Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ԼՂՀ


Կրկնապատկվել է թանգարան այցելողների թիվը

Նրանց գրեթե 50 տոկոսն արտերկրից է

Չնայած Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը շարունակում է տեղակայված մնալ հին ու անհարմարավետ շենքում, սակայն իր գիտական ու պատմական արժեք ներկայացնող բացառիկ հարուստ ցուցանմուշներով մշտապես շարժում է այցելուների հետաքրքրությունը, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ Ըստ մշակութային օջախի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի, «թանգարանի բարեկամների թիվն, անկասկած, շեշտակի կմեծանա հատկապես առաջիկա տարիներին»։ Իսկ նման ենթադրություն անելու համար նա հիմքեր ունի։ Կառավարության որոշմամբ շուտով թանգարանը հարմարավետ տանիք կունենա, վերջապես ճարտարապետական հետաքրքիր լուծումներով նոր շենք կկառուցվի մայրաքաղաքում՝ հին կառույցի հարեւանությամբ։
Զուգահեռներ անցկացնելով 2016—ի եւ 2017—ի միջեւ, Մ. Բալայանը խոստովանում է, որ, ապրիլյան հայտնի դեպքերի հետ կապված, որոշակիորեն նվազել էր հատկապես արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Մինչդեռ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, 21 տոկոսով այցելուների թվի աճ է գրանցվել։ Առավել հատկանշական է, որ շուրջ 19 հազար այցելուների գրեթե կեսը արտասահմանից ժամանածներն են։ «Նման խոսուն փաստերը մասնավորապես պայմանավորված են Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանողների մեծ հոսքով, ինչն ուրախալի հանգամանք է,–ասում է թանգարանի տնօրենը։–Մոնիտորինգի արդյունքում չենք կարող անտեսել եւ այն իրողությունը, որ բավական ընդգրկուն է արտասահմանցի զբոսաշրջիկների աշխարհագրությունը։ Եթե նախկինում գերակշռում էր տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների թիվը, ապա այսօր Արցախի, նրա պատմության, հնագիտական արժեքների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում եւ օտարազգիները, ովքեր, ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին, փորձում են առավել առարկայական դարձնել տեսածն ու լսածը»։
Պատմաբանի հավաստմամբ, 2000—ականի սկզբներին թանգարան այցելողների հիմնական մասը Եվրոպայից կամ ԱՄՆ—ից էր, իսկ վերջին տարիներին արդեն մեծ թիվ են կազմում Արեւելքի երկրներից, մասնավորապես՝ Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Մալայզիայից, հարեւան մյուս պետություններից ժամանողները։ Մ. Բալայանը եւս մի ուշագրավ դիտարկում է կատարում։ Եթե սկզբնական շրջանում զբոսաշրջիկներին գլխավորապես հետաքրքրում էին արցախյան հիմնախնդրի մանրամասները, ապա ներկայումս նրանց տեղեկատվության առավել լայն շրջանակ է հետաքրքրում։ Իսկ դրան, թանգարանի տնօրենի խոսքով, բավականաչափ նպաստում է հարեւան երկրի իշխանությունների հակաքարոզչությունը։
«Մասնագիտությունից անկախ, շատերը ցանկանում են իրենց համար բացահայտել «քաղաքական թնջուկը»։ Հատկապես մտավորականության, քաղաքական գործիչների համար այդ սահմանափակումները ոչ միայն արգելք չեն առաջացնում՝ այցելելու Արցախ, այլեւ նոր հետաքրքրություններ ու հարցականներ են առաջացնում, որոնց պատասխանները զբոսաշրջիկներն ուզում են ստանալ երկրում շրջագայելու ժամանակ,–ասում է Մելանյա Բալայանը։–Եվ անչափ ուշագրավ է, որ շփումներ ունենալով՝ մարդկանց հետ այդ մասին հենց բարձրաձայնում են իրենք՝ օտարերկրացիները։ Անձամբ ինքս նման առիթներ շատ եմ ունեցել, երբ թանգարան էին այցելել Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Եվ ձեռքի տակ ունենալով համապատասխան համոզիչ նյութեր եւ փաստարկներ, նրանք հասկանում են, որ Ադրբեջանը միանգամայն խեղաթյուրված է հանրությանը ներկայացնում արցախյան հիմնախնդրի մասին իրականությունը. հետաքրքրությունից դրդված փորձում են գրականություն ձեռք բերել եւ թերթել մեր ժողովրդի պատմության հնագույն եւ նորօրյա էջերը»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO