Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՅԼՔ...


«Ձեռքբերումներն ավելի պարտավորեցնող են»

ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները եւ նախանշել համակարգի 2018—ի գործունեության առաջնահերթությունները, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017—ին հաջողվել է իրականացնել համակարգի առջեւ դրված խնդիրները։ «2018—ին եւս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 2017—ին»,—ընդգծել է Վարդան Հարությունյանը։
Շնորհավորելով մաքսային ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխություններ կատարելու տեսանկյունից կարեւոր անելիք ունի մաքսային ծառայությունը. «Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսավարող առաջինը շփվում է մաքսավորի հետ, եւ հենց այդտեղ էլ ձեւավորվում է առաջին տպավորությունը երկրի մասին։ Առավել մեծ նշանակություն ունի, թե ինչպես է մաքսավորը դիմավորում Հայաստան այցելողին»։
2017 թվականը հարկային համակարգում եւս լուրջ բարեփոխումների շրջան է եղել։ ՊԵԿ ղեկավարի գնահատմամբ՝ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն էին, եւ բարեփոխված կառուցվածքն այսօր ամբողջովին համապատասխանում է ու համահունչ է համակարգի առջեւ դրված խնդիրներին։ Վարդան Հարությունյանն այս փուլում կարեւորել է նաեւ համակարգում կոռուպցիոն երեւույթների վերացումը։ Կոմիտեի ղեկավարը թիմից նաեւ հարկային եւ մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչեւ ընդհանուր վարքագծի փոփոխություն։ Վարդան Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի կտրուկ առաջընթաց ապահովել. «Գործարար, եւ, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը։ Միասին պետք է հասնենք նրան, որ համակարգը բոլոր կողմերի համար լինի վստահելի կառույց։ Համոզված եղեք, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտով երկիրը։ Եվ դա մեծապես կախված է ձեր աշխատանքից»։ ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման նկատմամբ ու հորդորել՝ ամրապնդել ձեռք բերած վստահությունը, չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը։
Իսկ 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց եւ արդյունավետ ծառայության համար ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են։

23-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO