Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԱՅԼՔ...


Գործառույթներ ու ծրագրեր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն ամփոփել է 2017թ. գործունեության արդյունքները

Երեկ հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել եւ ամփոփվել են ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները։
Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ—մայոր Արմեն Հարությունյանը։
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ։
Ծառայության կողմից 2017 թվականին գույքային եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4 տոկոսով։ Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 6 143 574 927 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է 16 095 369 338 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 460 565 406 ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 2 351 638 229 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 690 923 904 ՀՀ դրամ։
Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9 տոկոսով։
2017 թվականին ծառայությունում կարճվել են 459 591 կատարողական վարույթներ։ Նշված ցուցանիշը 16.6 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշի համեմատությամբ։
Ավարտվել են 1 104 552 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշն իր հերթին գերազանցել է 2016 թվականի նույն ցուցանիշը 2.5 տոկոսով։
Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 35 246։
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաեւ հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ։ Արմեն Հարությունյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարներին նոր մեխանիզմներ առաջարկել աճուրդային գործընթացն էլ ավելի կատարելագործելու եւ դրա մասնակիցների համար հատուկ առանձնացված կայքում նոր հնարավոր հասանելի գործիքների ներդրման վերաբերյալ։
Ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետը զեկուցել է հաշվետու տարվա ընթացքում ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին։ Մասնավորապես, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել են 16 ծառայողական քննություններ, եւ կատարված ուսումնասիրությունների ու ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2017 թվականին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 19 հարկադիր կատարողներ, որոնցից 3—ն ազատվել են ծառայությունից։ Արմեն Հարությունյանը տեսչական եւ վերլուծական բաժնին հանձնարարել է նոր միջոցներ ձեռնարկել կարգապահական խախտումները ծնող պատճառները եւ դրանց նպաստող պայմանները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարեւորել է նաեւ արդեն կատարված եւ առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ու իրավական ակտերի ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը։
Ամփոփիչ նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում։ Արմեն Հարությունյանին զեկուցվել է, որ այլ աշխատանքներից զատ, արդիականացվել է նաեւ կատարողական վարույթների հաշվառման էլեկտրոնային շտեմարանը։
Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացվել է, որ 2017 թվականին ավելացել է անցկացված մրցույթների հաճախականությունը, ինչպես նաեւ վերանայվել եւ հստակեցվել է հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների թեմատիկ ցանկը։ Մրցույթների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում ծառայությունում աշխատանքի են ընդունվել 39 հարկադիր կատարողներ։
Ամփոփիչ խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017 թվականին ծառայության գործառույթների եւ նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ծառայության գործառույթների եւ նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով պատրաստվել եւ տարածվել են 5 տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդների եւ դրանց մասնակցության ընթացակարգի մասին։ Ծառայությունում անցկացված միջոցառումների վերաբերյալ պատրաստվել եւ տարածվել են 7 տեղեկատվական տեսանյութեր։ Նպատակ ունենալով քաղաքացիներին իրազեկել Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նոր արդիական ծրագրերի մասին՝ 2017 թվականին մշակվել եւ տարածվել են տեղեկատվական բուկլետներ, որոնք քաղաքացիներին են տրամադրվում ծառայության բոլոր ստորաբաժանումներում։ Զեկուցվել է նաեւ, որ ծառայության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ շարունակվելու է մարմնի գործառույթների ու նոր ծրագրերի լուսաբանումը տարբեր միջոցներով, որը, միանշանակ, հետապնդում է մեկ հիմնական նպատակ՝ քաղաքացիներին առավելագույնս պարզ եւ մատչելի ներկայացնել կատարողական վարույթների շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդադարձել է նաեւ միջազգային հարթակում ծառայության հաջողություններին։ Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին՝ նպատակ հետապնդելով պատշաճ հիմքեր եւ նախադրյալներ ստեղծել հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման համար։
Այնուհետ 2017 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով ծառայության աշխատակիցները պարգեւատրվել եւ խրախուսվել են։

23-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO