Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արդյունավետ լուծումների փնտրտուքը կշարունակվի

Քննարկվել են գների բարձրացման պատճառներն ու գնաճը մեղմելու հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ կազմակերպել էր «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտնականներ։
Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով լսումների մասնակիցներին, փաստել է, որ հասարակական եւ քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգություններ կան, ինչը չի կարող անտարբեր թողնել Ազգային ժողովին։
«Համոզված եմ, որ այս լսումներն արդյունավետ կլինեն։ Միաժամանակ ակնկալում եմ, որ բանախոսները տարբեր ապրանքների գների աճի հետ կապված փաստերը, խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկները կներկայացնեն հնարավորինս հիմնավորված, ինչն օգտակար կլինի ե՛ւ խնդրի արդյունավետ լուծումներ գտնելու, ե՛ւ հանրությանն օբյեկտիվ տեղեկություն մատուցելու առումով»,—նշել է ՀՀ ԱԺ նախագահը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ լսումներն առանձնահատուկ են, քանի որ առնչվում են ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմանը, հնարավոր սոցիալական հետեւանքների մեղմմանը, այլ նաեւ ազատական շուկայական տնտեսության առանցքային թեմաներից մեկի քննարկմանը։ Նրա համոզմամբ՝ նման ձեւաչափն օգտակար կլինի թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական շրջանակների եւ թե՛ քաղաքական որոշումներ կայացնելու համար։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներն ու իրականացված դիտարկումները, նշել է, որ 2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5 տոկոս, այսինքն արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ։ 2017 թ. գնաճը գերազանցապես արձանագրվել է տարվա չորրորդ եռամսյակում. սպառողական գների ինդեքսը կազմել է 4.4 տոկոս, այդ թվում միայն չորրորդ եռամսյակում սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում գնաճը կազմել է 9.3 տոկոս, ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ ապրանքախմբում՝ 1 տոկոս, ոչ պարենային ապրանքների կուտակային գնաճը կազմել է 2.5 տոկոս, իսկ ծառայությունների սակագների հավելաճը՝ 0.03 տոկոս։
Զեկուցողը մեթոդաբանական որոշ պարզաբանումներ է ներկայացրել, անդրադարձել նաեւ մարզերում իրականացվող գնադիտարկումներին։ Նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանում սպառողական գների ինդեքսի հաշվարկման գործընթացը, գնահատել կիրառվող մեթոդաբանությունը՝ համաձայն ԱՄՀ տվյալների որակի գնահատման ստանդարտների։ Գնահատականներում որեւէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Ստեփան Մնացականյանը տեղեկացրել է, որ ազգային վիճակագրական ծառայությունում միջազգային մեթոդաբանության ներդրումն իրականացվել է ԱՄՀ փորձագետների անմիջական մասնակցությամբ, եւ հավելել, որ հիմնադրամը 2005 թվականից Վաշինգտոնում կազմակերպվող դասընթացներում օգտագործում է Հայաստանում կիրառվող փորձը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2017 թվականի համար տարեկան գնաճը կանխատեսվել էր 2.5 տոկոսի շրջանակում, տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է կանխատեսմանը՝ կազմելով 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է։ Նա ներկայացրել է նաեւ տարածաշրջանի երկրներում գնաճի ցուցանիշները՝ Վրաստանում այն կազմում է 6.7 տոկոս, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 13.7 տոկոս, Մոլդովայում՝ 7.3 տոկոս, Թուրքիայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։
ԿԲ նախագահը նշել է, որ այժմ ավելացել են գնաճային սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների, մամուլում պարբերաբար շրջանառվող չհիմնավորված շահարկումների պատճառով։ «Մենք այդ սպասումները համարում ենք գերագնահատված։ Դա է նաեւ հիմնավորումներից մեկը, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը՝ կենտրոնական բանկը դեկտեմբերի վերջին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,–ընդգծել է Արթուր Ջավադյանը։
Արթուր Ջավադյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականի համար կենտրոնական բանկը 10—օրյա կտրվածքով իրականացնում է գնաճի օպերատիվ դիտակումներ, որն ընդգրկում է 2017 թ. դեկտեմբերի 20—ից մինչեւ 2018 թ. հունվարի 20—ն ընկած ժամանակահատվածը։ Ըստ դրանց արդյունքների՝ չնայած դիզելային վառելիքի, բենզինի եւ սեղմված գազի սակագների աճին, ակնկալվում է, որ 2018 թ. հունվարի գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում։ Զեկուցողի խոսքով՝ դրամավարկային քաղաքականության տեսակետից գնաճը կառավարելի է։
2018 թվականի համար կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն աստիճանաբար կմոտենա 4 տոկոս նպատակային ցուցանիշին եւ կկայունանա դրա շուրջ։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ Հայաստանում արտադրական կամ առեւտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետեւաբար այդ վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը ապրանքների գների բարձրացման չի կարող հանգեցնել։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանն էլ ընդգծել է, որ մեր երկրում տրանսպորտային նպատակներով բենզին հիմնականում չի օգտագործվում, ուստի բենզինի ակցիզային հարկի բարձրացումը չի կարող հանգեցնել տրանսպորտային ծառայությունների գների բարձրացման, ինչպես նաեւ ունենալ շղթայական ազդեցություն այլ ապրանքների գների վրա։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողների գործունեության նկատմամբ պետությունը վերահսկողություն է իրականացնում՝ գնային չարաշահումները բացառելու նպատակով։ Արտակ Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ—ն անմենօրյա գնային մշտադիտարկում է իրականացնում, որի արդյունքները տեղադրվում են հանձնաժողովի կայքում։ Բենզինի, գազի եւ դիզելային վառելիքի գների բարձրացումները, ըստ հանձնաժողովի հաշվարկների, պայմանավորված են հարկային փոփոխություններով։
Անցած տարվա ընթացքում կարագի, բենզինի եւ դիզելային վառելիքի գների էական բարձրացումներ են եղել։ Կարագի գնի բարձրացումը պարոն Շաբոյանը պայմանավորել է միջազգային գների բարձրացմամբ՝ նշելով, որ առաջիկայում այս ապրանքատեսակի գնի նվազեցում է ակնկալվում։ Բենզինի եւ դիզելային վառելիքի գների բարձրացումը կապված է ձեռք բերման գների ավելացման հետ։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է գյուղմթերքի ոլորտում գնագոյացմանը, գների բարձրացումը մեղմելուն ուղղված կառավարության քայլերին։ Նախարարը կարտոֆիլի թանկացումը պայմանավորել է արտահանմամբ։ Նրա խոսքով՝ դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքների գնի վրա էական ազդեցություն չի ունենա, մոտ 3.5 դրամով կազդի հացահատիկային բույսերի գների վրա։ Իգնատի Առաքելյանը նշել է, որ մսի շուկայում այսօր ձեւավորված գինը կխթանի անասնապահության զարգացմանը, քանի որ արտահանման պահանջարկն ապացուցում էր, որ մսի գինը մեր երկրում շատ ցածր էր։ Նշվել է, որ քննարկվում է դիզվառելանյութի սուբսիդավորման ծրագիրը, որը կառավարությունում հաստատվելուց հետո կներկայացվի հանրությանը։
Լսումների մասնակիցները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին, որոնք վերաբերել են առանձին ապրանքատեսակների մասով գնագոյացումներին եւ գնանկումներին, մեր եւ հարեւան երկրների սպառողական զամբյուղների միջեւ արված համեմատականներին, գնաճը մեղմելու համատեքստում պետության կողմից ձեռնարկվող քայլերին, նվազագույն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացման հնարավորություններին, գյուղացիական տնտեսությունների արտադրանքի եւ դիզվառելիքի թանկացման վրա ակցիզային հարկի ազդեցությանը, 30 տեսակ ապրանքախմբերի համար մաքսատուրքի բարձրացված դրույքաչափերին, ներդրումային քաղաքականությանը եւ այլ խնդիրների։
ՀՀ ԱԺ պատգամավորները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում անդրադարձել են գնաճի առաջացման տնտեսական հիմքերին, դրա սոցիալական հետեւանքներին, հաղթահարման ուղիներին, ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված վարչարարության փոփոխության ազդեցությանը, ԿԲ—ի վարած քաղաքականությանը, սպառողական զամբյուղի ձեւավորման սկզբունքներին։ Գնաճի հաղթահարման հարցում կարեւորվել է պետական եւ հասարակական կառույցների համագործակցված աշխատանքը, սոցիալական արդարության ապահովումը։ Նշվել է, որ խնդիրների լուծման համար ժողովրդավարական քայլեր են անհրաժեշտ երկրի բոլոր կառույցների կողմից։ Որպես գնաճի պատճառներ՝ մատնանշվել են եվրոյի եւ դոլարի արժեւորումը, երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, ինչպես նաեւ ակցիզային դրույքաչափի բարձրացումը։ Ներկայացվել են սպասվող գնաճային ճնշումները հաղթահարելու համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները՝ պարենային անվտանգության ապահովում, ինքնաբավ տնտեսության ստեղծում, տնտեսության դիվերսիֆիկացում, ներքին ներդրումների խթանում, անօրինական ֆինանսական հոսքերի ուղղում երկրի տնտեսության զարգացմանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մենք ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում ենք ապրում եւ պարտավոր ենք ապահովել ազատ մրցակցային պայմաններ։ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է գնաճի մեղմման համար նախատեսվող միջոցառումները՝ գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորում, ներքին արտադրության զարգացում, այլընտրանքային միջոցների օգտագործում։ Անդրադառնալով այն մտահոգություններին, թե ԵԱՏՄ—ին անդամակցելը բացասական հետեւանք է ունեցել Հայաստանի համար՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ընդհակառակը՝ այն առավել էժան ապրանքներ ներկրելու այլընտրանքային հնարավորություն է ընձեռում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես է համատարած գնաճի պայմաններում ԱՎԾ—ն ներկայացնում գնաճի 2.6 տոկոս ցուցանիշ։ Նրա գնահատմամբ՝ թանկացած ապրանքներն առավել առաջնային օգտագործման են, քան էժանացածները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ տնտեսական քաղաքականության իրականացման սխալ մոդել է ընտրված. տնտեսական մրցակցության փոխարեն գործում է մենաշնորհը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի համոզմամբ՝ գնաճի հաղթահարման հարցում առաջարկվող սուբսիդավորումը բեռ է բյուջեի վրա, դա կհանգեցնի հարկերի ավելացման։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով առաջնային օգտագործման ապրանքների գների բարձրացմանը, այն պայմանավորել է մասնավորապես մեր երկրի՝ ԵԱՏՄ—ին անդամակցությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունեցած դիրքով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացվում են գնաճը մեղմելու ուղղությամբ, կարեւորել տնտեսական ակտիվության բարձրացումը, արտահանում—ներմուծում սալդոյի կրճատումը հօգուտ արտահանման։ Նա հորդորել է ՏՄՊՊՀ—ին արագ բացահայտել արհեստական գնաճի հնարավոր դեպքերն ու կանխել դրանք։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ առկա գնաճը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին։
Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Հարգելի գործընկերներ, լսումների հարգելի մասնակիցներ,
Ավարտվեցին խորհրդարանական լսումները, որոնք վերաբերում էին մեր քաղաքացիներին հուզող հարցերին, տվյալ դեպքում՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացմանը եւ գնաճը մեղմելու հնարավորություններին։ Նախ նշեմ, որ խորհրդարանական լսումներն Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի հրապարակային գործիքներից մեկն են։ Այսօրվա քննարկումները, որպես իրավիճակի օպերատիվ արձագանք, դրա դրսեւորումներից են։ Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրությունները ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին շահագրգիռ եւ անկաշկանդ քննարկումների, ներկայացված տեսակետների ու առաջարկների համար։ Վստահ եմ՝ այստեղ հնչած գաղափարներն ու մասնագիտական կարծիքները կօգնեն համապատասխան կառույցներին՝ գործելու ավելի արդյունավետ եւ օպերատիվ, գտնելու մեր հասարակության համար ընդունելի ու տեսանելի լուծումներ։
Հարգելի գործընկերներ,
Եթե ընդհանրացնենք սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումների պատճառները, ապա դրանք, ինչպես այստեղ արդեն դուք նշեցիք, մասամբ պայմանավորված են արտաքին պատճառներով, այսինքն՝ միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մասամբ ներքին պատճառներով՝ որոշ հարկատեսակների դրույքաչափերի կիրառմամբ։ Ամեն դեպքում, երկուսի արդյունքում էլ ունենք որոշ ապրանքատեսակների գնային փոփոխություն, որի ազդեցությունը կրողը մարդն է, մեր քաղաքացին։ Իհարկե, հանրությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է գոյանում այս կամ այն ապրանքատեսակի գինը, եւ որն է դրա բարձրացման պատճառը կամ նպատակը, բայց նույն հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք միտված են մեղմելու գների բարձրացման հետեւանքները, ուզում է հնարավորինս շուտ զգալ դրանց արդյունքները։
Լսումների միջոցով մենք փաստեցինք մեկ բան. մեր տնտեսությունը չի կարող չկրել միջազգային շուկաների ազդեցությունը։ Եվ այստեղ բոլորիս եւ հատկապես կառավարության խնդիրն է համապատասխան գործիքակազմի ու մեխանիզմների կիրառմամբ հնարավորինս մեղմել դրա ազդեցությունը մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։
Հաշվի առնելով, որ կառավարության որդեգրած ռազմավարության կենտրոնում մարդն է՝ պետք է դիտարկել, որ կատարված օրենսդրական փոփոխությունների վերջնական նպատակակետը տնտեսական աճի միջոցով քաղաքացու կենսամակարդակի բարելավումն է։
Հարգելի գործընկերներ,
Մենք չենք կարող կրճատել պաշտպանական ոլորտի ծախսերը կամ չկատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջեւ։ Մենք պետք է շարունակենք դպրոցներ կառուցել, մարդկանց բուժել, բանակը վերազինել, չենք կարող չմտածել քաղաքացու ավելի արժանավայել կյանքի մասին։ Հետեւաբար, մենք պետք է մտածենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։
Այո, այստեղ հնչեց, եւ ես շարունակում եմ այդ միտքը, որ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ մեր ջանքերը պետք է մշտապես ուղղված լինեն մեր քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն սոցիալական պետություն ասվածը չի նշանակում սոցիալական հարցերը, այդ թվում՝ բնակչության կենսամակարդակի բարելավումը եւ եկամուտների ավելացումը չդիտարկել տնտեսական վերելքի համատեքստում։ Սոցիալական պետության հնարավորություններն ուղղակիորեն կախված են նրա տնտեսական ներուժից եւ հզորություններից։ Մենք պետք է առաջնորդվենք այդ հնարավորությունները տնտեսության զարգացման միջոցով ավելացնելու մարտավարությամբ, ինչը նշանակում է բնակչության կենսամակարդակի բարձրացման, կյանքի որակի բարելավման կայուն հնարավորություն, աշխատավարձերի եւ կենսաթոշակների դինամիկ բարձրացում՝ հիմքում դնելով տնտեսական զարգացումը։
Հարգելի գործընկերներ,
Այս դահլիճում պատճառաբանություններին, քննադատություններին ու դժգոհություններին զուգահեռ, հնչեցին նաեւ կառուցողական առաջարկություններ իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ այսօրվա խորհրդարանական լսումները կնպաստեն գտնելու այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի տնտեսության զարգացումը, հարկերի հավաքագրումը եւ, միաժամանակ, կզսպեն կամ կմեղմացնեն մի շարք ապրանքների գների աճի բացասական ազդեցությունը քաղաքացիների վրա։
Մենք կշարունակենք հետեւել իրավիճակին՝ արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին, աջակցելով կառավարության ջանքերին, պատրաստակամ լինելով անհրաժեշտության դեպքում նաեւ բարելավել օրենսդրությունը։
Շնորհակալություն ձեր մասնակցության եւ առաջարկների համար։
Ես վստահ եմ, որ կշարունակենք կապ պահպանել ձեզ հետ, որպեսզի կարողանանք այս հարցն արդյունավետ լուծել»։
Ամփոփիչ ելույթում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը քննարկումները համարել է հաջողված եւ ընդգծել, որ ծավալվել է կառուցողական ու մասնագիտական հիմնավորված երկխոսություն։ Նա անդրադարձել է հնչեցված հարցադրումներին եւ փաստել, որ դրանք միանգամայն արտացոլում էին առկա խնդիրները, որոնք թույլ տվեցին հասկանալ գների բարձրացման իրական պատճառները։

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO