Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՆԱԽԱԳԱՀ


Հավատարմություն բարձր արժեքներին

ԵԽ—ին պաշտոնական հուշանվեր՝ հայկական խաչքար է հանձնվել

Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը։ Խաչքարի ցուցապաստառը բացել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Հանրապետության նախագահը եւ Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով։
«Մեծարգո՛ պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնայք,
Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65—ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ եւ հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։
Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաեւ հայ ժողովրդի արդի մշակութային դրսեւորումներից է. այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլեւ ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը։
Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ—ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում եւ ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրեն չօտարող յուրաքանչյուր պետություն։
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաեւ՝ Ստրասբուրգում եւ Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին
Շնորհակալություն»,–ասել է Սերժ Սարգսյանը։
«Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Նալբանդյան, պարո՛ն Ռասմուսեն, պարո՛ն դեսպան, տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ես ուրախ եմ ընդունել այս նվերը՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի եւ Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը։ Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65—ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ։ Պաշտպանելու եւ առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների։
Այս քարը եւ Ձեր անձնական ներկայությունն այստեղ այսօր, նախագա՛հ Սարգսյան, հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների եւ մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ։ Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարեւոր է եւ առավել գնահատելի։ Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների։ Գործընթացը դեռեւս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել։
Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները եւ ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու եւ առաջ մղելու կանանց իրավունքները։ Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ։ Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար։
Հայաստանը նաեւ կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում։ Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով։
Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ։ Միաժամանակ, մենք ընդունում ենք այս նվերը հաճույքով եւ երախտագիտությամբ»,–իր խոսքում նշել է Թորբյորն Յագլանդը։
Արարողության ավարտին հանրապետության նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ արարողությանը մասնակցող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում տեղադրված խաչքարը։

25-01-2018





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO