Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Երկկողմ գործակցության օրակարգի հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումները Դավոսում

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների եւ Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նույն օրը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ։
Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին եւ այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները։
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է ե՛ւ ցեղասպանության ճանաչմանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, ե՛ւ մի շարք այլ հարցերի»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության եւ մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել, եւ վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու։ Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ առկա է այն զարգացնելու մեծ ներուժ։
Կողմերը քննարկել են առեւտրական պալատի ստեղծման, ինչպես նաեւ՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության եւ նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան–Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին։
ՀՀ վարչապետի մյուս հանդիպումները եղել են միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։
Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակի» ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս–Պոլ Բյորների հետ էր։
Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության եւ «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն օգտվում է նաեւ Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, իսկ հարեւան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել։ Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին։
«Մեծ եռյակում», բացի «Բի Սի Ջի»–ից, ընդգրկված են նաեւ «McKinsey» եւ «Bain & Company» ընկերությունները։ Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում։
Վարչապետի մյուս հանդիպումը «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի հետ եւ արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր։
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»–ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում եւ կավելացնի ներդրումների ծավալը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման համար։
ՎԵՈՆ–ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, եւ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու։ «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, եւ կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար»,–նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան։

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO