Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Սերտ գործակցություն բազմակողմ հարթակներում

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ։
Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը։ Հանրապետության նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան—Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին՝ ուղղված հայ—ֆրանսիական կապերի ամրապնդմանը։ Այդ գործունեությունը, ըստ նախագահի, դրսեւորվում է նաեւ պատգամավորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձեւավորմամբ եւ համապատասխան տեղեկատվության տարածմամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիայում առավել ամբողջական եւ օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի մասին։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաեւ հայ—ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում՝ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդ համատեքստում կարեւորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում՝ Արցախի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը։ Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաեւ Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին եւ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը։

24-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO