Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԼՂՀ


Հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է

Արցախի պաշտպանության նախարարը հանդիպել է լրագրողների հետ

Նախօրեին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ կայացել էր պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը, որտեղ ամփոփվել էին 2017—ի արդյունքները եւ նախանշվել 2018—ի անելիքները։ Ու քանի որ այդ մասին տարածված հաղորդագրությունը զուտ պաշտոնական բնույթի էր եւ «ռազմական գաղտնիության» պահանջներից ելնելով՝ սահմանափակ տեղեկատվություն էր պարունակում, երեկ ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։
Նախարարի խոսքով, նախորդ տարիների օրինակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է իր ապակառուցողական ձեռնարկումները ու միջազգային հարթակներում միշտ փորձել սեփական մեղքը հայկական կողմի վրա բարդել եւ խուսափել պատասխանատվությունից, ինչն արդեն «ավանդական» է դարձել հարեւանների համար։ «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շարադրելով իր պահանջները, նա երբեք չի խորշել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, ինչը, դատելով Բաքվի հայատյաց հռետորաբանությունից, այսօր էլ շարունակում է օրակարգում մնալ,–նշեց Լ. Մնացականյանը,–սակայն մոռանալով անցյալի դասերը, ցավոք, հակառակորդն անհրաժեշտ հետեւություններ չի անում։ Նա չի հասկանում, որ հայ զինվորը երբեք նման հնարավորություն իրեն չի ընձեռի։ Որքան էլ որ փորձել է հատկապես տոն օրերին լարված վիճակում պահել առաջնագիծը՝ պարբերաբար «դաշտ դուրս բերելով հատուկ նշանակության ստորաբաժանումները եւ ուղղորդել դիպուկահարներին՝ դիմելով ամենաստոր սադրանքներին, նրան չի հաջողվել խաթարել մեր դիրքապահների զգոնությունը»։
Անդրադառնալով անցյալ տարի փետրվարի 24—ին եւ 25—ին տեղի ունեցած միջադեպերին, երբ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն Արցախի ՊԲ երկրորդ եւ չորրորդ պաշտպանական շրջանների դիրքապահների կողմից վերահսկվող տարածքներում փորձել են դիվերսիաներ ձեռնարկել, ռազմական գերատեսչության ղեկավարը որոշ մանրամասներ ներկայացրեց թշնամու խայտառակ ձախողման վերաբերյալ։ Լ. Մնացականյանը շեշտեց, որ կրելով զգալի կորուստներ՝ հատուկջոկատայինները ստիպված են եղել ճողոպրել՝ մարտի դաշտում թողնելով 6 դիակ եւ 3 վիրավոր։ Այդ դեպքից ամիսներ անց, մայիսին եւ հունիսին, հակառակորդը առաջնագծում դարձյալ իրավիճակը սրելուն միտված անհաջող ճիգեր է գործադրել, եւ երկու դեպքում էլ՝ մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների աչալրջության շնորհիվ, ժամանակին կասեցվել են հարձակումները, եւ հակառակորդը համարժեք պատասխաններ է ստացել։
Անդրադարձ եղավ Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը բարձրացնելուն ուղղված ձեռնարկումներին։ Այդ համատեքստում նախարարը մասնավորապես կարեւորեց տարվա ընթացքում անցկացված զորավարժությունները, որոնց ընթացքում, համաձայն նախապես մշակված ռազմագործողությունների, ամենատարբեր զորամիավորումների կողմից դրսեւորվել են զինատեսակներին տիրապետելու հմտություն, համարձակություն եւ հակառակորդին հաղթելու անսասան կամք։ Գեներալը, զուգահեռներ անցկացնելով 2016 եւ 2017 թվականների միջեւ, արձանագրեց, որ իրականացված արմատական բարեփոխումների արդյունքում, բոլոր առումներով, շահեկանորեն մեծացել է Արցախի պաշտպանական ուժերի հզորությունը։ Դրան գլխավորապես նպաստել է ինչպես արդիական նոր զինատեսակների (սպառազինության) ձեռքբերումը, այնպես էլ հայրենական արտադրության տեսականու ընդլայնումը՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։ Այդ տեսանկյունից ՊԲ հրամանատարը նշանակալի համարեց հրետանու եւ հակաօդային պաշտպանության մասով իրականացված փոփոխությունները, որոնք մի քանի անգամ բարձրացրել են պաշտպանվածության աստիճանը օդային հնարավոր հարձակումներից։
«Պաշտպանության բանակի համար շարունակել է առաջնահերթ մնալ մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահների զինծառայության պայմանների բարելավումն ու նրանց անվտանգության ապահովումը։ Լիովին կահավորվել եւ հանդերձավորվել են ինժեներական բոլոր կառույցները դիտարկման համակարգի տեղադրման շնորհիվ, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերվա ժամերին ամբողջովին տեսանելի են դարձել առաջնագծին հարող տարածքները, այդ թվում՝ հակառակորդի «խորքային բնագծերը»։ Մարտական գործողությունների հնարավոր վերսկսման պայմաններում՝ զորքերի եւ զինատեսակների անխափան շարժն ապահովելու նպատակով, բարեկարգվել եւ ինժեներական տեսքի են բերվել նաեւ նախկինում «օտարված» ճանապարհները»,–հավելեց գերատեսչության պատասխանատուն։
Անցած տարին բնութագրելով որպես «հարաբերականորեն կայուն տարի»՝ Լ. Մնացականյանը նշեց, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը, երկրի սահմանների եւ ժողովրդի անվտանգությունը։ Եզրափակելով խոսքը՝ նա շեշտեց, որ այսուհետ եւս Արցախի զինված ուժերը ջանք չեն խնայի իրենց առջեւ ծառացած ամենաբարդ ու պատասխանատու խնդիրն իրագործելու համար, կշարունակեն աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները եւ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված կհասցնեն թշնամուն։
Պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին՝ նախարարը փորձեց համոզիչ փաստերով հիմնավորել բանակաշինության բնագավառում շարունակվող բարեփոխումների անխուսափելիությունը՝ այդ քայլը դիտարկելով որպես Արցախի անվտանգության գլխավոր բաղադրիչ։ Ի պատասխան այն հարցի, թե տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինչ տեղ ունի զինված ուժերում, Լեւոն Մնացականյանն ասաց, որ այսօր անհնար է անտեսել նման հնարավորությունների արդյունավետությունը՝ «մասնավորապես առաջնագծում, որտեղից սկիզբ է առնում հայրենիքը»։ Նրա հավաստմամբ, մարտական դիրքերում, եւ առհասարակ ցանկացած դիտակետում, շփման գծի երկայնքով վերահսկողությունն իրականացվում է կառավարման նոր համակարգերի միջոցով, որոնց արդյունավետությունն անչափ բարձր է։
Անդրադառնալով այն հարցին, թե «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերին ինչպես են արձագանքում երիտասարդ սպաներն ու նորակոչիկները, նախարարը վստահեցրեց, որ նրանց շրջանում հետաքրքրությունը բավականին մեծ է, եւ շատերն են նախընտրում «իրենց կյանքը կապել բանակին ու անմնացորդ նվիրվել զինվորական գործին»։ Նախարարը, որպես ասվածի վկայություն, ընդգծեց, որ այսօր էլ իր սեղանին զեկուցագրեր կան «Պատիվ ունեմ» ծրագրին միանալու խնդրանքով, եւ ինքը ոչ մի արգելք չի տեսնում։ Ինչ վերաբերում է «Ես եմ» ծրագրին, ապա այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ զորակոչն ավարտվելուց հետո կենտրոնական զորամասերից մեկի բազայի վրա կձեւավորվի համապատասխան ստորաբաժանում, ուր եւ կընդգրկվեն «առաջին ծիծեռնակները»։
Հակառակորդը, դիմելով սադրիչ քայլերի, ինչպիսին, օրինակ, հունվարի 20—ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ անօդաչու սարքով կիրառված նախահարձակ գործողությունն էր, նորից լարվածություն չի՞ ստեղծի սահմանում, եւ արդյոք լայնածավալ պատերազմի հավանականությունը մե՞ծ է։ «Չպետք է մոռանալ, որ հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է եւ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություններ վերսկսել։ Հետեւաբար, ոչինչ չի կարելի բացառել, ու մենք միշտ պատրաստ պետք է լինենք համարժեք քայլերով զսպելու նրան եւ խաղաղություն պարտադրելու»,–պատասխանեց Լեւոն Մնացականյանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

25-01-2018





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO