Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ի նպաստ ժողովրդավարության, մարդասիրության, խաղաղության

Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա—Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր—Լյուկ Դըվինազի եւ այդ պատգամավորական խմբերի անդամների հետ։ Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիա—Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով։
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը.
«Հարգելի՛ Ժակ Մարիլոսյան,
Հարգելի՛ պատգամավորներ,
Այսօրվա հանդիպումն ինձ համար, իհարկե, առաջին հերթին հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Մարդկանց հետ, ովքեր իսկապես հանձն են առել իրենց ներդրումը բերել հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամության ամրապնդմանը, մեր միջպետական օրակարգի համալրմանը, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման բարձրացմանը։ Եվ այդ պատասխանատու առաքելությունը ձեզ հաջողվում է հիանալի իրականացնել։ Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք եւ կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարեւոր հարցերում, այդ թվում նաեւ՝ ժողովրդավարության եւ բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում։
Հանդիպելով թե՛ Հայաստանում եւ թե՛ Ֆրանսիայում, մենք միշտ էլ քննարկելու հարցեր ունենք, քանի որ իսկական բարեկամներին վայել մեր ծավալուն օրակարգը դինամիկ զարգացում է ունենում, միշտ նորացվում է, փոփոխվում է՝ մեր երկրների, տարածաշրջանի եւ գլոբալ զարգացումներին համընթաց։
Ուրախ եմ, որ հայ—ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսեւորվում է նաեւ բազմակողմ հարթակներում՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ—ի, ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովներում։ Գիտեմ, իհարկե, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այդ վեհաժողովներում ֆրանսիական պատվիրակությունների կազմերը նորացվել են, բայց ես հույս ունեմ, որ այսօրվա պատվիրակությունները կշարունակեն համագործակցությունը մեզ հետ, մշտապես հետամուտ կլինեն այն հարցերին, որ զգայուն են նաեւ Հայաստանի համար։ Իհարկե, նաեւ շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին։ Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաեւ այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ։
2017 թվականն, իսկապես, կարեւոր տարի էր թե՛ Հայաստանի եւ թե՛ Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու եւ հզորացնելու գործում։ Իհարկե, Հայաստանում եւս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ ընդունված նոր ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձեւին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների եւ մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը։
2017 թվականին ստորագրվեց նաեւ Հայաստան—Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա մեզ համար առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին։
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից եւ այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը։ Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ եւ վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը։ Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է։ Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով։ Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով։
Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարեւոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել։
Եվ այս համատեքստում մեծապես կարեւորում եմ նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը։ Եվ հետեւելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները։ Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը։
Հարգելի՛ բարեկամներ,
Ուրախ եմ ձեզ ասել, որ այս տարի մեր մայրաքաղաքում կտիրեն ֆրանկոֆոն ոգին, ֆրանսիական շունչը, կծածանվեն ֆրանսիական խորհրդանիշները։ Երեւանը հոկտեմբերին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը։ «Ապրել միասին»՝ չափազանց կարեւոր այս ուղերձը պիտի մենք բարձրաձայնենք։ Եվ ուրախ կլինենք բոլորիդ տեսնելու այդ միջոցառմանը։
Եվ, իհարկե, ես լիահույս եմ, որ դուք կշարունակեք խորացնել արդյունավետ համագործակցությունը ձեր հայ գործընկերների հետ, կշարունակեք այցելել Հայաստան եւ Արցախ, տեղեկանալ մեր անցուդարձին, կարող եք օբյեկտիվ տեղեկատվություն տարածել՝ ի շահ մեր երկրների, ի նպաստ եվրոպական ժողովրդավարության, մարդասիրության եւ խաղաղության։ Ձեր աշխատանքն, իսկապես, շատ կարեւոր է, մեզ համար շատ արժեքավոր։
Ինչպես դուք՝ ֆրանսիացիներդ եք ասում «Ցանկանալ նշանակում է կարողանալ» (Vouloir, cÕest pouvoir)։ Վստահ եմ, որ ցանկության դեպքում հետեւողական, ամենօրյա, ամենժամյա աշխատանքով մենք կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության եւ ի հարատեւումն մեր ժողովուրդների պատմական բարեկամության։ Եվ ուզում եմ կրկնել պարոն Մարիլոսյանի խոսքերը՝
Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ—ֆրանսիական բարեկամությունը։
Շատ շնորհակալ եմ»։

24-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO