Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ֆուտբոլը՝ ԵԽԽՎ—ում

Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ֆուտբոլի խնդիրներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել համաշխարհային ֆուտբոլի խնդիրների վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրեսը»։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ֆուտբոլն ավելին է, քան խաղ եւ ժամանցի կազմակերպման տարբերակ, այն հեռանկարային գործարարական ուղղություն է, ինչի մասին են վկայում հեռարձակումների ծավալների մեծացումը (արդյունքում մեծանում են հեռարձակումների լիցենզիաների վաճառքից մարզական ֆեդերացիաների, լիգաների եւ ակումբների եկամուտները), տարբեր մարզական միջոցառումներին մասնակցության եւ մրցակցության աճը ակումբների, հատկապես մեծ ակումբների միջեւ, ակումբների մարզաշապիկների եւ խորհրդանիշների վաճառքի ծավալների աճը։ «Առաջին հայացքից կարող է թվալ, որ որեւէ բացասական երեւույթ չկա նրանում, որ համաշխարհային տնտեսության մեջ ձեւավորվել եւ զարգանում է նոր բիզնես ուղղություն։ Սակայն ֆուտբոլի կոմերցիալիզացիան ահռելի ֆինանսական անդունդ է ստեղծում մեծ եւ փոքր ակումբների միջեւ։ Բավական է նշել միայն, որ մեծ ակումբը կարող է իրեն թույլ տալ 100 եւ ավելի մլն եվրո վճարել ընդամենը 1 ֆուտբոլիստի ձեռքբերման համար այն դեպքում, երբ փոքր ակումբները թիմի կազմն ամբողջ տարվա կտրվածքով թարմացնելու համար չեն կարող նախատեսել անգամ մեծ ակումբների տրանսֆերտային բյուջեի 5 տոկոսը»,–հավելել է Արփինե Հովհաննիսյանը։
Պատգամավորը նշել է, որ պետք է նկատի ունենալ, որ ֆուտբոլային բիզնեսն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում դեռեւս 1880—1990—ական թվականներից, եւ այս ընթացքում ոլորտի թափանցիկության ապահովման ուղղությամբ ձեռնարկված ոչ բոլոր միջոցներն են հաշվի առել փոքր եւ մեծ ակումբների, բարձրակարգ եւ ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների միջեւ առկա տարբերությունները եւ նրանց հնարավորությունների հավասարակշռման տարբերակները։ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է ուշադրություն դարձնել տրանսֆերտային համակարգին՝ այն դարձնելով առավել թափանցիկ եւ հաշվի առնելով փոքր ակումբների եւ ավելի ցածր խաղամակարդակ ունեցող խաղացողների շահերը։ «Այլ կերպ՝ եթե սահմանափակում ենք որոշ հնարավորություններ, պետք է մտածենք փոքր ակումբներին այլընտրանքներ առաջարկելու մասին։ Հակառակ պարագայում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեծ ակումբները մոնոպոլիզացնում են շուկան՝ դուրս մղելով փոքր ակումբներին մրցակցությունից, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա նոր եւ միջին խաղամակարդակ ունեցող խաղացողների վրա՝ զրկելով վերջիններիս աշխատանքից»,–եզրափակել է Հովհաննիսյանը։

25-01-2018





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO