Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԵՐԵՎԱՆ


Քաղաքն ավտոշուկա չդարձնենք

Երեւանի փողոցներում ավտոառեւտրի նշաններ են երեւում

Երեւանում ավտոմեքենաների թվի անընդհատ աճը հանգեցրել է նաեւ դրանց վաճառքի ընդարձակմանը։ Մարդիկ առնում են, վաճառում՝ ելնելով իրենց հարմարությունից եւ ճաշակից։ Միայն ունեցածն ավելի հարմար մեքենայով փոխելու ցանկությունը չէ առնելու—վաճառելու երեւույթի ակտիվացման պատճառը։ Շահութաբեր բիզնես է ձեւավորվել։ Ներկրվող նոր ավտոմեքենաների վաճառքի սրահների կողքին գործում է օգտագործված մեքենաների ներկրման եւ իրացման բավականին լայն դաշտ, որը գնալով ավելի է ընդարձակվում։
Տարիներ շարունակ ավտոմեքենաների վաճառքի եւ վերավաճառքի համար վաճառատարածք է եղել Նուբարաշենի խճուղու (Էրեբունի վարչական շրջան) վրա գործող շուկան։ Այս շուկան իր տեսակի մեջ միակն է եղել քաղաքում։ Եթե մի պահ հաշվի չառնենք դրա միակը լինելը, այնտեղ առկա պայմանների որակը, ապա կարելի է ասել, որ այն հիմնականում կարողացել է իր վրա վերցնել այդ յուրօրինակ առեւտրի կազմակերպումը, քաղաքի փողոցները զերծ պահել ավտոառեւտրի տարածք դառնալու վտանգից։
Սակայն այսօր մեր տեսածը մի քիչ այլ պատկեր ունի։  Ավտոառեւտուրը դուրս է եկել ոչ միայն նշված շուկայի սահմաններից եւ ընդարձակվել հարակից տարածքներում՝ հասնելով մինչեւ Էրեբունի պատմամշակութային հնավայր—թանգարանի «մատույցները», այլեւ միտում ունի տարածվելու քաղաքի բանուկ եւ մարդաշատ փողոցներում։ Այդպիսի դրսեւորումներ նկատել ենք, օրինակ, Սեբաստիայի փողոցում եւ Կոմիտասի պողոտայում։ Սեբաստիայի փողոցի՝ Պավլո Տիչինայի փողոցի հետ խաչմերուկից մինչեւ Վարուժանի դպրոց ընկած հատվածը (դպրոցի կողմից) վերածվել է վաճառվող ավտոմեքենաների մշտական կայանատեղի։ Ճիշտ է՝ շուկայի նման չէ տարածքը (գնորդների ակտիվ ներկայություն չկա), բայց փաստը, որ առանց պետհամարանիշերի տասնյակ ավտոմեքենաներ օրուգիշեր կանգնած են այստեղ՝ բոլոր կողմերին կրելով մեզ ծանոթ կիսաքողարկված հայտարարություններ, այն է՝ մեքենայի արտադրության տարեթիվը, ձիաուժը եւ տիրոջ հեռախոսահամարը, երբեմն էլ՝ «Վաճառվում է» կամ «Շտապ» բառերը, ինքնին վկայում է տարածքի շուկայական բովանդակության մասին։ Նույնիսկ մի քաղաքացի սկսել է իր ավտոմեքենան մասերի բաժանած վաճառել։ Անիվներն արդեն վաճառել է՝ մեքենան տեղադրելով քարերի վրա։
Պատկերը գրեթե նույնն է նաեւ Կոմիտասի պողոտայի՝ Փափազյան փողոցի հետ խաչմերուկից մի քիչ վերեւ, նախկինում երկաթգծերով կտրվող հատվածում։ Այստեղ էլ կարմիր գծերով առանձնացված մի գոտին զբաղեցված է վաճառքի առաջարկվող ավտոմեքենաներով։ Կարող ենք չկասկածել, որ նման պատկերների հնարավոր է հանդիպել նաեւ այլ փողոցներում։ Ի դեպ, նույն Սեբաստիայի փողոցի՝ Արարատյան բնակելի զանգվածին հարող հատվածում էլ «Էստի համեցեք» են կանչում տնտեսական նշանակության մի խումբ միկրոավտոբուսներ։
Երեւանի քաղաքապետարանը տարիներ շարունակ պայքարում է փողոցային առեւտրի դեմ՝ փորձելով քաղաքը պահել պատշաճ կարգուկանոնի մեջ։ Թե ինչ չափով է դա հաջողվում՝ այլ հարց է։ Կարեւորն այն է, որ պաշտոնապես մերժվում է փողոցը առեւտրային գործունեության տարածք դարձնելու երբեք չթուլացող միտումը։ Եթե այդպես չլիներ, այսօր քաղաքի ամբողջ տարածքը դարձած կլիներ բացօթյա շուկա։ Փողոցային առեւտրին, որի ապրանքառեսուրսը հիմնականում գյուղատնտեսական մթերքն է, այսօր ձգտում է միանալ նաեւ ավտոառեւտուրը։ Ասածի մեջ չափազանցություն չկա։
Մենք ցանկացանք տեղեկանալ՝ նկատվածը որեւէ իրավական հիմք ունի՞, ավտոմեքենաների վաճառքի կազմակերպման ի՞նչ մեխանիզմ է գործում մայրաքաղաքում, օրենսդրական ինչ ակտեր են դրա համար հիմք հանդիսանում, կա՞, արդյոք, քաղաքապետարանի որեւէ որոշում, որով թույլատրվում է ավտոմեքենաների զանգվածային վաճառք կազմակերպել քաղաքի փողոցներում։
Նուբարաշենի խճուղու վրա գործող ավտոշուկայից բացի ուրիշ ի՞նչ տեղերում է հնարավոր կազմակերպել օգտագործված ավտոմեքենաների վաճառք։ «ՀՀ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Ա. Էդոյանը հետեւյալ պատասխանն է տվել. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3—րդ հոդվածի 2—րդ կետի համաձայն, առեւտրի իրականացման վայրի տեսակներն են առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես—վաճառքի անցկացման վայրեր...»։ Ինչպես տեսնում ենք, ավտոմեքենաների վաճառքի մասին ոչ մի խոսք չկա։ Այս կիսատ պատասխանը լրացնելու մեր հետագա փորձը նույնպես չստացվեց։ Այդուհանդերձ, առկա պատասխանը չի հաստատում փողոցներում ավտոմեքենաներ վաճառելու օրինականությունը։
Մեզ կարող են առարկել, թե՝ կարմիր գծերով սահմանագծված տարածքներում կայանելը դեռեւս ավտոշուկա դարձնել չի նշանակում, մանավանդ որ այդ մեքենաները ոչ ոքի չեն խանգարում, չկան դրանց շուրջը հավաքված սակարկող մարդիկ։ Բայց չէ՞ որ կարմիրով առանձնացված տարածքներում վաճառքի հայտարարություններով համահավաք կայանելն այլ բան չէ, քան դրանք որպես վաճառքի ցուցափեղկ ծառայեցնելը։ Վաճառվելու դեպքում կհայտնվի նաեւ սակարկողը։ Սակայն բուն խնդիրը փողոցն առեւտրի տարածք՝ թեկուզ ցուցափեղկ չդարձնելն է, ինչը պահանջվում է քաղաքային կարգուկանոնի տրամաբանությամբ։ Առեւտուրն առայժմ մեզ մոտ համարվում է մեկ դրամն արագ երկու դրամ դարձնելու հարմարագույն միջոց, եւ շատերը կուզենային «սեղանիկ» (չասենք սեղան) ունենալ Երեւանի ցանկացած փողոցում, եթե այն մարդաշատ է։ Այս պարագայում ի՞նչ կդառնար մեր մայրաքաղաքը, մեր ընդհանուր տունը՝ քաղաք—շուկա՞...
Միաժամանակ չենք կարող անտեսել հանրային պահանջարկը։ Եթե գործը նրան է հասել, որ օգտագործված ավտոմեքենա ներկրելը եւ վաճառելը ձեռնտու զբաղմունք է դարձել, մյուս կողմից էլ կա համապատասխան պահանջարկ, ապա ինչո՞ւ թողնել, որ այդ բիզնեսը տարերային եղանակով գոյատեւի։ Ինչո՞ւ քաղաքապետարանը նոր տարածք չտրամադրի այդ գործընթացին, նոր հնարավորություններ չտա, որ մարդիկ ստիպված չլինեն կիսաքողարկված եղանակով իրացնել իրենց ավտոմեքենաները՝ խախտելով պատշաճ առեւտրի կանոնները։ Կարծում ենք՝ գործ ունենք լուծում պահանջող խնդրի հետ։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

24-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO