Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՆԱԽԱԳԱՀ


Փոխգործակցությունը կշարունակվի

Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ։
Հանրապետության նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60—րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարեւոր հենքերից է Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ՄԻԵԴ—ի հետ՝ նախագահը նշել է, որ, իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների եւ նրանց քաղաքացիների շահերից։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաեւ Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման եւ, ընդհանրապես, եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարեւոր է։
Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ եւս այցելելու համար, եւ կարեւորել նման հանդիպումներն ու շփումները։ ՄԻԵԴ—ի նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման եւ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաեւ ՄԻԵԴ—ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը։ Գիո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարեւոր հարթակ է, եւ որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ։

25-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO