Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում] Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ—լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապերը՝ դարերի։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին հայկական համայնքի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել, որ հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով։
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների աշխուժացմանը՝ նշելով նաեւ, որ Հայաստանը եւ Լիբանանը մեծ ներուժ ունեն տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար։
Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
Տիկին Դաղերը, անդրադառնալով լիբանանցի եւ հայ ժողովուրդների դարավոր եւ ամուր բարեկամությանը, ընդգծել է հայկական համայնքի կարեւոր դերն ու նշանակությունը Լիբանանի հասարակական—քաղաքական կյանքում։ Մայա Դաղերը փաստել է, որ հայ պատգամավորներն արդյունավետ գործունեություն են ծավալում Լիբանանի խորհրդարանում։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը եւ երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին։
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել Մայա Դաղերին մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում։

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO