Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ամրապնդել երկկողմ կապերը

Շարունակվում են Կարեն Կարապետյանի դավոսյան հանդիպումները

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ակցիոնայի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի եւ «Ակցիոնա Էներջի» գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արեւային եւ հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն եւ ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլեւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։
«Ակցիոնայի» ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ եւ նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին եւ զարգացման ուղղություններին։
Ի դեպ, աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի ամենախոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման եւ ծառայությունների ոլորտներում։ Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ էր։
Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարեւորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը։
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարեւոր դերակատարում ունենալ Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ–ի եւ մեր տարածաշրջանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ «Շատ կարեւոր է, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա, եւ մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը»,–նշել է Սինգապուրի փոխվարչապետը։
Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար։ Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Կարեւորվել է նաեւ կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը։ «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի ազատ առեւտրի գոտու միջեւ։ Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առեւտրի ու ներդրումների աճին եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,–նշել է վարչապետը։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ կրկնակի հարկումը վերացնելու կարեւորությունը եւ գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում։
Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, եւ Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը։
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ։
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ—ի ներկայացուցչին՝ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության եւ ՄԱԿ—ի համատեղ նախաձեռնությունն է եւ առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում։
Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետեւում են կենտրոնի գործունեությանը եւ կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաեւ աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար։ «Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները տարածելու համար։ Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ–ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաեւ լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը։ Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն, եւ որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,–ասել է նա։
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ «Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը եւ մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները»,–ասել է վարչապետը։
Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին, եւ այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։
Վարչապետը եւ ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաեւ մի շարք գլոբալ մարտահրավերների եւ համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին։
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ—ն պետության հետ միասին հիմնադրել է կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը։ Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ—ի առջեւ ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ։ Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք։ Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ եւ խթանել առեւտրատնտեսական կապերը։
Կարեն Կարապետյանն իր հերթին կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել։
Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորությունենրին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առեւտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան—Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին։

25-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO