Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Որ ձուկը ջրի փոխարեն ցանցում չհայտնվի

Մի գիտնական բնության ու նրա հարստությունների մասին դասախոսություն կարդալու ժամանակ հիշատակում է, որ թթվածինը, առանց որի կյանք չկա, հայտնագործվել է ընդամենը 1773 թվականին։ «Տպավորիչ է,–լսվում է դահլիճից,–իսկ ի՞նչ էին շնչում մարդիկ մինչ այդ»։
Օրերս ներկայացվեց Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ներկայումս մայրաքաղաքում տրանսպորտային ցանց չկա, մարդիկ էլ ոտքով են տեղաշարժվում, այնպես, ինչպես թթվածնի՝ 18—րդ դարում հայտնագործված լինելը չի նշանակում, թե մարդիկ մինչ այդ չէին շնչում։ Տրանսպորտային ցանցի նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների եւ գծերի քանակը։ Դա ոչ միայն թույլ կտա բարելավել տրանսպորտային իրավիճակը մայրաքաղաքում, այլեւ՝ բարելավել նաեւ բնապահպանական վիճակը, այսինքն՝ ավելի շատ թթվածին կշնչենք։ Անշուշտ, մշակողների առաջ դրված առաջնահերթ խնդիրը սա չէ, որովհետեւ մեր քաղաքացիներին նախեւառաջ հուզում է քաղաքակիրթ ու մարդավարի տրանսպորտային երթեւեկը։
Ի՞նչ է բերելու տրանսպորտային նոր ցանցը, բացի խոստացված օպտիմալացումը եւ իրավիճակի բարելավումը։ Այն շոշափելու է «գծատերերի» շահերը, գծից դուրս եկող տրանսպորտային միջոցների ու նրանց վարորդների հետագա ճակատագիրը, հատկապես վարորդական ընտանիքների սոցիալական վիճակը եւ դրանից բխող շատ հարցեր։ Այնպես որ, խնդիրը միայն գծերի ու տրանսպորտային միջոցների օպտիմալացումը կամ տրանսպորտային պարկի թարմացումն ու, ամենակարեւորը, ուղեվարձը չթանկացնելը չէ։
Երեւանի տրանսպորտային ցանցը բազմաշերտ մի սարդոստայն է, որը հյուսված է տարբեր թելերով ու տարբեր խտությամբ, տեղ—տեղ նույնիսկ կարկատաններով։ Տարբեր պատճառներով մարդիկ հաճախ են խճճվում, երբեմն նույնիսկ մոլորվում դրանում։ Թեպետ ամերիկացի գրող Էդգար Պոն ասում էր, թե «որեւէ տրանսպորտ քեզ համընթաց չի լինի, եթե չգիտես, թե ուր գնալ», այդուհանդերձ, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագիծը դեռ բավականին ճանապարհ ունի անցնելու։ Ընդ որում, այդ ճանապարհը ձգվելու է միկրոավտոբուսի վախճանի, տրոլեյբուսի երկրորդ շնչառության միջով ու հասնելու է ավտոբուսի գերիշխանությանը։
Չափազանց կարեւոր է, որ ցանցի վերջնական տարբերակի արդյունքում ուղեւորներն այնտեղ իրենց զգան ինչպես ձուկը ջրում, ոչ թե ինչպես ձուկը՝ ցանցում։

24-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO