Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ

Վանաձորում թատերասերների դատին կհանձնվի «Հրադադար» ներկայացումը

Հայոց բանակի կազմավորման 26—րդ տարեդարձի կապակցությամբ վաղը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը։
Բեմադրության մասին «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է ներկայացման ռեժիսոր Ռազմիկ Խոսրոեւի հետ։
«Մի ժամանակ իմ տարիքի հայերը, նրանք, ովքեր պայքարում էին Արցախի անկախության համար, «հրադադար» հասկացության ընդհանուր գաղափարը շատ սխալ հասկացան։ Բոլորս կարծում էինք, որ հրադադարը պատերազմի ավարտն է, հաղթանակ է։ Բայց շատ ավելի խելացի մարդիկ, զինվորականներ, ովքեր կռվել էին, զոհեր տվել, ովքեր ընկերներ էին կորցրել, գիտեին, որ հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ, հաղթանակ չէ»,–ասաց նա։
Ըստ ռեժիսորի՝ Սամվել Խալաթյանի պիեսը, որը գրվել է տասը տարի առաջ, իր ասելիքով, գաղափարախոսությամբ հզոր է։ Այն ցույց տվեց, որ շատերը սխալ բանի են հավատացել։
«Երբ ինձ առաջարկեցին պիեսի բեմադրությունն իրականացնել Վանաձորի դրամատիկական թատրոնում, սիրով համաձայնեցի։ Ներկայացման մեջ կան հայի եւ թուրքի կերպարներ, ովքեր Աֆղանստանում միասին կռվել են իսլամիստների դեմ, բայց արցախյան պատերազմի ժամանակ ստիպված են միմյանց դեմ պայքար մղել։ Հայը գնահատում է այն, որ Աֆղանստանում թուրքը փրկել է իր կյանքը։ Միջավայրը հային դավաճանության մեջ է մեղադրում»,–պատմեց Խոսրոեւը։
Ռեժիսորի կարծիքով՝ ժողովրդին պետք է տարբերել քաղաքականությունից, իսկ մենք հաճախ դրանք խառնում ենք։ Այդ գաղափարը «Հրադադար» բեմադրության մեջ կա։ Խալաթյանի պիեսի եզրափակիչ մասում այսպիսի տողեր կան. «Կանխե՛ք, պատերազմները։ Ամեն պատերազմ ցեղասպանություն է, ինչպիսի լուրջ գաղափարի ու հավատքի համար էլ այն մղվի, քանի որ մարդուց ավելի բարձր արժեք չկա, այսինքն՝ մարդն է կարեւորը»։
Ռազմիկ Խոսրոեւն ընդգծեց՝ եթե աշխարհը կարողանա հասկանալ, որ մարդն է կարեւորը, ոչ թե տարածքը, ոսկին, քաղաքականությունը, ազգային, միջազգային փոխհարաբերությունները, այն ավելի հանդարտ ու հանգիստ կլինի։
Անդրադառնալով դերակատարներին՝ նա ասաց, որ ներկայացման մեջ ներգրավվել են Վանաձորի թատրոնի հասուն եւ երիտասարդ դերասանները՝ Մայիս Սարգսյանը, Արթուր Հարությունյանը։ Հրամանատարի դերը կերտել է Վասիլ Նազլուխանյանը, դերասանուհի Հերիքնազ Բաղդասարյանը մարմնավորել է բժշկուհուն, թուրքի դերում հանդես է գալիս Սարգիս Ավետիսյանը, իսկ նրա հայուհի կնոջ դերը խաղում է Սոնա Մաթեւոսյանը։ Բեմադրության մեջ ընդգրկվել են նաեւ դերասաններ Արթուր Պապիկյանը, Շահեն Հարությունյանը եւ Հակոբ Դեմիրճյանը։
Ներկայացման նկարչական ձեւավորումն իրականացրել է Եվա Գրիգորյանը։
«Նրանք ձուլվել են իրենց կերպարներին, այսինքն՝ ստացվում է, որ անկախ նրանից՝ դու մասնակցել ես արցախյան պատերազմին, թե ոչ, անկախ նրանից, ինչ տարիքի ես, արցախյան պատերազմն ազգային խնդիր է յուրաքանչյուրիս համար։ Ինձ ուրախացրեց այն փաստը, որ հայտնվել է մեկը, ով այնպիսի նյութ է ստեղծել, որի միջոցով հնարավոր է հասկանալ, որ քաղաքակրթության այն բարձր աստիճանը, որին իբր ձգտում է մարդկությունը, մարդուն սպանելը, նրան ոչնչացնելը չէ։ Կցանկանայի, որ բոլորը հասկանային Խալաթյանի առաջադրած հանգամանքները, մտքերը, որոնք թվացյալ պարզունակ են, միեւնույն ժամանակ՝ խորը»,–նշեց Խոսրոեւը։
Խոսելով բեմադրության առանձնահատկությունների մասին՝ նա ասաց, որ պիեսի գաղափարն այնքան խորն է, որ իրենք շեշտը չեն դրել դեկորների կամ այլ արտահայտչամիջոցների վրա։ Ըստ բեմադրիչի՝ միջավայրը հրաշալի է պատկերված։ Գործողությունները կատարվում են մի ծայրամասային գյուղում, որտեղ բոլորի համար անսպասելի հայտարարվում է հրադադարի ավարտը եւ երբ հրաման է տրվում, որ գրավված տարածքները պետք է թողնել ու ետ գնալ, ազատամարտի մասնակիցները որոշում են մնալ իրենց տեղում եւ ոչ մի քայլ ետ չգնալ։
Պիեսն առաջին անգամ է բեմադրվում, եւ, հնարավոր է, այն ներկայացվի նաեւ Երեւանում եւ Արցախում։
Զրուցեց
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

25-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO