Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Իշխանությունը թանկացումները չի անտեսում

Եվ եկամտահարկի գլոբալ փոփոխությունների փաթեթ է պատրաստում

«Ելքը» փորձում է համոզել, որ երկրում գնաճը դառնում է անվերահսկելի։ Կառավարությունը հակառակը՝ նշելով, որ թանկացող ապրանքներին կան այլընտրանքներ, եւ գնաճը վերահսկելի է։
Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) ԱԺ ճեպազրույցների ժամանակ համաձայնություն հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն մտքի հետ, թե սարսափելի գնաճ չունենք։ Նա նշեց, որ գնաճի դեմ պայքարը, որը արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով, ցույց տվեց հասարակության աջակցության չափը, ծավալները. «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է նաեւ ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, հետագայում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները։ 2017 թվականին կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ կառավարության՝ նման արդյունավետ աշխատանք վերջին տասնամյակում չենք ունեցել»։
Վարդանյանը նշեց, որ կարտոֆիլն էլ կառավարությունը չի թանկացրել, այլ՝ գյուղացին։
«Սեղմված գազի հետ կապված՝ որակի եւ չափի վերաբերյալ խնդիր կա, եւ պետական մարմինները պարտավոր են այս մասին մտածել»,– ասաց նա։
Վարդանյանն ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա աջակցություն գտներ հասարակության կողմից։ «Ուրախ կլինեի, եթե մեր գործընկերներն ավելի կրեատիվ մտածողություն ունենային. կանաչ «Ժիգուլի» հրելը չեմ կարծում շատ կրեատիվ մտածողության արդյունք է, այն էլ ջորի՝ անպտուղ կենդանի։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,–ասաց նա։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով եւս՝ գնաճը վերահսկելի է։ «Նախընտրական շրջանում մենք հայտարարել ենք, որ արհեստական որեւէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե չենք ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար։ Հետընտրական խոստումների հետ կապված նույնպես պետք է այդպես լինի։ Մենք ռեսուրսները գնահատում ենք, անընդհատ խոսում ենք ինչպես անել, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնենք»,–նշեց Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ «Ելքի» առաջարկած տարբերակով՝ հարկերի իջեցումով, նման հարցը չի լուծվի։
Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ—ն չի անտեսում թանկացումները ու դրանց հետեւանքները մարդկանց բացատրելու համար նախատեսել է խորհրդարանական լսումներ, որի արդյունքում կփորձեն բացատրել, թե որն է պատճառը։
«Մեր գնաճը 2.6 տոկոս է։ Ամեն ինչ համեմատության դաշտում պետք է նայել։ Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը 6.8—7.6 տոկոսի շրջանում է։ Դա սփոփանք չէ, բայց մենք իրավիճակին ենք նայում։ Մենք ապագայի ծրագրեր ենք ներկայացրել ու այնպիսի քաղաքականություն պիտի կարողանանք վարել, որպեսզի հաջորդ տարիներին կենսաթոշակների ու աշխատավարձերի աճ ունենանք»,–ասաց նա՝ նշելով, որ կառավարության քաղաքականությունը հաջողված է, եւ դրա արդյունքները կտեսնենք։
Վ. Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ այլ հարցերի։ Նա վերահաստատեց իր հայտարարությունը, որ կառավարությունը եկամտահարկի գլոբալ փոփոխությունների փաթեթ է պատրաստում։ Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքը միշտ դեմ է եղել կոսմետիկ փոփոխություններին. «Պետք է լինեն արմատական փոփոխություններ։ Մենք ասել ենք, որ եկամտահարկի հետ կապված կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի, որը պետք է ենթադրի գլոբալ փոփոխություններ»։
Անդրադառնալով հարկային օրենսգրքում փոփոխությունների հնարավորությանը՝ նա նշեց, որ հարկային օրենսգիրքն արդեն բերվել է խորհրդարան եւ ընդունվել է, սակայն շեշտեց, որ որեւէ օրենսգիրք, որեւէ օրենք դոգմա չէ եւ կարող է ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել։ «Մենք չենք պնդում, որ հարկային օրենսգիրքն ընդունել ենք, ուրեմն դրան մոտենալ չի կարելի։ Եթե լինի վերանայումների անհրաժեշտություն, մենք կվերանայենք»,– ընդգծեց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին Վրաստան մուտք գործելու արգելքին եւ վերջինիս այն կասկածներին, թե իշխանություններն են հրահանգել վրաց գործընկերներին, որ նրա մուտքն արգելեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանը այլ կասկածներ ունենար։ Նույն իրավիճակը եղել է Շիրակ Թորոսյանի հետ, եղել է մեր գործընկերների հետ։ Իհարկե, մենք միշտ ասել ենք, որ պետք չէ խառնվել այդ երկրի ներքին քաղաքականությանը, միշտ փորձել ենք պատճառներն իմանալ։ Մենք մեր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք։ Առաջիկա հանդիպումներին, եթե նմանատիպ խնդիր կա, մենք, իհարկե, այդ հարցով կհետաքրքրվենք»։
Լ.Ա.

23-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO