Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով.
«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Նախ եւ առաջ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին Փարիզ այց կատարելու, ինչպես նաեւ այն ջերմ ու հաճելի զրույցի համար, որ մենք ունեցանք ճաշի ընթացքում։ Ես վերահաստատեցի, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին։ Ես, իհարկե, գիտեմ անկախությունից ի վեր Արեւմուտքի եւ Արեւելքի հատման վայրում կայուն եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ձեր երկրի անցած ճանապարհը՝ որպես առաջամարտիկ։ Դուք գտնվում եք բարդ հարեւանությամբ մի տարածաշրջանում, եւ ձեր երկիրը պայքարում է իր ապագան կառուցելու համար, ինչպես միշտ արել է իր պատմության ընթացքում։
Մենք միասին հանդիպելու ենք Շառլ Ազնավուրին։ Ես չէ, որ պետք է նշեմ, որ նա ձեր դեսպանն ու մեր հայրենակիցն է եւ նա մշտապես երկուսն է մեկում։ Նա այսօր մեզ հետ է լինելու, սակայն ամենից առաջ կարծում եմ, որ նա նվիրված է իր երկրպագուներին։ Կարծում եմ, որ նա Պրովանսում է՝ Մարսելում, որտեղ համերգ ունի, բայց այսօր երեկոյան կարծես կլինի մեր կողքին։ Նա մշտապես եղել է Ֆրանսիան ու Հայաստանը միացնող կենսական կապերից մեկը եւ այն մարդկանցից մեկն է, ով աշխույժ է պահում մեր ամենօրյա հարաբերությունները, ինչպես, օրինակ, Ազգային ժողովի բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Մարիլոսյանը, ով այսօր մեր կողքին է, ով եւս ներկայացնում է մեր երկրների ընդհանուր հիշողությունն ու մշակույթը։
Ես հնարավորություն կունենամ արտահայտվելու պատմության չար քամիներին հակառակ ձեւավորված մեր խորը հարաբերությունների մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ճաշի ընթացքում, որին կմասնակցեմ հաջորդ շաբաթ։ Ինձ համար շատ կարեւոր է այն դերը, որ խաղում է սփյուռքը մեր միջազգային ներգրավվածության հարցերում, ես կցանկանամ նրանց հետ շփվել եւ լսել նրանց։ Ճանաչում եմ նաեւ այն պայքարը, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքը տանում է ցեղասպանության հիշողության համար, եւ կողմ եմ այդ պայքարին, որի հանդեպ մեծ հարգանք ունեմ, ինչպես նշել էի մի քանի ամիս առաջ։
2018 թվականը Հայաստանի համար կարեւոր տարի է։ Մայիսին դուք նշելու եք Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակը, եւ Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը մասնակցելու է այդ միջոցառումներին։ Ավելին, ես Ձեր հրավերով կայցելեմ ձեր երկիր, որի համար շնորհակալություն եմ հայտնում, պարո՛ն նախագահ, քանզի հոկտեմբերին ներկա եմ գտնվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի հետ մեկտեղ նախագահի հրավերով պետական այց կկատարեմ Հայաստան։ Մենք խոսեցինք գագաթնաժողովի անցկացման մասին եւ այսօրվանից ձեռք ձեռքի տված աշխատելու ենք դրա կազմակերպման եւ հաջողության ծրագրի շուրջ։
Այս առումով Երեւանում կայանալիք գագաթնաժողովը կարեւոր է երեք պատճառով. առաջին հերթին Հայաստանը հյուրընկալելու է մեծ դիվանագիտական իրադարձություն եւ իր տեղն է հաստատելու Ֆրանկոֆոն երկրների շարքում՝ մի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերեն լեզուն պետք է զարգանա այն բոլոր արժեքներով, որ ներառում է։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար եւս կարեւոր է, քանի որ այն ավելի ու ավելի կարեւոր դեր է սկսում խաղալ եւ ավելի գրավիչ է դառնում բազմաթիվ երկրների համար՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ժողովրդագրական դինամիզմի։ Եվ ի վերջո կարեւոր է Ֆրանսիայի համար, քանի որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք որոշել ենք ավելի մեծ ուժ հաղորդել Ֆրանկոֆոնիային, ինչին ես ավելի մանրամասն կանդրադառնամ մարտին։ Մենք որոշեցինք, որ այս գագաթնաժողովի հեռանկարը Հայաստանում նոր ազդակ կհաղորդի ֆրանսերենին, մասնավորապես կրթական համակարգում ֆրանսերենի տեղին՝ փորձելով ստեղծել երկլեզու միջնակարգ դպրոցներ։ Մենք փորձում ենք նաեւ ունենալ հնարավորինս լայն մշակութային համագործակցություն, զարգացնել նաեւ Հայաստանում առկա ֆրանսիական համալսարանը։ Մեզ համար կարեւոր հանձնառություն է նաեւ զարգացնել Երեւանում Շառլ Ազնավուրի թանգարան—մշակութային կենտրոնը։
Մենք անդրադարձանք նաեւ հայ—ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, կարեւորեցինք տնտեսական կապերին դինամիզմ հաղորդելու անհրաժեշտությունը, խոսեցինք նաեւ Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներդրումների մասին, մասնավորապես, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, սննդի արդյունաբերության ոլորտներում, որոնց առումով ունենք մեծ ծրագրեր, ինչի մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին։
Ողջունեցի անցած նոյեմբերի 24—ին Արեւելյան գործընկերության ընթացքում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը՝ հաշվի առնելով այն բացառիկ մոտեցումը, որ Ֆրանսիան ցուցաբերեց այս հարցում։
Վերջում անդրադարձանք նաեւ միջազգային հարցերին՝ հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի մերձավոր հարեւանությունում տեղի են ունենում խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում։ Դրանք կարող են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաեւ գործելու շարժառիթ են։ Նախագահ Սարգսյանին ասացի իմ համոզմունքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս քվոն կայուն չէ։ Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։
Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից։ Բանակցությունների վերսկսումը, որին մասնակցում էիք Դուք, պարոն նախագահ, եւ Ձեր ադրբեջանցի գործընկերը Ժնեւում անցած հոկտեմբերի 16—ին, որոնք հետագայում շարունակվեցին արտաքին գործերի նախարարների մակարդակում, քաջալերող է։ Դրանց պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ։ Մեզ եւս շնորհավորում եմ, որովհետեւ անցած շաբաթ Կրակովում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, եւ հուսով եմ, որ այդ ոգեւորությունը մեզ առաջ կտանի։ Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռեւս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի։ Համենայնդեպս, ես վստահեցրեցի պարոն նախագահին իմ անձնական ներգրավվածության մասին, ինչպես նաեւ իմ վճռականության, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ իր դերը՝ որպես անկողմնակալ միջնորդ։ Մենք հետեւում ենք այս իրավիճակին եւ մեր ռուս ու ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր հնարավորությունները։
Եվս մեկ անգամ, պարո՛ն նախագահ, շնորհակալ եմ, որ եկել եք Փարիզ տարվա սկզբին։ Առաջիկա ամիսները կլինեն բուռն աշխատանքի ամիսներ, եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր հրավերի համար, որը ես սիրով ընդունում եմ եւ Հայաստան կժամանեմ պետական այցով այս աշնանը»։

24-01-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO