Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ավանդականը նորի հետ համադրելով

Ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի ութ տարվա ընթացքում

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է։ Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում։
Այսօր զբոսաշրջությունը աշխարհում մրցում է նավթարդյունաբերության ու մեքենաշինության ոլորտների հետ՝ երկրներին միլիոններ բերելով։ Մեր տնտեսության համար էլ կարեւոր է, ներուժ ունի, մեծ գումարների հեռանկար։ Մեր երկրի համար զբոսաշրջության զարգացումն անհրաժեշտություն է։ Թեկուզ հենց այն փաստով պայմանավորված, որ համաշխարհային տուրիզմի բնագավառն է արձանագրում. այն է՝ զբոսաշրջային արդյունաբերության ծավալներն ամբողջ աշխարհում աճում են՝ չնայած նույն համաշխարհային տնտեսության անկայուն վիճակին (խոսքն ընդհանուր պատկերի մասին է, առանձին վայրիվերումները կարծես եղանակ չեն փոխում)։ Փոխվում են ոլորտի ուղղությունները, առաջնահերթությունները, նոր ուղղություններ են առաջարկվում, բայց այս ոլորտը զարգանում է ու զարգանում։ Ու փաստ է նաեւ, որ այսօր աշխարհում ամենատարածվածներից է համարվում ճանաչողական զբոսաշրջությունը՝ բնապահպանական, պատմական, գիտական, մշակութային եւ գյուղական տեսակներով։ Որ մենք այստեղ ներուժ ունենք, ակնհայտ է։
Ինչեւէ, գործադիրի հավանությանն արժանացած «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը խոստանում է բարձրացնել մեր երկրի Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչության մակարդակը։ Թեկուզ հենց այն բանով, որ առկա ենթակառուցվածքները վերականգնելուց զատ՝ կստեղծվեն նորերը։ Իսկ եթե ավելի պարզ, ապա, ծրագրի հեղինակների խոսքով, կստեղծվեն ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղու մասին է խոսքը), զիփլայն (թռչող գիծ), ակտիվ հանգստի եւ առողջապահական համալիրներ, հյուրանոց եւ այլն։ Ծրագրի իրագործման ընթացքում կներդրվի 25 մլն դոլար, կստեղծվի 400—ից ավելի ուղղակի եւ անուղղակի աշխատատեղ։
Ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը (ներդրող՝ Սենիկ Ջուլհակյան) կհաջողի, քանզի այստեղ հայտնի են Տաթեւի վանական համալիրը եւ աշխարհում ամենաերկար ճոպանուղին, Քարահունջի աշխարհահռչակ աստղադիտարանը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, Ուխտասար լեռը, որտեղ պահպանվել են 12 հազար տարվա ժայռապատկերներ։ Հետաքրքրաշարժ է նաեւ Հին Հալիձորի բերդը։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Հին Խնձորեսկ գյուղն իր հարյուրավոր ժայռափոր քարանձավային կացարաններով, հնագույն եկեղեցիներով ու տասնյակ աղբյուրներով։ Այս մարզը պահպանել է դիմագիծը։ Այստեղ տարբեր փառատոներ են կազմակերպվում (Հալիձորի «Ոչխարների խուզման», Սիսիանի «Ազնվամորու», Քարահունջի «Թթի օղու» եւն), հյուրատներ կառուցվում, Գորիսն ու Կապանն են հետաքրքիր ճարտարապետությամբ. լեռնագնացությունն է զարգանում… Ասել է թե՝ ցույց տալու բան կա։
«Հայհիդրոէներգանախագիծը» կարծում է, որ չնայած Սյունիքում զբոսաշրջության դրական միտումներին՝ հնարավորությունները դեռ սահմանափակ են մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից։ Ու թեեւ վերջին տարիներին հյուրանոցներ ու հյուրատներ կառուցվել են, բայց դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այս ամենից զատ՝ Սյունիքում շատ պատմամշակութային արժեքներ ու բնության հուշարձաններ կան, սակայն պատշաճ ներկայացված չեն։ Ըստ այդմ, ներդրումային ծրագրի շրջանակներում կվերականգնվեն Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ եւ Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքները, Գորիսը մշակութային զբոսաշրջության ակտիվ կենտրոն կդառնա։
Ճոպանաքարշով ռելսուղուց եւ թռչող գծից զատ իբրեւ ներդրումային ուղղություն ընկերությունը մատնանշում է «Ժայռ» համալիրը, Խնձորեսկ գյուղի ջրաղացի հրապարակի, գյուղատնտեսական շուկայի եւ աշտարակի կառուցումը, Հին Խնձորեսկ համալիրը, Հին Գորիսը եւ Գորիսում «Առողջապահական եւ վերականգնողական կենտրոնը»։ Ի դեպ, աշխատանքներ են տարվել արտերկրի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel եւ մի շարք գերմանական կլինիկաների հետ։
Միայն Գորիսի հյուրանոցային համալիրի մասով 6 մլն դոլարի ներդրման խոսք կա՝ 100 աշխատատեղով։ 1.25 մլն դոլար էլ կուղղվի «Ժայռ» համալիրին՝ 70—80 աշխատատեղով։ Իսկ ճոպանաքարշով ռելսուղու կառուցումը 11 մլն դոլար կարժենա։
1.2 մլն էլ կարժենա Խնձորեսկի ջրաղացի հրապարակի, գյուղատնտեսական շուկայի եւ աշտարակի կառուցումը։ Քիչ ավելի պակաս՝ 1 մլն դոլար կարժենա Հին Խնձորեսկի ակնաղբյուրի կենտրոնական հրապարակի եւ ենթակառուցվածքների կառուցումը։
Սրանից էժան՝ 0.7 մլն դոլար կարժենա 207մ երկարությամբ նոր ճոճվող կամուրջի կառուցումը՝ «Ինը մանուկ» աղբյուրի վերնամասից մինչեւ Մխիթար Սպարապետի դամբարանադաշտի վերնամաս։ Գործող ճոճվող կամուրջն էլ կվերանորոգվի 0.1 մլն դոլարով։
Հին Խնձորեսկ եւ Հին Գորիս պատմամշակութային արժեքների մասնակի վերականգնումը, լուսավորության եւ հաղորդակցման արահետների կառուցումը 0.5 մլն դոլար կարժենա։ Զիփլայնի եւ էքստրեմալ հանգստի գոտու ստեղծման համար 0.75 մլն կծախսվի։ 1 մլն դոլար էլ կներդրվի առողջապահական եւ վերականգնողական կենտրոնի համար։
Մի խոսքով՝ ընդհանուր առմամբ 25—26 մլն դոլարի եւ 400—430 աշխատատեղի մասին է խոսքը։
Շատ կարեւոր է ասենք, որ ծրագրի պատասխանատուները հետեւեն, որպեսզի հնի վերականգնման ժամանակ այդ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, այլ ոչ թե վերակառուցվի, այնպես, ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ, երբ 11—րդ դարի կամուրջը դարձավ 21—րդ դարի սալիկապատ եվրակամուրջ։
Իսկ «Հին Խնձորեսկի» մասին մյուս մանրամասները կներկայացնենք հաջորդիվ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO