Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Դրույքաչափերի փոփոխության հետեւանք

Չեն բացառվում նաեւ միջազգային շուկաներում առկա գործոնները

Թանկացումների թեման ու դրա հետեւանքների հետ կապված խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։
Երեկ փորձեցինք թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ ֆինանսների նախարարությունից։ Օրինակ՝ սպառողի համար հասկանալի լեզվով ասած՝ որպես մեր երկրի ֆինանսների ելքի ու մուտքի ուղղակի պատասխանատու, ի՞նչ է կարծում այս կառույցը, հունվարի 1—ից հետո թանկացումները հարկային օրենսգրքի փոփոխություններո՞վ են պայմանավորված, թե՞ անհարկի են։ Մանավանդ որ, հունվարի 10—ի խորհրդակցությունում երկրի նախագահն ասել է, թե դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք գների շուկայական տատանումների օբյեկտիվ գործընթացների արդյունք է, թե՞ պարզ մարդկային ագահության։
«ՀՀ»—ի հարցադրմանն ի պատասխան ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նախ նկատեց, որ ֆինանսների նախարարության գնահատականների համաձայն՝ բենզինի, դիզելային վառելանյութի, սեղմված գազի, ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գների վրա ՀՀ հարկային օրենսգրքի 2018թ. հունվարի 1—ից գործող փոփոխությունների արդյունքում ակցիզային հարկերի եւ ԱԱՀ—ի դրույքաչափերի փոփոխությունը տնտեսությունում կառաջացնի լրացուցիչ շուրջ 0.53 տոկոս գնաճ։ Այնուհետեւ որոշ մանրամասներ ներկայացրեց՝ ավելի պարզ դարձնելու համար, թե ինչի հիման վրա են այդ գնահատականները։
Այդպիսով, այս տարվա հենց հունվարի 1—ից ուժի մեջ մտած՝ հարկային օրենսգրքով, մասնավորապես, վերանայվել են բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, իսկ դիզելային վառելիքը սկսել է հարկվել նաեւ ավելացված արժեքի հարկով։ Այսպես՝ 1. բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի գումարը սահմանվել է 40.000 դրամ՝ նախկին 25.000 դրամի փոխարեն, միաժամանակ, ակցիզային հարկի եւ ԱԱՀ—ի հանրագումարը ներմուծվող յուրաքանչուր տոննայի համար սահմանվել է նվազագույնը 135.000 դրամ՝ նախկին 120.000 դրամի փոխարեն։ 2. Դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը ներմուծվող յուրաքանչուր տոննայի համար սահմանվել է 13.000 դրամ՝ նախկին 35.000 դրամի փոխարեն։ 3. Սեղմված բնական գազի 1000 խմ համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է 25.000 դրամ՝ նախկին 8.330 դրամի փոխարեն։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նշեց ֆինանսների փոխնախարարը, նախարարությունը հայտնում է, որ հարկային օրենսդրության փոփոխությունների ազդեցությունը բենզինի 1 լիտրի գնի վրա կազմում է նվազագույնը 14—15 դրամ ((40.000—25.000)/1300լ+(40.000—25.000)*20 տոկոս/1300 լ)։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ բենզինի գնի բարձրացման վրա կարող է նաեւ իր ազդեցությունը թողել ակցիզային հարկի եւ ԱԱՀ—ի հանրագումարի նվազագույն շեմի բարձրացումը՝ նախկին 120.000 դրամի փոխարեն 135.000 դրամի սահմանումը։
Դիզելային վառելիքի 1 լիտրի հաշվով ակցիզային հարկը նվազել է 18.3 դրամով ((35.000—13.000)/1200 լ), միաժամանակ, ԱԱՀ—ով հարկման ենթակա լինելով պայմանավորված՝ 1 լիտրի հաշվով ԱԱՀ—ի գումարը կազմել է մոտ 74 դրամ (440*16.67 տոկոս)։ Դիզելային վառելիքի 1 լիտրի հաշվով ակցիզային հարկի եւ ԱԱՀ—ի փոփոխությունը հանրագումարային կազմում է 55.7 դրամ (74—18.3)։
Իսկ 1 խմ սեղմված բնական գազի գնի վրա կազմում է 20 դրամ ((25000—8330)/1000 խմ+ (25000—8330)*20 տոկոս/1000 խմ)։
Ծխախոտի 1000 հատի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է 7275 դրամ՝ նախկին 6325 դրամի փոխարեն։ Իսկ ոգելից խմիչքների, մասնավորապես օղու 1 լիտրի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է 73 տոկոս՝ նախկին 63 տոկոսի փոխարեն։
Ըստ այս ամենի՝ Արմեն Հայրապետյանի խոսքերով, հարկ է նշել, որ բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնի բարձրացումը հիմնավորվում է հարկային նոր դրույքաչափերի սահմանումով։ Սակայն, ֆինանսների փոխնախարարը չբացառեց նաեւ այլ գործոնների ազդեցությունը, այդ թվում նաեւ միջազգային շուկայում գների բարձրացումը, լոգիստիկ ծառայությունների սակագների փոփոխությունները եւ այլն։
«Հասկանալի է, որ լավ օրից չէ, որ երկիրը ակցիզային հարկ է բարձրացնում (արտաքին պարտքի սպասարկման համար դժվար տարի է, ռազմական ծախսեր կան եւ այլն), բայց դրա ուղղակի վճարողը սպառողն է, որ մտահոգված է շղթայական թանկացումներով։ Համադրելի՞ է այդ բարձրացումը թանկացման հետ». «ՀՀ»—ի այս հարցին ի պատասխան Արմեն Հայրապետյանը պարզաբանեց. «Թանկացումների եւ հարկային ու մաքսային փոփոխությունների միջեւ համադրելիության չափը պայմանավորված է նաեւ այլ գործոններով։ Իսկ գների փոփոխության այլ գործոնների ազդեցության վերլուծությունն ու գնահատումը դուրս են մեր նախարարության իրավասությունների շրջանակից»։
Այնուամենայնիվ, մեկ այլ հարց էլ փորձեցինք ճշտել. «Այս թանկացումն ավելի շատ կապված է ասենք ակցիզային հարկի փոփոխությա՞ն, թե՞ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների հետ, հատկապես որ 800 զգայուն ապրանքներից միայն 200—ի գծով արդեն այս տարի են փոփոխություններ լինելու»։
Պարզվում է՝ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2018–ից մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունը կառաջացնի լրացուցիչ շուրջ 0.2 տոկոսային կետ. «Հետեւաբար, Հարկային օրենսգրքի փոփոխության ազդեցությունը կլինի ավելի մեծ (0.52 տոկոսային կետ), քան մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունը (0.2 տոկոսային կետ)»։
ԵԱՏՄ մաքսային օրենսդրության մի շարք դրույթների ուժի մեջ մտնելով պայմանավորված հնարավոր թանկացումների մասով որոշ մանրամասներ ներկայացնենք՝ դարձյալ ըստ ֆինանսների նախարարության։ Բանն այն է, որ միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանվում են միության հանձնաժողովի խորհրդի որոշմամբ։ Իսկ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին պայմանագիր 4—րդ հավելվածով ՀՀ համար նախատեսվել են մաքսատուրքերի դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր, որոնք կիրառվում են սահմանված ժամկետներին համապատասխան՝ մինչեւ 2022թ.։ Մասնավորապես, վերոնշյալ հավելվածով նախատեսված է, որ 2017թ. համեմատ 2018 թվականին արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մոտ 190 ծածկագրերին դասվող ապրանքների համար կիրառվելու են նվազագույնը 1 տոկոսով, իսկ առավելագույնը՝ 4 տոկոսով ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափեր։
Միաժամանակ, ըստ նշված կառույցի, հարկ է նշել, որ նույնիսկ նախորդ տարվա համեմատ բարձր լինելով՝ նշված ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը դեռ ավելի ցածր են, քան նույն ապրանքների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված մաքսատուրքի դրույքաչափերը։
Եվ վերջում՝ ո՞րն է լինելու ֆինանսների նախարարության քաղաքականության դերը իրավիճակի մեղմման գործում, կամ՝ արդյո՞ք այդ դերը լինելու է։ «ՀՀ»—ի այս հարցին ի պատասխան էլ ֆինանսների նախարարի տեղակալն ասաց. «Երկրի նախագահի կողմից արդեն իսկ տրվել են հանձնարարականներ գների աճի մեղմման միջոցառումների ուղղությամբ։ Այս մասով ՀՀ ֆինանսների նախարարության հնարավոր միջոցառումները դեռեւս գտնվում են քննարկման փուլում»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO