Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում»

Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն։ Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա—Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում։ Մեր երկիրը ներդրումներ կատարելու եւ բիզնեսով զբաղվելու արժանի վայր է։
Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային եւ մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները։
Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են եւ, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով։
Մենք ակնկալում ենք, որ 2017 թվականի համար ՀՆԱ—ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի։ Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճը արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար—նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաեւ առեւտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առեւտրի)։
Ունենք նաեւ աճի այլ ոլորտներ։ Օրինակ՝ դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առեւտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր։ Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար—նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%—ով, իսկ ներմուծումը՝ 28%—ով։ Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում։
Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն եւ գինեգործություն, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, ոսկերչություն եւ ակնագործություն, ժամագործություն եւ այլն։ Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա եւ տնտեսական միություն։
Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն, եւ որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ։ Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ։
Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ—ի հետ ունեցած GSP+ համակարգի։ Հայաստանում արտադրության եւ ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ—ում»։
Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի եւ մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, ՀՀ վարչապետը նշել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին։
Վարչապետն ասել է, որ Դավոսում մի շարք հանդիպումներ է ունենալու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով, որոնց ընթացքում ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները։
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղեւորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Երեկ վարչապետը մասնակցել է նաեւ «Քրիսթալ» 24—րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաեւ համաժողովի մասնակիցների պատվին ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը։
Դավոսի այս տարվա համաժողովն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» խորագրի ներքո։

23-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO