Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Մենք դավանում ենք նույն սկզբունքները եւ նույն արժեհամակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում եւ նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ—ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ—ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո։ Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմանուել Մակրոնը երկուստեք կարեւորել են հայ—ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին։
Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եւ հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերը եւ նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարեւոր իրադարձությանը։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ—ների առջեւ հայտարարություններով։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

24-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO