Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


2017թ. պետական բյուջեն գերակատարվել է

Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավման եւ միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թեւակոխելու համար հիմքերի ստեղծում, ըստ նախարարի, հիմնականում իրականացվել են։ 2017թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին, եւ ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով։ Վ. Արամյանի խոսքով՝ 2018թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի եւ դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ։
Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում եւ տեղեկատվական համակարգերի ընդլայնում) եւ 2018թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով։ Նախարարը զեկուցել է, որ, օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էապես ընդլայնվել է, եւ շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը։ Վ. Արամյանը տեղեկացրել է, որ 2017թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաեւ քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է նախարարության աշխատակազմը։
Այնուհետեւ պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին։ Նախ եւ առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի եւ պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները։ Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ–ի դեֆլյատորի աճը՝ 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար։ Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով։
2017թ. արտաքին առեւտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով։ Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս։ Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ–ի շուրջ 4 տոկոսը՝ մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին։
2017թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով։ Հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով։ Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով։ 2017թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ–ի 3.3 տոկոսը՝ նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։
Վարչապետը հանձնարարել է հանրությանն իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջեւ, օրենքով հաստատված բյուջեն է, եւ մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը։ Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ–ում հաստատվել է»։ Ինչ վերաբերում է ճշտված բյուջեին, ապա, ըստ վարչապետի, այն կառավարության ներքին փաստաթուղթն է, եւ «դրանով դրել ենք մի նշաձող, որպեսզի մոտիվացիա լինի»։
Ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային եւ երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի՝ մինչեւ մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովմանը եւ այլն։ 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը եւ ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային եւ դրամաշնորհային ծրագրերին եւ հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ որոշակի պարտավորություններ կատարելով եւ չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք։ Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում։ Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, եւ 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է՝ իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, եւ եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»։ Կարեն Կարապետյանը նաեւ ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա. «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, եւ եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»։
Վարչապետին զեկուցվել է նախարարության՝ ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին։ Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը եւ միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաեւ 2018 թվականին։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը նախարարությունը չէ։
Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաեւ բարձրացնել ՊՈԱԿ–ների գործունեության թափանցիկությունը եւ ԾԻԳ–երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաեւ նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ։
Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաեւ պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։ 2017թ. իրականացված բարեփոխումների արդյունքում ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը։ 2018թ. նախատեսվում է իրականացնել հետեւյալ միջոցառումները՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրում, գնումների վերլուծության եւ ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրում, էլեկտրոնային գնումների համակարգի շարունակական զարգացում (նոր ARMEPS), էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնում (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ–ների ներառում) եւ գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերի համակցում։ Վարչապետը, գոհունակություն հայտնելով կատարված քայլերի առթիվ, ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա. «Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցների շրջանակը նեղանում է, ինքնարժեքն աճում է։ Կառավարության վերջին նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ հատման կետը։ Խնդրում եմ այդ հարցի շուրջ մտածեք, լուծում տանք։ Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ մշակենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու։ Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն եւ արագ արձագանքել»,–ասել է կառավարության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարեւոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետեւից գնալը պետք է մաքսիմալ հետեւողական լինի, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա։ Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատեւ կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային եւ այլ ծախսերի հիմքեր դնենք։ Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու։ Չորրորդ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է եւ ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում։ Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»։

20-01-2018





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO