեւ՝ համեմատական կարգով հիշյալ երկրներում ֆինանսական հարաբերությունների կարգավորման ընդհանուր սկզբունքներն ու պայմանները։ Համեմատություն է նաեւ արվել Լիտվայի եւ Էստոնիայի բարձրագույն կրթության որակի ապահովման եւ որակավորումների շնորհման համակարգերի միջեւ։ Ուսումնասիրվել են բուհերում սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածության բարձրացման նպատակով ԵՄ երկրներում վերջին տարիներին ներդրված մի շարք ճկուն մեխանիզմներ (պետության կողմից տրամադրվող ուսանողական վարկեր, ուսման վարձավճարի վճարման հետաձգում)։
Նախարարը նկատեց, որ գործող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, ինչպես նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» օրենքով, սահմանված համապատասխան դրույթները չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բուհերի կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից կախված բուհերի կառավարման եւ ինքնուրույնության հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման եւ հաշվետվողականության անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները։ Բուհերի կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման եւ կարգավորման դրույթներից են, մասնավորապես՝ բուհերի կազմակերպաիրավական ձեւերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման ու լուծարման), կառավարություն—նախարարություն—բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը։ Բուհերի կառավարման արդիականացումը բարեփոխումների կայացման կարեւոր նախապայմաններից է։ Եվ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում ինստիտուտների ու համալսարանների իրավակազմակերպական հիմնական արդիական ձեւը հիմնադրամն է։ Բուհի ինստիտուցիոնալ ինքնավարությունից բխում է ակադեմիական, կառավարման եւ ֆինանսատնտեսական գործունեության ազատականացումը, որը որակյալ բարձրագույն կրթական միջավայր ապահովելու կարեւոր նախապայման է։ «Բուհին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ազատականացում իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար, իսկ բուհի այսօրվա կազմակերպաիրավական (որպես ՊՈԱԿ) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ծավալելու եւ ընդլայնելու ձեռնարկատիրական առավել արդյունավետ մասշտաբներ»,—հայտնեց նախարարը։ Իսկ ներկայումս, մեր երկրի բուհերում ուսանողների թվի նվազման պարագայում, բուհի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի նախնական ներդրում պահանջող, ինչպես նաեւ որոշակի սահմանված կարգով ազատ ընտրելու շահառուների եւ գործընկերների շրջանակը։
Ֆինլանդիայի օրինակով դիտարկվել է 2013թ. օրենսդրական փոփոխություններից հետո այդ երկրում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման համակարգը՝ որպես հիմնական կատարողականի գործիքներ առանձնացնելով կրթության որակը, միջազգայնացումը եւ հետազոտական ուղղվածությունը։
Լիտվայի օրինակն էլ է դիտարկվել։ Այս պարագայում բարձրագույն կրթական համակարգի ֆինանսավորման մոդելի առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհական համակարգի ֆինանսավորման համար, ինչպես նաեւ ուսանողների աջակցման մեխանիզմների, այդ թվում՝ խորհրդատվական, գործում է պետության կողմից ստեղծված հիմնադրամ, որի գործունեությունը զգալի կերպով նպաստել է երկրում բուհերի ֆինանսավորման թափանցիկության, ինչպես նաեւ պետության կողմից ուսանողական նպաստների, ուսանողական վարկերի տրամադրմանը։
Միով բանից, ԿԳ նախարարը համոզված է, որ բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունները կյանքի կոչելու պարագայում մեր երկրի բարձրագույն կրթության համակարգն ու հաստատությունները միջազգայնորեն մրցունակ կլինեն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO