Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ավանդականը նորի հետ համադրելով

Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ փաթեթի մեջ

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրից խոսելով՝ նկատել էինք, որ կարեւորը պատմական ու մշակութային հուշարձանները վերականգնելիս՝ դրանց շունչը, տեսքը, էությունը չփոխելն է։ Ծրագրի ընդհանուր ուղղությունները ներկայացրել ենք, փորձենք հասկանալ, թե մասնավորապես ինչ է արվելու։
Ինչպես տեղեկացնում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, օրինակ, «Գորիս» հյուրանոցային համալիրը կընդգրկվի ֆրանսիական AccorHotel—Tars աշխարհի 95 երկրներում գործող ցանցի մեջ։ Այս համալիրը քաղաքի կենտրոնական հատվածում է եւ նաեւ ամենամեծն է՝ զբոսաշրջիկների համար հարմար տեղում լինելով։ Նախորդ տարի ձեռք բերված համաձայնությամբ, 2020—2024թթ. «Գորիս» հյուրանոցը կվերաբրենդավորվի՝ գործելով «IBIS STYLE» եւ «Novotel» անվան ներքո եւ կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։ Ներկայումս 61 համար է միջազգային չափանիշներով։ 2018թ. հունիսին պատրաստ կլինեն բոլոր 122 համարները՝ 270 մեծահասակի եւ 30 երեխայի համար։ Հյուրանոցն ունենալու է հանդիպումների 3 սրահ՝ նախատեսված 300, 70, 30 անձի համար։ Այստեղ գործելու է նաեւ Սյունիքի ազգային սննդի կենտրոն՝ հնաոճ ավանդական ռեստորանով՝ 670 քմ ընդհանուր մակերեսով։ «Գորիսն» ունենալու է լողավազան՝ օլիմպիական ստանդարտներով, եւ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից մարզասարքերով, մանկական բացօթյա խաղահրապարակ, հանգստի եւ զվարճանքի ծառայություններ։
Այս ամենն այն բանի համար է, որպեսզի, ինչպես ասում են ներդրումային ծրագիրը ներկայացնողները, ոչ միայն հյուրանոցային համալիրն իր ենթակառուցվածքներով պատշաճ ներկայանա հյուրերին, այլեւ քաղաքում կազմակերպվեն միջազգային համաժողովներ, միջպետական հանդիպումներ։
«Հին Խնձորեսկի» մեկ այլ ուղղություն է առողջապահական եւ վերականգնողական կենտրոնի ստեղծումը։ Ներդրումային ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսն ունի առողջապահական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները, հյուրանոցի վերնահարկում նախատեսում է կառուցել գերժամանակակից կլինիկա։ Այստեղ կգործի ժամանակակից դիմածնոտային եւ էսթետիկ վիրաբուժության բժշկական կենտրոն եւ օրթոպեդիկ վիրաբուժության եւ վերականգնողական կենտրոն։ Համագործակցություն կլինի Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ։
Ի դեպ, նշյալ ներդրումային ծրագրի առաջին ուղղությունը Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի հիմնովին վերակառուցումն ու ընդլայնումն է։ Նախատեսվում է կառուցապատել 2100 քմ ընդհանուր մակերեսով շենք—շինություններ։ Այս ուղղությունը նախատեսում է, որ կլինի հնաոճ ռեստորանային համալիր՝ բաղկացած բազմազան ուտեստներից՝ ըստ ճաշակի՝ ներառյալ Սյունիքի մարզի ավանդական ճաշատեսակները։ Կլինի նաեւ ազգային արտադրատեսակների վաճառք ավստրիական Landzeit գյուղատնտեսական շուկայի նախատիպով։ Կստեղծվի նաեւ հյուրատուն, որ գյուղի կոլորիտին համահունչ կլինի։ Կվերականգնվի ու կշահագործվի հին ջրաղացը։ Ժողովրդական արհեստների ցուցասրահ կգործի՝ ներգրավելով նաեւ տեղացի շնորհալի երեխաներին։
Կկառուցվի նաեւ հնաոճ աշտարակ՝ 30 մ բարձրությամբ՝ սանդուղքով, նաեւ՝ ժամանակակից վերելակով, տանիքում նորաոճ բացօթյա սրճարանով եւ դիտակետով։ Իսկ հրապարակին կից կգործի գյուղատնտեսական շուկա՝ ավանդական տաղավարներով։ Դրանք անվճար կտրվեն Խնձորեսկի բնակիչներին՝ սեփական արտադրանքը վաճառելու։
Անդրադառնանք ճոպանաքարշով ռելսուղու նախագծին։ Խոսքը 1.42 կմ երկաթուղու կառուցման մասին է, որն անցնելու է Հին Խնձորեսկի միջով եւ 5 կայանման կետ է ունենալու։ Կարծում ենք՝ հետաքրքիր վայրեր են ընտրված՝ Խնձորեսկի ջրաղացի հրապարակը՝ Ս. Թադեւոս եկեղեցու մոտ, հին հիվանդանոցի մոտ, պանրի արտադրության տեղանքի մոտ՝ ժայռափոր քարանձավում, Հին Խնձորեսկի հրապարակում (Ակնաղբյուր)։
Ըստ «Հին Խնձորեսկը» ներկայացնողների, երկաթուղին երկու առանձին գնացքներ կունենա՝ յուրաքանչյուրը նախատեսված 70 անձի համար։ Ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպության հետ պայմանագիր կա տեղանքի երկրաբանական եւ հիդրո—ինժեներական հետազոտության համար։ Դա արվել է եւ տրվել դրական եզրակացություն, որի համար ներդրվել է 200 հազար դոլար։ Գնացքի վագոնների եւ մեխանիզմների ձեռքբերման համար 2017թ. հոկտեմբերի 7—ին կնքվել է պայմանագիր «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» շվեյցարական ընկերության հետ եւ տրվել կանխավճար։ Ներդրման ընդհանուր գումարը 11 մլն դոլար է։ Նաեւ բանակցություններ են վարվում երկաթգծի այլ մասերի (ռելսեր, լարեր, գնացքի գծեր) մատակարար կազմակերպությունների հետ (ՌԴ)։
Ծրագրի մեկ այլ ուղղության էլ անդրադառնանք։ Սյունիքում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ներդրումներ կարվեն, եւ «Ժայռ» համալիր կկառուցվի Երեւան—Արցախ հիմնական մայրուղու՝ Գորիսից Խնձորեսկ տանող հատվածում։
Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ։ Գյուղտեխնիկայի պահեստամասերի խանութ—սրահ եւ սպասարկման կենտրոն կլինի նաեւ, ու հրուշակեղենի արտադրություն կգործի («Տորտինի» ընկերության մասնաճյուղ)։ Համալիրում բենզալցակայան ու գազալցակայան էլ կլինեն։ Սկզբում սննդի համալիրը կկառուցվի, այնուհետեւ՝ բենզալցակայանն ու գազալցակայանը, որից հետո՝ ավտոտեխսպասարկման եւ գյուղատնտեսական պահեստամասերի կենտրոնը։
Ամենաշատը, սակայն, որ ինձ հետաքրքրում էր, այն է, թե ինչ է արվելու «Հին Խնձորեսկ» ծրագրի բուն մասի՝ Հին Խնձորեսկ գյուղի հետ։ Այս մասին կխոսենք հաջորդիվ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-01-2018





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO