Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Դարավոր բարեկամությունն ավելի ամուր է դարձել

Սերժ Սարգսյանը հարցազրույցում անդրադարձել է հայ—ֆրանսիական կապերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «LÕExpress» պարբերականին՝ անդրադառնալով մասնավորապես հայ—ֆրանսիական հարաբերություններին։
Այն հարցին ի պատասխան, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի, Ս. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մակրոնն իր երիտասարդությամբ եւ դինամիզմով երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում։ «Անցել է 25 տարի այն բանից, երբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ, որոնք շարունակում են խորանալ։ Մեր ժողովուրդները միմյանց հետ կապված են դարերով, բայց այդ կապը դարձել է ավելի ամուր վերջին տարիներին՝ տնտեսական, մշակութային, գիտական կրթական ոլորտներում։ Մանկապարտեզից մինչեւ համալսարան մասնագիտական՝ ավագ դպրոցի միջոցով ֆրանսիական կրթությունը մեր երկրում բավականին ներկայացված է»,– ընդգծել է ՀՀ նախագահը։
Նա միաժամանակ կարեւորել է այն, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է. «Ֆրանսիան առանցքային գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 24—ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է գլոբալ եւ ընդլայնված շրջանակային համաձայնագիր, որը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ։ Այդ համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը»։
Հաջորդ հարցը, որին ՀՀ նախագահն անդրադարձ է կատարել, Հայաստանի համար խոշոր եւ կարեւոր համագործակցային հարթակ հանդիսացող Ֆրանկոֆոնիայի կառույցն է։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը։ Նրա խոսքով, մեր երկրի համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվաբանական համայնք է. դա առաջին հերթին արժեքների համայնք է՝ կառուցված քաղաքակրթության տեսլականի շուրջ, որը մենք կիսում ենք Ֆրանսիայի հետ։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական մեծ ֆորում, որը կմիավորի գործարարներին եւ ֆրանսախոս ձեռնակատերերին, որոնք կներդնեն ֆրանսախոս աշխատակիցների միջազգային ցանցի հիմքերը։ «Դա մեծ նախանշան է»,–ընդգծել է Սարգսյանը։
Անդրադառնալով հարեւան Իրանի հետ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերությունները Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար։ «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական,–ասել է նա։–Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պաշտպանել է չեզոք եւ հավասարակշռված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը։ Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարեւաններին ու նրանց մշակույթը»։
Հարցին՝ Հայաստանին մտահոգո՞ւմ է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ։ «Ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»,–ասել է Սարգսյանը։

25-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO