Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծեր կնոջ լուման

Առաջին աշխարհամարտը՝ հայ ժողովրդի ողբերգության սկիզբը, առաջ բերեց նաեւ մարդասիրական համերաշխության, խղճի զարթոնքի մինչ այդ չլսված, աներեւակայելի դրսեւորում։ Ցեղասպանությունից փրկված հազարավոր գաղթականներին, որբերին ֆինանսանյութական օգնություն ցուցաբերեցին ինչպես Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ—ի կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ ազգակիցներն իրենք։ Ստեղծվեց ներազգային համախմբվածության մի նախանձելի իրավիճակ, երբ մերձավորին օգնության ձեռք մեկնելը, կարեկցանքը դարձան ապրելակերպ։ Դա առաջին հերթին արտահայտվեց ինքնակամ դրամական նվիրաբերություններով, որոնց մասնակցեցին առանց բացառության աշխարհի բոլոր այն բնակավայրերը, որտեղ կային համայնքներ։
Այսպես, Սբ. Էջմիածնում, ուր ապաստան էր գտել գաղթականների մի հոծ զանգված, 1915 թ. հունիսի 1—ից մինչեւ հուլիսի 30—ը ստացվեց 95.938 ռ. 21 կոպեկ դրամական օգնություն։ Ամենախոշոր նվիրատվությունը կատարել էր Պողոս Նուբար փաշան՝ 15.000 ռուբլի։ Բայց ընդհանուր գումարում կար մեկը, որի մասին կուզեմ պատմել։
Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն ստացավ այսպիսի մի հեռագիր. «Վեհափառ Տէր։ Ինքս 70—ամյա մի պառաւ եւ աղքատ կին եմ, մեր ազգի տառապանքները ինձ անչափ ցաւ են պատճառում, բայց ձեռքովս ոչինչ անել չի գալիս։ Ուստի իմ մէջքով 300 կուժ ջուր կրելով եւ վաճառելով, ստացել եմ 3 ռուբլի (կուժը 1 կոպէկով), որը ուղարկում եմ Ս. Օծութեանդ՝ խոնարհաբար խնդրելով գործադրել ըստ Ձեր բարեհայեցողութեան։
Թամարա Խաչատրեանց
19 հոկտեմբերի 1915 ամի
Շուշի»։
Չեմ ուզում մեկնաբանել այս հեռագիրը, դա թողնեմ «Արարատ» ամսագրին, որը մասնավորաբար գրեց. «Մի աղքատ կին, Աւետարանի աղքատ այրի կնոջ ճշմարիտ պատկերով հայ ժողովրդի տառապանքների մասին այս ճգնաժամին հանդէս է գալիս եւ բուռն ցանկութեամբ ինքն էլ կամենում է մասնակցել եւ ամոքել նորա ծով վշտերը գոնէ ամենանուազագոյն չափով։ Բայց որպէսզի կարողանայ թեթեւցնել ուրիշների տանջանքները՝ նախ ինքն իրեն ենթարկում է տանջանքների, որոշում է երեք հարիւր անգամ կուժը առնել գնալ աղբիւրը՝ մոռանալով իւր ծերութեան ցաւերը, եւ երեք հարիւր անգամ էլ ծեծելով ուրիշների դռները՝ վաճառել 300 կուժ ջուրը, ժողովել երեք ռուբլի եւ դնել ազգային թշուառութեան սեղանի վրայ, որ գուցէ դորանով կարողանայ ամոքել մէկի վիշտը, սրբել մէկի արտասուքը։ Սա մի այնպիսի գեղեցիկ օրինակ է, որ շատ շատերի համար խրատական կարող է լինել։
Մեր կարծիքով 70—ամեայ պառաւ կնոջ տիպն աւելի վեհ է, քան Աւետարանի աղքատ կնոջ։ Աւետարանի աղքատ այրին, ճիշտ է, ձգել է գանձանակ իւր ամբողջ ունեցուածքը՝ երկու լուման, իսկ 70—ամեայ պառաւ կինը ոչ թէ պատրաստին է տալիս, քանի որ ոչինչ չէ ունեցել, այլ իւր ազգային գնահատելի զգացմունքները հանդէս բերելով հանդերձ՝ իւր կորացած ու ծերացած մէջքով երեք հարիւր անգամ կժով ջուր է կրում, ձեռք բերում երեք ռուբլին եւ ուղարկում Հայոց Հայրապետին, որպէսզի Վեհափառն էլ իւր բարեհայեցողութեամբ գործադրի թշուառների համար այդ երեք լուման։
Եօթանասունամեայ պառաւ կնոջ ուրուականը պէտք է հետեւի մեր այն հարուստ տղամարդկանց եւ կանանց, որոնք մոռացած ներկայիս ազգային տառապանքները՝ զլանում են որեւէ կերպ օգնել մեր թշուառներին, զլանում են ամենափոքրիկ չափով անգամ բաժին հանել իրենց ունեցուածքից այդ խեղճերին»։
Հիրավի, մեկնաբանություններն ավելորդ են, բայց չասել չեմ կարող՝ ինձ համար Պողոս Նուբար փաշայի եւ Թամարա Խաչատրյանցի նվիրաբերած գումարները նույն արժեքն ունեն, քանզի երկուսն էլ ազգ էին փրկում՝ ամեն մեկն իր չափով…
Հավելեմ միայն, որ շուշեցի ծեր կնոջ գումարն ամենանվազը չէր, ամենափոքրը Վերնի (ներկայիս Ալմաթի) քաղաքի 1—ին մասի պրիստավի ուղարկած 1 ռուբլին էր։ Հա՞յ էր այդ մարդը, թե՞ այլազգի՝ չգիտեմ։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

24-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO