Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՄԱՐԶԵՐ


Ջանիկի «Եռանկյունին»

Այստեղ մետաղը ճարտարապետական զանազան լուծումներով նոր կյանք է առնում

Աշտարակում լավ գիտեն թե՛ Ջանիկին, թե՛ նրա դարբնոցը։ Անծանոթիս այդպես էլ ներկայացրին՝ կարգին դարբին է, վարպետի ձեռք ու հայրենասեր ոգի ունի։
Ասել է թե՝ մեր ավանդական պատկերացումներին համապատասխան իսկական դարբին, որ իր ամենօրյա աշխատավայր, ավելին՝ կյանքի անբաժանելի մաս դարձած դարբնոցում շարունակում է վառ պահել քուրան ու մուրճի հուժկու զարկերով դղրդացնել ծանր զնդանը։ Այո՛, էլ ի՜նչ դարբնոց՝ առանց քուրայի ու զնդանի։ Ահա թե ինչու նրա դարբնոցը, կես լուրջ—կես կատակ, հաճախ «Եռանկյունի» են անվանում՝ նկատի ունենալով համանուն հանրահայտ կինոֆիլմը…
Ջանիկ Նիկոլյանը Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն է ավարտել, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Ավարտելուց հետո աշխատել է, բայց ինչ—ինչ իրողությունների հետ չհամակերպվելով, ստիպված է եղել թողնել այն եւ քանի որ երկաթի հետ առանձնակի սեր ուներ, ուստի ճարտարապետի մասնագիտությունը որոշ առումներով սկսել է «ներդնել» մետաղագործության մեջ։ Նրա պարագայում գործ ունենք, թերեւս, երկաթի… ճարտարապետության հետ։ Այդպես՝ 1985 թվականից մինչեւ օրս։
—Իսկական դարբնությունն այսօր համարյա մոռացված ու անտեսված է,–«ՀՀ»—ին ասաց 62—ամյա դարբինը։–Հայաստանում արդեն մատների վրա կարելի է հաշվել թե՛ դարբնոցները, թե՛ դարբիններին։ Էս մի քանիսն էլ որ ժամանակի ընթացքում մաշվեցին ու գնացին, հաշվի, որ Հայաստանում դարբնություն էլ չի մնա… Հիմա «մոդան» դեկորատիվ բաղադրատարրերն են, արհեստական էֆեկտները, փայլփլուն թիթեղները. հեշտ է գործ ունենալ դրանց հետ։ Մի խոսքով, դեկորատիվ… դարբնություն։ Արհեստավորի համար հեշտ ու հանգիստ, պատվիրատուի գրպանին մատչելի, դիտողին՝ ակնահաճո։ Որակը, դիմացկունությունն ու երկարակեցությունն ակամայից անտեսվում են, եւ տեղը ուրիշ ճաշակ, ուրիշ պահանջներ են ի հայտ գալիս։ Մի խոսքով, նոր ոճ է մտել մեր կենցաղ եւ շռնդալից առաջ է գնում։ Բա՜, հիմիկվաները հո ինձ պես անխելք չեն…
Վարպետ Ջանիկը ցանկացած պատվիրատուի պահանջ ի զորու է կյանքի կոչել, եւ պատահական չէ, որ մարդիկ այստեղ են գալիս՝ վստահ, որ վարպետը, ինչ էլ լինի՝ անպայման մի բան կանի, մի լուծում կգտնի։ Երկաթե դռներ, նստարաններ, պատուհանների ճաղավանդակներ եւ առանձնատանը, բնակարանին անհրաժեշտ շատ այլ պարագաներ։ Ամեն պատվերի յուրովի է մոտենում եւ ամեն անգամ նոր զարդանախշերով, հնարանքներով ու տարրերով ամբողջացնում գործը։ Այնպես է, որ մեկը մյուսին չի կրկնում կամ, կոպիտ ասած, պատճենահանում։ Արվեստագետի, ճարտարապետի ոգի է դնում դրանց մեջ, եւ պատահական չէ, որ նրա գործերը ոչ այնքան արհեստի, որքան արվեստի գործեր են, մետաղե յուրօրինակ քանդակներ։
Դա ավելի շատ նկատելի է հոգեւոր թեքումով՝ եկեղեցու համար արված գործերում։ Հարկ է ընդգծել, որ վարպետ Ջանիկը հիմնականում եկեղեցաշինության ոլորտում է «մասնագիտացել»՝ առանձնակի ոգեշնչվածությամբ պատրաստելով խաչեր, մոմավառության սեղաններ, մոմակալներ, ջահեր եւ այլն։
—Մոտ 90 եկեղեցու խաչ եմ պատրաստել,–նշեց Ջանիկ Նիկոլյանը։–Արժանահիշատակն ու ամենանվիրականն ինձ համար Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչն է, որի հետ կապված պատմությունը մի իսկական ոդիսական դարձավ իմ գլխին։ 2004թ. օրերից մի օր դարբնոց մտավ Արեւմտյան Հայաստանից եկած հյուրը եւ ասաց, որ խաչ է ուզում պատվիրել Աղթամարի եկեղեցու համար։ Հուզմունքից ու ուրախությունից ոտքերս թուլացան։ Ժամկետը… 3 օր։ Որքան էլ դա դժվար ու անհնարին թվար, այնուամենայնիվ, չհամաձայնելու որեւէ տարբերակ չունեի։ Գիշեր—ցերեկ աշխատեցի, ջանացի՝ որքան հնարավոր էր։ Հասցրեցի։ Պատվիրատուի առաջարկած վարձատրության գումարից էլ, որքան էլ նա պնդեց, հրաժարվեցի՝ նշելով, որ դա թող մեր՝ հայաստանցիներիս նվերը լինի հայոց եկեղեցուն։ Խաչն անմիջապես տեղ հասցվեց, իմ խնդրանքը՝ խաչին «ընկերակցել» եւ տեղադրել այն, մերժվեց։ Խաչն այդպես էլ տարիներ շարունակ առանց տեղադրելու մնաց։ Ճանապարհներ էի փնտրում այնտեղ հայտնվելու եւ իմ ձեռքերով խաչը տեղադրելու։ Ի վերջո, հաջողվեց փոքր մի խմբով մեկնել։ Գնացի, այսպես ասած, իմ խաչի հետեւից… Սակայն տեղում զանազան արգելքներ հարուցվեցին, եւ նպատակս չկարողացա իրագործել։ Այդուհանդերձ, խաչը մեր այցելության օրերին տեղի իշխանություններն ստիպված էին տեղադրել, եւ, ամենակարեւորը, իր տեղում է…
Դարբնությունն, ինչ խոսք, ծանր ու դժվարին գործ է՝ առանձնահատուկ որակներ, սեր ու նվիրում պահանջող։ Եվ քանի որ այսօր ձգտում են ավելի հեշտ ճանապարհով փող վաստակել, երիտասարդությունը հակված է «մոդայիկ» մասնագիտություններ ընտրելու, ուստի այն եւս հայտնվել է անցանկալի ու արհամարհված մասնագիտությունների ցանկում։ Այո, մի քիչ մրոտ աշխատանք է, մի քիչ ձեռքերդ սեւանում են, մի քիչ շատ ես քրտնում, բայց դա չի նշանակում, թե այդ աշխատանքը չպիտի անել։
Ի վերջո, դարբնությունն այն յուրահատուկ մասնագիտությունն է, որը, ինչպես խոստովանեց Ջանիկ Նիկոլյանը, պիտի ամբողջ կյանքի ընթացքում սովորես ու սովորես։ Աշակերտներ ունեցել է վարպետ դարբինը, բայց նրանք բոլորն էլ այսօր դրսերում են, գալիս սովորում են եւ… Չնայած ցավով, բայց եւ հպարտությամբ ասում է, որ մի քանիսն էլ հասցրել են ճանաչում ու հեղինակություն ձեռք բերել։ Արտասահմանում…
Միգուցե, անհավանական թվա, բայց, կարծում ենք, ժամանակն է, որ մեզանում դարբնության կենտրոն բացվի կամ գոնե տվյալ արհեստը ուսումնական որեւէ ծրագրում ներառվի, ուսուցում կազմակերպվի։ Համենայնդեպս, այն վերջնականապես կորցնելը շատ ցավալի ու աններելի կլինի…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Արագածոտնի մարզ

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO