Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԱՅԼՔ...


Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ամփոփել է տարին

ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ երեկ անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են Ծառայության նախորդ տարվա գործունեության արդյունքները, առանձնացվել կարեւոր ձեռքբերումները եւ նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները։ Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ—լեյտենանտ Վահրամ Շահինյանը։
Ներկայացնելով 2017թ. ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ—մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ հաշվետու ժամանակահատվածում քննված գործերի քանակը 9,2 տոկոսով աճել է. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2017թ. քննվել է 827 քրեական գործ՝ 2016թ. քննված 757 քրեական գործի փոխարեն։ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն անդրադարձել է նաեւ 2017 թվականի ընթացքում ծառայության վարույթում քննված եւ դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերին, որոնցով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել դատական եւ գործադիր իշխանության, ինչպես նաեւ պետական այլ կառույցների պաշտոնատար անձանց։ Նշված բոլոր քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Ըստ Մ. Բաբայանի՝ հաշվետու ժամանակահատվածում ավելացել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ինչպես այս բնույթի գործերի, այնպես էլ դատի տրված անձանց թիվը։ Ինչպես պաշտոնեական եւ կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 94 պաշտոնատար անձինք։
2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 95.741.500 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 77.497.000 ՀՀ դրամ։ Ընդ որում, Մ. Բաբայանը փաստել է, որ հնարավորություն է ստեղծվել կանխիկ գումարով եւ գույքի կալանքով 100 տոկոսով վերականգնել պատճառված նյութական վնասը։
Ամփոփելով 2017թ. ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ—լեյտենանտ Վահրամ Շահինյանն անդրադարձել է 2013 թվականից հետեւողականորեն իրականացվող Հատուկ քննչական ծառայության կարեւորագույն առաքելությանը՝ հակակոռուպցիոն ռազմավարությանը. «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ոչ միայն 2017—ի, այլեւ անցած տարիների մեր առանցքային ու ամենակարեւոր ձեռքբերումն է, քանի որ հիշյալ ռազմավարության իրագործումը հանգեցրել է ոչ միայն մեր ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, այլեւ նրա՝ որպես սկզբունքային եւ անաչառ պետական կառույցի դերակատարության աճին, որի մասին են վկայում աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող, պետության եւ հասարակության համար կարեւորագույն նշանակություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հենց մեզ հանձնարարելու փաստերը»։
Ըստ Վ. Շահինյանի՝ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ծառայության կողմից կատարված մեծածավալ աշխատանքներին, դրանք առայժմ բավարար համարել չի կարելի, քանզի աշխատանքային որոշ ձեւերի ու մեթոդների կատարելագործման եւ հակազդման առավել գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը դեռեւս առկա է. «Համոզված եմ, որ 2018 թվականին մեր ջանքերը նպատակաուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարն է՛լ ավելի ակտիվացնելուն, այդ երեւույթին հակազդման ու կանխարգելման իրավական գործիքները կատարելագործելուն, քանզի գաղտնիք չէ, որ դրանցից ամենակարեւորը որակյալ եւ արդյունավետ նախաքննության կատարումն է։ Այս առումով պետք է առանձնահատուկ ընդգծել, որ այն նաեւ Հատուկ քննչական ծառայության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ամենակարեւոր երաշխիքներից է»։
Կարեւորելով կառույցում իրականացվող կադրային քաղաքականությունը՝ Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ վերջին տարիներին ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի կառույցը համալրվի իրենց գործին նվիրված, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ ունեցող ազնիվ քննիչներով, ովքեր ի զորու են կատարել բարդ, բազմադրվագ եւ առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերով որակյալ նախաքննություն. «Այդ տեսանկյունից 2017 թվականը նույնպես բացառություն չէր. ծառայության քննչական կազմը նախորդ տարի համալրվել է երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ եւ բարոյական հատկանիշներ ունեցող քննիչներով։ Ավելին, 2017 թվականին մեր կառույցում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվել, այն է՝ ծառայության գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվել են բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած մեր իսկ քննչական կադրերով»։ Միաժամանակ, Վ. Շահինյանը ընդգծել է, որ հիշյալ աշխատակիցներին խրախուսելուն զուգահեռ՝ ծառայությունը միանգամայն անհանդուրժող է եղել այն քննիչների նկատմամբ, ովքեր տարբեր առումներով թերացել են իրենց աշխատանքում. «Մեր քննիչները պետք է գիտակցեն, որ ծառայության հատուկ առաքելությամբ պայմանավորված՝ նրանց ներկայացվող պահանջները շատ ավելի խիստ են։ Այդ է պատճառը, որ նախորդ տարվա ընթացքում ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ արդեն իսկ ծառայությունից հեռացել են Հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 4 քննիչներ»։
Ծառայության պետը նաեւ նշել է, որ դեռեւս որոշակի անելիքներ են նախատեսվում գերատեսչական վերահսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն նախաքննության կազմակերպմանն ու վերահսկմանը, այլեւ թերությունների ու հնարավոր չարաշահումների կանխարգելմանը։ Այդ պատճառով քննչական աշխատանքի կազմակերպման գործընթացում 2018 թվականից արդեն շեշտը պետք է դնենք սխալների ու թերությունների վաղ կանխատեսման ու կանխարգելման մեխանիզմների կատարելագործման վրա։ Միաժամանակ պետք է հրաժարվենք նախաքննության նկատմամբ վերահսկողության արդեն հնացած ձեւերի կիրառումից՝ փորձելով ավելի շատ հիմնվել մարդկանց անհատական, պրոֆեսիոնալ հատկանիշների, նրանց նյութական ու բարոյական խրախուսանքների վրա»։
Առանձնահատուկ ընդգծելով 2017 թվականին արձանագրված քննության արդյունավետության տեսանելի դրական տեղաշարժը, Վ. Շահինյանը, այդուհանդերձ, քննիչներին հորդորել է ընթացիկ տարում աշխատել շատ ավելի բարեխիղճ, ջանք չխնայել եւ անել առավելագույնը՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործերի քննության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու համար։

25-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO