Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ներդրումների հարցն արդիական է

Այն անհրաժեշտություն է տնտեսական կայուն աճի համար

Վերջին շրջանում տարբեր ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ մտահոգություններ հաճախ են հնչում, այդ պատճառով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ երեկ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպված խորհրդարանական լսումների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր։
«Սոցիալական քաղաքականությունը պետք է լինի պետության առաջնահերթություններից»,–լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նվազագույն աշխատավարձի բարձրացման համար պահանջվող ռեսուրսների բացակայությունը համարում է խնդիր. «Ընթացիկ տարում մենք պետք է տեսնենք՝ արդյո՞ք կարողանում ենք ներդրումներ բերել։ Դա մեկ տարում չի լինում։ Մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի։ Մեզ պետք է առնվազն հինգ տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի դյուրին կերպով խնդիրները լուծենք»։
Հարցին, թե ներկա գնաճի պայմաններում ինչպե՞ս պետք է գոյատեւի ՀՀ բնակչության՝ պաշտոնապես աղքատ ճանաչված 30 տոկոսը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Աղքատության դեմ պայքարի լավագույն մոտեցումն աշխատատեղեր հիմնելն է։ Աղքատության հիմնական խնդիրը գյուղաբնակների մոտ է։ Ինչո՞ւ. որովհետեւ տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում շուրջ 34 տոկոսով նվազել են։ Ենթակառուցվածքներ պետք է սարքենք, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն պետք է ցույց տանք, որպեսզին նրանք կարողանան արժեք ստեղծել, իսկ պետությունը նրանց կողքը կանգնի, աշխատատեղ ստեղծի»։
Նա ընդգծեց, որ ապրանքատեսակները թանկացնում է ոչ թե պետությունը, այլ առանձին տնտեսավարող սուբյեկտները։ Նախարարը միաժամանակ վիճելի համարեց այն թեզը, թե վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումների նոր ալիք կարող է բարձրանալ։ Նա չպատասխանեց հարցին, թե ՀՀ որ վարչապետի գործունեությունը հանգեցրեց տնտեսական վիճակի այսչափ վատթարացման։ «Թերություններ եղել են, բայց ես չեմ կարծում, որ որեւէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել։ 2014 թվականից այս կողմ մենք պարտադրված բախվել ենք բացասական իրավիճակների հետ»,–նշեց Արամյանը։
«Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք,–ԱԺ—ում լրագրողներին հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Բեգլարյանը՝ անդրադառնալով թանկացումների թեմային։–Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի»։
Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ—ական պատգամավորն ասաց. «Դժգոհություն ամեն տեղ կա՝ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ավելի զարգացած երկրներում։ Թանկացումները բոլորի վրա ազդում է, ոչ թե մեկի կամ երկուսի։ Ինչքան ունենք, այնքան ծախսում ենք»։
Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու նիստերի դահլիճում այդպես էլ չցանկացավ պատասխանել գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերին։
«Հասարակությունը ԱՎԾ—ին պետք է ընկալի որպես առանձին մարմին, որը չպետք է ներքաշվի քաղաքական, վարչական, տնտեսական եւ այլ շահերի կոնֆլիկտների մեջ։ Իսկ թանկացումների մասին ԱԺ լսումները վերաբերում են գների աճի պատճառներին։ Մինչդեռ ԱՎԾ—ն զբաղվում է միայն փաստագրմամբ։ Մենք արձանագրում ենք կոնկրետ գնային փոփոխությունները»,–ասաց Մնացականյանը։
Հարցերին չպատասխանելու հանգամանքը ԱՎԾ պետը բացատրեց նաեւ նրանով, որ նախապես պայմանավորվածի համաձայն՝ իրեն առաջարկել են ընդամենը մի քանի րոպեում թվային ցուցանիշներ ներկայացնել։
Լրագրողները Մնացականյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչու են ԱՎԾ—ի ներկայացրած թվային տվյալները մշտապես վիճահարույց լինում։
«Սպառողները տարբեր սպասումներ ունեն։ Երբ մի ցուցանիշ է հրապարակվում, մեկի համար դա լավ լուր է, մյուսի համար՝ վատ լուր, երրորդի համար որեւէ արժեք չունի։ Եթե քննադատություն չեղավ, ապա դուք արթանացել եք կա՛մ Հյուսիսային Կորեայում, կա՛մ ԽՍՀՄ—ում՝ 1937 թվականին»,–ասաց նա։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում գնաճի թեմայով խորհրդարանական լսումները փոքր—ինչ անարդյունավետ համարեց։
«Երբ քննարկումներ ծավալվում են պայմանագրի դրույթներն ընդունելուց հետո, դա, իհարկե, արդյունավետ չէ։ Գնագոյացման հայտը պետք է ոչ թե հետողորմյա լինի, որը կամրագրենք, այլեւ պետք է հնարավորություն ունենանք ազդելու այդ որոշման վրա։ Հասարակությունը պետք է մասնակցի այդ գործընթացներին եւ փոփոխություններ պահանջի։ Բայց մեզ մոտ խորհրդարանական բոլոր լսումների ժամանակ սկսում են բերել Վրաստանի եւ մյուս երկրների օրինակը՝ հաշվի չառնելով վրացական լարիի՝ դոլարի նկատմամբ փոփոխություն կրելու հանգամանքը»,–ասաց Արտակ Մանուկյանը։
Հարցին, ի՞նչ հավանական տարբերակներ է տեսնում գնաճի զսպման համար, բացի հարկային օրենսգրքի մի շարք դրույթների չեղարկումը, Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ հարկային օրենսգիրքը հնարավոր է վերանայել։ Բացի այդ, չէի ցանկանա, որ դա լիներ արհեստական իմիտացիոն բնույթի սուբսիդավորում»։
Որպես այլընտրանք՝ տնտեսագետն առաջարկում է բնակչությանն ազատել ավելացված արժեքի հարկից. «Եթե, իրոք, այդքան մտահոգված եք գյուղացու, բիզնես չունեցողի մասին, բնակչությանն ազատեք ԱԱՀ—ից։ Բիզնեսը կարող է այդ ծախսը հաշվանցել, բնակչությունը չի կարող։ Էլեկտրաէներգիայի, գազի դիմաց ԱԱՀ—ն թող հանեն, չէ որ հասարակությունը դրա դիմաց հաշվանցելու ոչ մի մեխանիզմ չունի։ Դա կլինի այլ հավասար պայմաններում տնօրինվող եկամուտի ավելացում»։
Լ. Ա.

24-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO