Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Թեկնածուն համեմատության մեջ լավագույնն է

Արմեն Սարգսյանի ունակությունները դժվար է կասկածի տակ դնել

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թեւան Պողոսյանն անդրադարձել է հանրությանը հուզող հարցերի. խոսելով ՀՀ չորրորդ նախագահ դառնալու թեկնածուների մասին՝ նշել է, որ վերջին օրերին շրջանառվող անուններից ամենաականջահաճոն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունն է։
«Նա համեմատության մեջ լավագույնն է»,—ասել է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, թե դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանում այլ արժանի թեկնածուներ չկան։
Անդրադառնալով «Ելքի» նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Թեւան Պողոսյանը նշել է, որ վերջինս շատ ազնիվ ու պարկեշտ մարդ է, սակայն նա չի կարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու ձայների պակասի պատճառով։
Նա վստահ է, որ Արմեն Սարգսյանը ճգնաժամի դեպքում կկարողանա բարենպաստ իրավիճակ ձեւավորել երկրում, նրա ունակությունները դժվար է կասկածի տակ դնել։
«Թե որքան հաջող նա դրանք կիրացնի, կյանքը ցույց կտա։ Հաճախ լսում եմ տեսակետներ, որոնց համաձայն նշվում է, որ լավ է, որ նա վերջին տարիներին Հայաստանում չի բնակվել եւ այլ մոտեցումներ կցուցաբերի։ Նա իսկապես պատկերացում եւ տեսլական ունի եւ եթե մնացել է նույն սկզբունքներին հավատարիմ, ապա կարող է հաջողությամբ իրականացնել դրանք։ Արմեն Սարգսյանը նույնիսկ վարչապետության օրոք մետրոյով էր երթեւեկում, ինչն այն ժամանակ չտեսնված բան էր»,–ասել է նա։
Խոսելով թանկացումների դեմ իրականացվող «Ելքի» քայլերի մասին՝ նա կասկածի տակ է դրել դրանց արդյունավետությունը։ Այնուամենայնիվ, դրական է գնահատել այն, որ «Ելք» դաշինքի գործողություններն ի վերջո բերել են այդ թեմայով քննարկումների ծավալմանը, սակայն մյուս կողմից հարցական է մնում վերջնական արդյունքը։
Նրա խոսքով՝ թեպետ «Ելքի» շնորհիվ խմբակցության 9 պատգամավորները բարձրաձայնում են թանկացումների մասին, գործողություններ են նախաձեռնում նաեւ փողոցում, այնուամենայնիվ արդյունավետության հարցը բաց է մնում։
«Եթե նույնիսկ խորհրդարանական 12 լսումներ էլ կազմակերպվեն, բայց դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ տեղի չունենան, ոչինչ չի փոխվի»,–ասել է նա՝ նշելով, որ կառավարության առջեւ պետք է դնել տնտեսական մոդելի զարգացման հարց։
Ինչ վերաբերում է հարկային օրենսգրքին, ապա նա նշել է. «Պետք է հարկային օրենսգիրքը այնպես անես, որ տնտեսությունը զարգանա, բայց չի զարգանում, տեքստը կարող ենք փոխել, բայց ինստիտուտները պետք է աշխատեն»։ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ համապատասխան ինստիտուտները պետք է հետեւեն, որ անպատժելիներ չլինեն։
Լ. Ա.

25-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO