Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայ—ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է

Ֆրանսիական համալսարանում՝ նոր ֆակուլտետ, միջազգային դպրոցում՝ ավագ դասարաններ

Սեպտեմբերից Հայաստանի ֆրանսիական համալսարանում կգործի նոր՝ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան—Մարկ Լավեստը։
«Մեր նպատակն է հետագայում մեր շրջանավարտներին ապահովել աշխատանքով, եւ մենք չէինք կարող համալսարանում ֆակուլտետ բացել առանց հաշվի առնելու ներկա իրավիճակը եւ ուսումնասիրություններ կատարելու»,–ասաց համալսարանի ռեկտորը՝ ընդգծելով, որ ֆակուլտետը ծառայելու է Հայաստանի զարգացմանը, քանի որ այն ամեն տարի պատրաստելու է այդ ոլորտի շուրջ 100 ֆրանկոֆոն ուսանողի, ովքեր ստանալու են հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ։
«Այն, որ Հայաստանում զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ես չէ, որ նշում եմ, այլ միջազգային կառույցները»,–ասաց ռեկտորը։
Ժան—Մարկ Լավեստի խոսքով՝ Թուլուզի «Պոլ Սաբատիե Թուլուզ 3» համալսարանի հետ համագործակցությամբ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա կրթական ծրագրի ներդրմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ իր առաջնային առաքելությանը՝ «ապահովել գերազանց ուսուցում» եւ «ձեւավորել ֆրանկոֆոն վերնախավ Հայաստանում»։
Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ նորարարական եւ ձեռնարկատիրական նախագծերի իրականացում եւ Եվրամիության եւ «Սիմոնյան կրթական հիմնադրամի» կողմից համաֆինանսավորմամբ համագործակցության կենտրոնի ստեղծում։
Ռեկտորն ասաց, որ նախատեսում են արդեն իսկ սեպտեմբերից ունենալ 50 ուսանող, ովքեր մաթեմատիկայից եւ օտար լեզվից խորացված քննություն են հանձնելու։
«Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել, որ ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ, քանի որ խորացված դասընթացներ են կազմակերպվում ուսման ընթացքում»,–ասաց ռեկտորը։
Հայ—ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող եւս մեկ հատկանշական իրադարձություն է առաջիկայում Հայաստանում արդեն 11 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցում ավագ դասարանների բացումը։
Դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը ներկայացրեց, որ այս բաժինն ուղղված է այն աշակերտներին, ովքեր ցանկանում են ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարան։
«Աշակերտները կընտրվեն իրենց դպրոցական արդյունքների, ինչպես նաեւ մաթեմատիկայի գրավոր քննության եւ բանավոր հարցազրույցի հիման վրա։ Ֆրանսերենի նախնական իմացությունը պարտադիր չէ, քանի որ դպրոցը ապահովելու է 700 ժամ ֆրանսերենի ուսուցում, ինչը բավարար է համալսարան ընդունվելու համար»,–ասաց նա։
Դպրոցի այս ծրագրի համար նախատեսված տարեկան վարձավճարն է 650 հազար դրամ։
Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ամփոփելով ֆրանսիական կրթական հաստատություններում սպասվող փոփոխությունները, նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ու ֆրանսիական միջազգային դպրոցը երկրում ֆրանսիական ուսուցում կազմակերպող միակ հաստատություններն են, որոնք նաեւ Հայաստանի զարգացման գործում մեծ դերակատարում ունեն։
«Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավելի քան 80 տոկոսն ունի աշխատանք, ավելի քան 90 տոկոսը մնում է Հայաստանում, իսկ ֆրանսիական դպրոցի աշակերտների 40 տոկոսից ավելին տեղաբնակ հայեր են»,–ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հատկապես կարեւորելով այն, որ փոփոխությունները տեղի են ունենում հենց այն տարում, երբ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։

19-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO