Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ազգային, պետական եւ համահայկական առաջնորդի ելույթ

ԵԽԽՎ—ում ՀՀ նախագահի խոսքը կարեւոր շեշտադրումներ էր պարունակում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համարում է ազգային, պետական եւ համահայկական առաջնորդի ելույթ եւ հստակ ուղերձ, որում կա մի քանի կարեւոր կետ։
«Արմենպրեսի» հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահն առանձնացրել է ելույթի կարեւոր շեշտադրումները. «Պարոն նախագահը հստակ արձանագրեց, որ Հայաստանը շարունակում է ժողովրդավարության զարգացումը, Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, Հայաստանը շահագրգռված է եւ հավատում է, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը դառնալու են գործընկերներ, որովհետեւ դա են պահանջում երկու միությունների անդամ երկրների ժողովուրդների շահերը։ Պարոն նախագահը նաեւ արձանագրեց, որ Հայաստանը հայ—թուրքական հարաբերություններում չի ընդունելու որեւէ նախապայման, երբեք կասկածի տակ չի դնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը»։
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է, որ նախագահի ելույթում կային շատ հստակ շեշտադրումներ։ Առաջինն այն է, որ Հայաստանը շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, եւ իրեն համարում է եվրոպական արժեքային համակարգի, եվրոպական ընտանիքի անբաժանելի մաս. «Պարոն նախագահը խոսեց հստակ այն առաջընթացի մասին, որ արձանագրել է Հայաստանը։ Նա խոսեց ընտրությունների որակի եւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հստակ նշեց, որ ընդունված ընտրական օրենսգիրքը իր կենսունակությունն ապացուցել է ապրիլյան ընտրությունների ընթացքում, ինչը բոլոր միջազգային կառույցների գնահատականն է։ Նախագահը կարեւորեց դատական եւ քրեական օրենսգրքերի ընդունումը եւ ամենակարեւորը՝  նշեց, որ ժողովրդավարական համակարգն առանց անաչառ դատական համակարգի անհնար է։ Պարոն նախագահը հստակ խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Ավելին՝ նա այդ բարձր ամբիոնից նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի իշխանությունների համար կարեւոր գերակայություն է, եւ շեշտեց, որ առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման մասին օրենք»։
ՀՀ նախագահի ուշադրությունից չեն վրիպել կնճռոտ խնդիրները, որոնք եղել են ԵԽԽՎ—ում. «Խոսքը նախեւառաջ այն կոռուպցիոն սկանդալի կամ արժեքային ճգնաժամի մասին էր, որը մի քանի ամիս առաջ թեւածեց ԵԽԽՎ—ում։ Այդ կոռուպցիոն սկանդալում ներառված ԵԽԽՎ նախկին նախագահը, ինչպես նաեւ մի շարք պատգամավորներ ստվեր գցեցին ԵԽԽՎ—ի միջազգային հեղինակության վրա»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀ նախագահի ելույթի կարեւոր հատվածներից էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անբեկանելիության մասին դրույթը։ «Նա նշեց, որ Արցախի ժողովրդի պայքարը նախեւառաջ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է։ Ավելին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խաղաղ իրացմանը Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթի հայ բնակչության կոտորածով։ Այդ բարձր ամբիոնից պարոն նախագահը ցույց տվեց, որ անհնար է Սումգայիթի զոհերի եւ դահիճների միջեւ հավասարության նշան դնելը։ Շատ կարեւոր է, որ այդ բարձր ամբիոնից Սումգայիթի ողբերգության տարելիցին ընդառաջ հայկական պետության ղեկավարը բարձրացրեց Սումգայիթի կոտորածի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների դահիճի դերակատարման հարցը։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ցույց տվեց Արցախի՝ որպես ժողովրդավարական երկիր, եւ Ադրբեջանի՝ որպես ոչ ժողովրդավար երկիր, տարբերությունները։ Ադրբեջանում ճնշում են խոսքի ազատությունը, քարոզում են այլատյացություն, իսկ Արցախը կառուցում է ժողովրդավարություն։ Սա եւս մեկ անգամ ապացույց է, որ անթույլատրելի է համեմատել Արցախն ու Ադրբեջանը, որովհետեւ դրանք երկու պետություններ են, որոնք շարժվում են տարբեր ուղղություններով»,–ասել է Շարմազանովը։
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ նախագահը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ եւս հստակ շեշտադրումներ է արել, որոնցից առանձնացրել է երեքը։
Նախ՝ «Հայաստանը զարգացրել է ժողովրդավարությունը եւ լավագույն ցուցիչն այն է, որ, ինչպես նշեց պարոն նախագահը, երբ 2008թ. ինքն ընտրվել էր Հայաստանի նախագահ, Հայաստանին սպառնում էին դուրս թողնել Եվրոպայի խորհրդի կազմից, իսկ արդեն 10 տարի անց Հայաստանը ստորագրել է համագործակցության նոր համաձայնագիր Եվրոպական միության հետ, իսկ ԵԽԽՎ—ում խոսում են Հայաստանի ձեռքբերումների մասին»։
Երկրորդ՝ հայ—թուրքական արձանագրությունների խնդիրը։ Նախագահը, ըստ նրա, շեշտել է, որ Թուրքիան, իրավունք չունի ուժի դիրքերից խոսել Հայաստանի հետ, միակողմանի զիջումներ կորզել Հայաստանից եւ նախապայմաններ դնել հայ—թուրքական արձանագրություններում։
Շարմազանովը կարեւորել է նաեւ ՀՀ նախագահի սպառիչ պատասխանը ադրբեջանցի պատվիրակի հարցերին. «Պարոն նախագահը նշեց, որ այդ բարձր ամբիոնից Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը ստում է, եւ հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախի ինքնապաշտպանական ուժերը որեւէ կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ։ Ավելին՝ նա կոչ արեց ծանոթանալ Ադրբեջանի այդ ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովի կարծիքին, ով շատ հստակ նշել է, որ հայերն այդ ողբերգության հետ որեւէ կապ չունեն։ Նա նաեւ շատ պարզ ներկայացրեց, որ 1994թ. ՄԱԿ—ի անվտանգության ընդունած 4 բանաձեւերի հետ Հայաստանը որեւէ կապ չունի, որ դրանք ընդունվել են, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները։ Սակայն Ադրբեջանը չի կատարել այդ բանաձեւերը, իսկ արդեն 1994թ. հայկական ինքնապաշտպանական ուժերը Ադրբեջանին պարտադրեցին հրադադարի պայմանագիր կնքել։ Եվ ամենակարեւորը՝ պարոն նախագահը հստակ նշեց, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարը չի կարող հաջողությամբ չպսակվել։ Այդ բարձր ամբիոնից մեր երկրի նախագահը նշեց, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի»։
ԵԽԽՎ—ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի՝ Արցախյան հակամարտությանը վերաբերող հատվածում շեշտադրվեցին ամենակարեւոր կետերը։ ՀՀ նախագահի ելույթը ցույց տվեց, որ ի հեճուկս Ադրբեջանի բոլոր շահարկումների եւ ոչ կառուցողական քաղաքականության՝ հայկական կողմը հաջողությամբ, առանց հիստերիկ պահվածքի եւ ֆաշիստական շեշտադրումների պաշտպանում է իր կենսական շահերը։ «Panorama. am»–ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Նրա համոզմամբ, ի դեմս ԵԽԽՎ—ում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթի՝ հայկական կողմը եւս մեկ անգամ հստակորեն ցույց տվեց, որ անում է ամեն բան՝ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. «Բնական է՝ կարգավորման գործընթացում հիմնական շեշտը պետք է դրվի այն բանի վրա, որ անցյալին վերադարձ չկա։ Արցախի անվտանգությունը կարեւոր բաղադրամաս է։ Ամենակարեւորն այն է, որ հստակ շեշտադրվում է՝ Արցախը պատմական հայկական տարածք է։ Սա շատ կարեւոր է։ Կարեւոր է նաեւ այն, որ շեշտվում է՝ Ադրբեջանի քաղաքականությունը ցեղասպան քաղաքականություն է՝ հիմնված ջարդերի եւ խտրականության վրա։ Այսինքն՝ ՀՀ նախագահը տվեց հակամարտության պատմաիրավական եւ քաղաքական հիմքերը։
Այստեղ չկա որեւէ տարածքային խնդիր, արցախյան հակամարտությունը մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման հիմնախնդիր է։ Կարեւոր է նաեւ, որ ՀՀ նախագահը նշում է Արցախի՝ միջազգային գործընթացների մաս դառնալու մասին»։

25-01-2018





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO