Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նախագահի ընդունելի թեկնածուն

Բարձր են գնահատում նրա մարդկային եւ պրոֆեսիոնալ որակները

Օրերս ՀՀԿ—ն առաջադրեց նախագահի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ վստահություն ունենալով, որ վերջինս վայելելու է քաղաքական լայն վստահություն։
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել ե՛ւ մարդկային, ե՛ւ պրոֆեսիոնալ որակների առումով. «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե թերություն երկար ժամանակ նրա՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել։ Մի տեսակ տպավորություն չլինի, որ կուսակցական լինելը վատ բան է. ընդհակառակը։ Շատ խոսվեց այն մասին, որ ինչպե՞ս կարող է նախագահը քաղաքականությամբ զբաղված չլինել, բայց կուսակցական չլինել չի նշանակում քաղաքականությունից իրազեկ չլինել, քաղաքական հարցերին տեղյակ չլինել, եւ այդ առումով պրոֆեսիոնալ չլինել»։
Աղվան Վարդանյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նշմարվում. պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով եւ դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։
Հարցին՝ եթե Արմեն Սարգսյանը չընդունի հանրապետականի առաջարկը, արդյո՞ք կա այլ թեկնածու, որին իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, նա պատասխանեց, որ մինչեւ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց թվում կան մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։
Ինչ վերաբերում է շահարկումներին, թե օրենքի խախտում է Սարգսյանի թեկնածության առաջադրումը, քանի որ նա երկար տարիներ չի ապրել Հայաստանում, Վարդանյանը նշեց, որ ցանկացած դեսպանատուն համարվում է տվյալ երկրի տարածքը։ «Շատ բարդ չէ տեսնել նրա պաշտոնավարման ժամկետները եւ համեմատել՝ այդ ժամկետը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Արհեստական հարցեր ենք ստեղծում ու հետո փորձում հաղթահարել դրանք»,–նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
«Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ «Ելքը» հանդիպելու է ՀՀԿ—ի առաջադրած նախագահի թեկնածուի հետ, բայց նրա օգտին չի քվեարկելու։ Նա հիշեցրեց, որ «Ելք»—ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեեւ ֆորմալ առումով դա չի ստացվել, որովհետեւ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն չի հավաքվել։
Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց, որ եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է նշված բոլոր չափանիշներին, ապա թող ՀՀԿ—ն այդ 18 ձայնը տա իրենց, որպեսզի կարողանան Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրել, այդ դեպքում նախագահի ընտրությունը կլինի ժողովրդավարական եւ այլընտրանքային։
Նախագահը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ—ի եւ ՀՅԴ—ի ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, հարցին՝ ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ—ի թեկնածուին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հետաքրքրվեց՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ—ի թեկնածուն, «Ելքը» ի՞նչ դիրքորոշում կունենար։ Անդրադառնալով «Ելքի» այն հայտարարությանը, թե դեմ են միայն նրա համար, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ—ի թեկնածուն է, նա ասաց. «Այսինքն՝ դեմ են քվեարկում նրա համար, որ հանրապետականի՞ թեկնածուն է»։
Դիտարկմանը, որ իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորություն չեն տվել, պատգամավորն արձագանքեց. «Մենք չպետք է հնարավորություն տայինք։ Մեր ընդդիմադիր գործընկերների ձայները բավարարում էին, որպեսզի թեկնածու առաջադրեին, իրենց մեջ պետք է պայմանավորվեին»։
Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀԿ—ին կհաջողվի՞ նախագահի թեկնածուի համար բավարար ձայներ ապահովել, Բաղդասարյանը նշեց, որ կանխագուշակում չեն անի։ «Կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնենք քվեարկության ժամանակ»,—ասաց նա։
Նա վստահեցրեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնում կկարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել։ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ իրենց առաջադրած թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք Սահմանադրությամբ ներկայացված են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար. «Կարծում եմ, որ մեր թեկնածուն ընդունելի է։ Այս պահին ես չեմ շտապի գնահատականներ տալ՝ կկարողանա՞նք ընտրության առաջին իսկ փուլում հավաքել անհրաժեշտ ձայները եւ ընտրել մեր առաջադրած թեկնածուին։ Սպասվում են հանդիպումներ քաղաքական ուժերի հետ, որից հետո քաղաքական ուժերը կարտահայտեն իրենց դիրքորոշումը, իսկ ընդհանուր պատկերը կերեւա արդեն քվեարկության ժամանակ»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե 1996թ. Արմեն Սարգսյանը, նշանակվելով ՀՀ վարչապետի պաշտոնում, պաշտոնավարել է ընդամենը 4 ամիս, որից հետո հեռացել է Հայաստանից՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դրա հետ կապված բազմաթիվ պարզաբանումներ տրվել են. «Նա այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ դա է եղել հրաժարականի պատճառը։ Բնականաբար, մամուլը պետք է փորձի խոցելի տեղեր գտնել անձի մոտ, ում մենք պատրաստվում ենք առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնում, սակայն այդ փորձերը իզուր են։ Չկա մարդ, ով իդեալական է, եւ ես խորհուրդ կտայի ավելի շատ խոսել անձի դրական կողմերի մասին, որովհետեւ այն չափորոշիչներն ու մասնագիտական որակները, որոնք ունի մեր թեկնածուն, բավականին բարձր են»։
Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ—ն չի կարող «Ելքին» տրամադրել պակասող ձայներն ու հնարավորություն տալ այլ թեկնածու առաջադրելու, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր առաջարկություն է։ Եթե «Ելքը» մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք նրանց, բայց «Ելքը» ժողովրդի ընտրյալն է, եւ այդ կերպարը պիտի պահեն, համագործակցեն ընդդիմության հետ։ Եթե նրանք ուզում են մեզ հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են՝ ոչ միայն նախագահի թեկնածուի հարցում, այլեւ ցանկացած հարցով մենք կարող ենք նրանց հետ համագործակցել»։
Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը ԱԺ—ում կարծիք է հայտնել, որ շատ չեն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն ՀՀ նոր նախագահի պաշտոնը կրելու հնարավորություններին։
«Իմանալով հանրապետականների ընտրելու հնարավորությունները՝ գտնում եմ, որ իրենք վատ լուծում չեն գտել։ Իրենք մեծամասնություն ունեն, եւ ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ։ Նա ունի բավականին լուրջ քաղաքական եւ դիվանագիտական փորձառություն։ Բացասականը համարում եմ այն, որ երկար տարիներ չապրելով Հայաստանում՝ նա որոշակիորեն կտրված է եղել այն իրականությունից, որում ապրում ենք մենք։ Սակայն պաշտոնը խիստ ներկայացուցչական է, իսկ նա ներկայացուցչության առումով ունի բոլոր հնարավորությունները։ Սա ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է հանրապետականը։ Սա ընդունելի եւ ընկալելի կլինի»,–նշեց պատգամավորը։
Լ.Ա.

23-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO