Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հագեցած օրակարգ

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկել է երեկ եւ կշարունակվի մինչեւ հունվարի 26—ը։ Այն Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նիստերից մեկին կմասնակցի եւ ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի մասնակցությունը կարեւորում է ոչ միայն ՀՀ—ԵՄ համաձայնագրի ստորագրման, այլեւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու համատեքստում։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն այս տեսանկյունից հետաքրքիր եւ խորհրդանշական պահ է առանձնացնում. «2013թ. հանրապետության նախագահը կրկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել էր մաքսային միությանն անդամակցելու մասին, իսկ կոնկրետ այս դեպքում, Եվրոպական միության հետ համաձայնագիրը ստորագրելով, Հայաստանն արձանագրում է եւ իրեն ներկայացնում որպես միակ պետություն, որը կարող է նման երկու կառույցների հետ ստորագրված համաձայնագրեր ունենալ։ Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, եվրոպացի գործընկերների համար հետաքրքիր կլինի լսել մեր փորձի մասին։ Իհարկե, եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Հայաստանն այս առումով եզակի է, կարելի է ասել՝ միակն է, որը նման ձեւաչափերով ստորագրած համաձայնագրեր ունի»։
Անդրադառնալով նստաշրջանի օրակարգին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրակարգում ուղղակի Հայաստանի շահերի հետ առնչվող հարցեր չկան։ Սակայն կան հարցեր, որոնց առնչությամբ պետք է ուշադիր լինել. «Օրինակ՝ զեկույցների թվում է Ադրբեջանի պատվիրակ Սեւինջ Ֆատալիեւայի կողմից ներկայացված զեկույցը «Զինված կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության» թեմայով, որտեղ այս պահին Հայաստանին առնչվող կամ ոչ հայանպաստ ձեւակերպում չկա։ Ընդհանուր առմամբ, օրակարգը բավականին հագեցած է»։
Ինչպես եւ սպասվում էր, վեհաժողովի նախագահ է ընտրվել սոցիալիստների խմբի ղեկավար Միկելե Նիկոլետին։ Արփինե Հովհաննիսյանն ընդգծում է, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահը հայկական պատվիրակության համար այնքանով է ընդունելի, որ իրեն դրսեւորել է որպես անաչառ, բոլոր հարցերին համակողմանի մոտեցող մարդ, ում հետ հայկական պատվիրակությունը երկար ժամանակ համագործակցել է՝ որպես սոցիալիստների խմբի ղեկավար. «Այս առումով ես դիտարկում եմ ոչ թե Հայաստանին լավ կամ, ինչպես մեզ մոտ ընդունված է, այսպես նեղ պրիզմայով դիտարկել, Ադրբեջանին վատ կամ հակառակը՝ Հայաստանի համար վատ, Ադրբեջանի համար լավ, այլ հարցին նայում եմ այն տեսանկյունից, որ սա ոչ թե Հայաստանի համար է լավ, այլ խորհրդարանական վեհաժողովի համար է լավ՝ ունենալ նախագահ, որը կարող է լինել բոլորի նախագահը, ոչ թե ներկայացնել առանձին երկրների շահեր»։
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերին՝ իր եւ Հերմինե Նաղդալյանի միջեւ հակասությունների մասին։ Նա շեշտեց, որ իրենց միջեւ նորմալ աշխատանքային հարաբերություններ են։ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից դուրս թողնելու պատճառը, ըստ Արփինե Հովհաննիսյանի, տիկին Նաղդալյանը սպառիչ ներկայացրել է (ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելը — Շ. Խ.)։ «Եվ չեմ կարծում, որ ես պետք է այդ թեման անընդհատ ու անընդհատ երկարաձգեմ ու շարունակեմ»,–ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։
Շանթ ԽԼՂԱԹՅԱՆ

***
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել վեհաժողովի անդրանիկ նիստում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին։
Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին։ «Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբեւէ կարեւոր է։ Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը։ Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետեւանքներ։ Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար։ Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջեւ համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձեւավորմանը՝ առանց բաժանարար գծերի»,–ըստ «Արմենպրեսի», շեշտել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը։ «Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության եւ Եվրամիության հետ համագործակցության մեր բանաձեւն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում։ Սա մեր հաջողության պատմությունն է»,– եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը։

23-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO