Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԲԸՄ նախագահին Հունվարի 20—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը հայ ժողովրդի հոգեւոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում։
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ—ն շարունակելու է իր ազգանվեր եւ Հայաստան—սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվեցին ՀԲԸՄ ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձան համահայկական օրակարգի հարցերին։
Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը։ 23-01-2018
|

փակել >>
|